Հայ Առաքելական Եկեղեցու
Շիրակի թեմի
Սոցիալ - կրթական կենտրոն
Հայաստանի Հանրապետություն
3104, Գյումրի, Վարպետաց 176
հեռ. /+ 374 312/ 5 12 14, 5 51 48
ֆաքս /+ 374 312/ 5 12 14

էլ. փոստ sec@shte.am
http://shiraksec.am
Բեռնում...
 
ՄԵՐ ՕՐԱՑՈԻՅՑԸ
ՀՈՒՆՎԱՐ

ԻՄԱՑԵՔ ՈՐ... 
ՈՒզբեկները հրաժարվեցին Ս Վալենտինից
ՈՒզբեկստանը չեղյալ է համարել Սուրբ Վալենտինի օրվան նվիրված բոլոր միջոցառումները եւ համերգային ծրագրերը: РИА новосmи-ն` հղում կատարելով ուղբեկական լրատվամիջոցներին, հայտնում է, որ ՈՒզբեկստանում բոլոր պաշտոնյաներին բանավոր կարգադրություն է արվել` այսուհետ սիրահարների օրվան նվիրված որեւէ միջոցառում չիրականացնել: Սիրահարների տոնին փոխարինելու կգա ուզբեկ հայտնի գրող Բաբուրի ծննդյան օրը:

ՍԺԲ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, ԵՐԵՔՇԱԲԹԻ
- 1709թ. բրիտանական ՙՀերցոգինիա՚ առագաստանավի անձնակազմը Չիլիից արեւմուտք գտնվող Մաս Ա Տիերա կղզում հայտնաբերեց Ալեքսանդր Սելկիրկին, որը 1518 օր միայնակ ապրել էր այդտեղ: Նա դարձավ Դանիել Դեֆոյի վեպի հերոսի` Ռոբինզոն Կրուզոյի կերպարի նախատիպը:
- 1797թ. ծնվեց ավստրիացի կոմպոզիտոր, բազմաժանր բազմաթիվ ստեղծագործությունների` սիմֆոնիայի, օպերայի, սոնատի եւ  ավելի քան 600 երգի հեղինակ Ֆրանց Շուբերտը, որը հասցրեց միայն մեկ համերգ տալ հասարակության առջեւ: Միայն մահից (19.11.1828) հետո կատարվեցին նրա ամենանշանավոր սիմֆոնիկ ստեղծագործությունները:
- 1801թ. հայտարարվեց Վրաստանը Ռուսաստանին միավորվելու մասին:
- 1860թ. ԿԱՐՍՈՒՄ ծնվեց արձակագիր, հասարակական գործիչ ԱՏՐՊԵՏԸ (Սարգիս Մուբայաջյան): Քսան տարեկանից ուսուցչություն է արել տարբեր վայրերում, եղել հնչակյան կուսակցության Թիֆլիսի կոմիտեի անդամ: Հրատարակել է ՙԱպագա՚ թերթը: ՙԱլմաստ՚ վեպում պատկերել է ՙՊաշտպան հայրենյաց՚ միության գործունեությունը: Նամակագրական կապ է ունեցել մեծ գրող Լեւ Տոլստոյի հետ: ՙՀայֆիլմը՚ էկրանավորել է նրա ՙՏժվժիկ՚ պատմվածքը: Մահացել է Գյումրում (27.5.1937): Գերեզմանի տեղը կորսվել է:
- 1911թ. ծնվեց հանրահայտ գուշակ Վանգան (հայերի մեծ մասը սխալմամբ նրան պայծառատես է ասում, ինչը նշանակում է պայծառ տեսքով):
- 1919թ. ՙՀաղորդագրություն Արամ Մանուկյանի հուղարկավորության մասին. Հայստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ հունվարի 29-ին վախճանված ներքին գործոց մինիստր ԱՐԱՄԻ հուղարկավորությունը դեպի Ս.Պողոս- Պետրոս եկեղեցի տեղի կունենա ուրբաթ օրը, հունվարի 31-ին, ժ. 4-ին, իսկ թաղումը` շաբաթ, փետրվարի 1-ին, Ս. Պատարագից հետո նոր գերեզմանատանը: Պատարագի սկիզբն է ժամը 10-ը՚: ՙԿառավարության լրաբեր՚ պաշտոնաթերթ, համար 5: Արամին հուղարկավորել են ներկայիս պանթեոնի տարածքում: Ցնցող ելույթ է ունեցել Նիկոլ Աղբալյանը: Քանի որ նախարարը ոչինչ չի ունեցել, թաղումը կատարել է պետությունը, ծախսելով 7380 ռուբլի 60 կեպեկ: Իսկ այդ գումարը խորհրդարանի հատուկ որոշմամբ ՆԳՆ-ին տվել է կառավարությունը: Հետագայում գերեզմանատունն այգու վերածելու պատճառով վերաթաղվել է Երեւանի նախկինում Կամոյի անունը կրող դպրոցի մոտակայքում: Այդտեղ էլ սկսել են շենքեր կառուցել, եւ հարազատները ստիպված աճյունը տեղափոխել են Թոխմախ լճի մոտի գերեզմանատուն: Նրա կողքին է հուղարկավորվել նաեւ կինը: Հայտնի բանասեր Վարագ Առաքելյանի եւ Արամի հարազատների միջոցներով հետագայում այստեղ խաչքար է կանգնեցվել: Իսկ Երեւանի Ս. Պողոս- Պետրոս եկեղեցին բոլշեւիկները հետո քանդեցին:
- 1920 թ. ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼՈՒՄ հանդիսավորությամբ բացվեց Հայաստանի համալսարանը: Երկու օր անց պատմա- լեզվաբանական ֆակուլտետում պարապմունքներն սկսվեցին: Դասախոսում էին այնպիսի հայտնի գիտնականներ, ինչպիսին էին Հ. Մանանդյանը, Մ. Աբեղյանը, Ս. Մալխասյանը, Ե. Տեր- Մինասյանը, Գ. Հովսեփյանը, Ա. Լոռու- Մելիք Քալանթարյանը: Իսկ ուսանողների ցուցակում հանդիպում է Եղիշե Սողոմոնյանի (Չարենցի) անունը: Համալսարանը հունիսին տեղափոխվեց Երեւան` ուսուցչական սեմինարիայի շենք:
- 1951թ. Լոնդոնում ծնվեց Ֆիլ Կոլինզը` անգլիական ռոկ երաժիշտ, ՙՋենեսիս՚ խմբի հարվածայինը եւ վոկալիստը:
- 1953թ. Իռլանդական ծովում խորտակվեց անգլիական ՙՊրինցեսա Վիկտորիա՚ լաստանավը: Զոհվեց 128 մարդ:
- 1956թ. Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Նախագահի պաշտոնը երդմնակալությամբ ստանձնեց համաժողովրդական ընտրության արդյունքում ընտրված բժիշկ, Մինաս Ժեյրաս արեւելյան նահանգից սենատոր, սոցիալ- ժողովրդավարական կուսակցության առաջնորդ 55- ամյա Ժուսելին Կուբիչեկ դի Օլիվեյրան: Նրա կառավարման 5 տարիների ընթացքում Բրազիլիան ունեցավ մեծ հաջողություններ, այդ թվում` նոր մայրաքաղաք: Դրա հետ նկատելիորեն մեծացան արտաքին պարտքը եւ արժեզրկումը: 1964-ին իշխանության եկած զինվորականները նախկին Նախագահին զրկեցին քաղաքական իրավունքներից: 1976-ին Կուբիչեկը Ռիո դե Ժանեյրոյի մոտ զոհվեց ավտոաղետից, որը շատերի կարծիքով, կազմակերպված էր:
- 1958թ. ԱՄՆ-ն արձակեց Երկրի իր 1-ին արհեստական արբանյակը` ՙԷկսպլորեր- 1՚-ը:
- 1961թ. ամերիկացիներն 1-ին անգամ տիեզերք են ուղարկում կենդանու` Հեմ անունով շիմպանզեի:
- 1979թ. 30 տարվա ընդմիջումից հետո ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ վերականգնվեց դիվանագիտական հարաբերությունը:
- 1983թ. ավտոմեքենաներում անվտանգության գոտու կիրառումն Անգլիայում դարձավ պարտադիր:
- 1990թ. ՙՄագդոնալդսը՚ Մոսկվայում բացեց Ռուսաստանում իր 1-ին ռեստորանը:
- 1992թ. ՙSOS: Վաղ առավոտից Ադրբեջանի բանակը խոշորածավալ հարձակում սկսեց Արցախի վրա: Խրամորթ գյուղ ներխուժեցին 2 տանկ, 7 զրահամեքենա եւ մի քանի հարյուր զինվոր: Հրատեխնիկան շրջապատեց Նախիջեւանիկ եւ Խանաբադ գյուղերը, հրետակոծվեցին Ստեփանակերտը, Ասկերանը, Շուշին եւ սահմանին մոտակա բոլոր հայկական գյուղերը՚: ՙՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑ: ...Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում ... ելույթ ունեցան ԳԽ պատգամավորներ Ս. Շահմուրադյանը, Դ. Վարդանյանը, Մ. Տեր- Գուլանյանը, ՙԵրկիր՚ օրաթերթի խմբագիր Ա. Վարդանյանը: Նրանք դատապարտեցին... ՙՀայլուրի՚ փակումը, այդ քայլը որակելով հակաժողովրդավարական եւ հույս հայտնեցին, որ այն շուտով կշարունակի իր գործունեությունը՚ (ԱԻՄ-ի ՙԱնկախություն՚ պաշտոնաթերթ, թիվ 11):

ՍԺԲ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
- 9թ. Ք.ա. լուսավորվեց Հռոմի խաղաղության խորանը, որը Սենատի որոշմամբ Ք.ա. 13թ. Մարսյան դաշտում կառուցվել էր ի պատիվ Իսպանիայից եւ Գաղիայից Օգոստոս կայսեր հաղթական վերադարձի: Խորանի լուսավորմամբ նշանավորվել է ՙհռոմեական խաղաղության՚ դարաշրջանի սկիզբը:
- 1649թ. Լոնդոնում գլխատվեց Կարլ Ստյուարտ 1-ինը` Անգլիայի, Շոտլանդիայի եւ Իռլանդիայի թագավորը: Համայնքների պալատը հատուկ այդ նպատակով հիմնել էր արդարադատության գերագույն դատարան:
Պատմության մեջ 1-ին անգամ միապետը կանգնեց դատարանի առջեւ: Ֆրանսիական եւ ռուսական միապետների մահապատիժները հետո էին: Անգլիացիներն էին 1-ինը, որ գահընկեց արեցին իրենց միապետին եւ համարձակվեցին ձեռք բարձրացնել նրա վրա, որպեսզի հետագայում դառնան բոլոր սոցիալական եւ քաղաքական առաքինությունների օրինակ, անկանխակալ արդարադատության, առավելագույն արդար հասարակարգի, միապետության եւ ժողովրդավարական ավանդույթների եզակի ներդաշնակություն:
- 345 տարի առաջ` 1667թ.խաղաղության պայմանագրով ավարտվեց ռուս- լեհական 12- ամյա պատերազմը:
- 1790թ. 1-ին անգամ փորձարկվեց փրկօղակը:
- 1829թ. Թեհրանում մոլեռանդ ամբոխը սպանեց Իրանում Ռուսաստանի դեսպան, գրող Ալեքսանդր Գրիբոեդովին եւ դեսպանության մյուս անդամներին: Նա կանխազգացում ուներ եւ կնոջը թողել էր Թավրիզում: Գրիբոեդովին հողին հանձնեցին կնոջ հայրենիքում` Թիֆլիսում, նույն տարվա հուլիսի 17-ին: Նրա դին տեղափոխող սայլին մյուս ռուս մեծ գրող Պուշկինը հանդիպեց Լոռում` այժմ իր անունը կրող լեռնանցքում:
- 130 տարի առաջ` 1882թ. ծնվեց ԱՄՆ-ի 32-րդ Նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը:
- 1901թ. Վանում ծնվեց պետական գործիչ, ՀԽՍՀ-ի ղեկավար Աղասի Խանջյանը (սպանվեց 1937թ. Թբիլիսիում Բերիայի ձեռքով):
- 100 տարի առաջ` 1912թ. ՌՍԺԲԿ–ի 6-րդ (Պրագայի) համառուսաստանյան կոնֆերանսին մասնակցող` Լենինի ջոկած 14 պատվիրակները (երկուսը` ոստիկանության գործակալներ) իրենց հայտարարեցին ՌՍԺԲԿ-ի միակ ներկայացուցիչ եւ ընտրեցին կուսակցության նոր կենտկոմ:
- 1915թ. ՙԼոնդոն- Թիֆլիսից ստացվող նոր տեղեկությունները հաստատում են, որ թուրքերն աննախադեպ ջարդեր են կազմակերպել ԿԱՐՍԻ գավառում: Բազմաթիվ գյուղեր հրդեհվել են, բնակիչները` սրի քաշվել: Մեծ վտանգ է կախված նաեւ հարեւան բնակավայրերի գլխին: Մահմեդականների մոլեգնությունից ահաբեկված հայերը զանգվածաբար փախչում են՚: (ՙԷլ Դիա՚ թերթ, ՈՒրուգվայ):
- 1915թ. Ֆրանսիայի Հավր նավահանգստի վրա հաձակվելիս Գերմանիան 1-ինն օգտագործեց սուզանավը:
- 1918 թ. Երզնկայի վրա թուրքերի բանակի հարձակումով սկսվեց հայ- թուրքական 1-ին պատերազմը:
- 90 տարի առաջ` 1922թ. Երեւանի պետթատրոնի ՙսրահում երեկոյան ժամի 6 եւ կեսին կայացավ Հ.Ս.Խ.Հ. բանվորների, գյուղացիների եւ կարմիր բանակայինների խորհուրդների անդրանիկ համագումարը` մասնակցությամբ 250 պատգամավորների՚: Նախագահող Ա.Մյասնիկյանի ճառից հետո խոսքը տրվում է կարմիր բանակի ներկայացուցիչ Բալյանին: Դա ՙընդունվում է ծափերով, որոնք ստանում են ցույցի կերպարանք, տեղերից կանչեր` ՙԿեցցե կարմիր բանակի ղեկավար ընկեր Տրոցկին՚: Նրա ելույթի ավարտին` ՙԾափեր, երաժշտախումբը նվագում է ՙԻնտերնացիոնալ՚, ցույցեր կարմիր բանակի հասցեին՚: Ապա խոսքը տրվում է Ռուսաստանի կարմիր բանակի Ն բրիգադի հրամանատարին: ՙԸնկ. Բորիսենկոն ընդունվում է երկարատեւ ծափահարությամբ ու ցույցերով: Երաժշտախումբը նվագում է ՙԻնտերնացիոնալ՚: Մեծ եղբոր ելույթին` ՙՈրոտալից ծափեր, նվագ ՙԻնտերնացիոնալ՚, տեղից ՙԿեցցե Տրոցկին, կեցցե Մյասնիկյանը՚: Իսկ ահա ՙԵրեւանի կենտր. կոմիտեի մուսուլման ֆրակցիայի ներկայացուցիչ ընկ. Էֆենդիեւին ՙԲուռն ծափեր՚ են հասնում միայն ելույթի վերջում: Բայց ընկեր Լենինի եւ Տրոցկու անունները լսելուց հետո` ՙԾափեր, ամբողջ դահլիճը երգում է ՙԻնտերնացիոնալ՚:
- 1923թ. ՀՀ նորաստեղծ պետբանկն ունի 30 հաստիք, 2 գրասենյակային հաշվիչ, 5 ֆունտ կնիքի արճիճ, 2 շիշ սեւ թանաք,1 շիշ կարմիր թանաք, 3 դյուժին գրիչ, 1 դյուժին գունավոր մատիտ, 10 մոմ, մեկական մկրատ, մուրճ եւ կացին: Վարչության նախագահը Մարտին Սահակյանն է:
- 1923թ. ծնվեց խորհրդային ճանչված կինոռեժիսոր Լեոնիդ Գայդայը:
- 1924թ. Ռուսաստանի ներքգործժողկոմատում գրանցվեց համառուսաստանյան շախմատային միությունը:
- 1925թ. ծնվեց համակարգչային մկնիկի ՙհայրը՚ Դուգլաս Էնգելբարտը:
- 75 տարի առաջ` 1937թ. ծնվեց շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին:
- 1933թ. Ադոլֆ Հիտլերը դարձավ երկրի ռայխսկանցլերը:
- 1942թ. Բեռլինում Գերմանիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի միջեւ ստորագրվեց ռազմական համաձայնագիր:
- 1945թ. 3-րդ կարգի կապիտան Ա. Մարինեսկոյի ղեկավարած խորհրդային Ս-13 սուզանավը Բալթիկ ծովում տորպեդահարեց գերմանական ՙՎիլհելմ Գուստլոֆ՚ օվկիանոսային նավը: Զոհվեց 7800 գերմանացի զինվոր եւ սպա: Սա զոհերի թվով ամենամեծ ծովային աղետն է: Այս հսկա նավը ջրարկվել էր Համբուրգում 1937-ին անձամբ Հիտլերի կողմից: 
- 1948թ. Նյու Դելիում սպանվեց Հնդկաստանի քաղաքական եւ հոգեւոր առաջնորդ, երկրի ազատության եւ անկախության համար պայքարող Մոհանդասա Կարամչանդա  Գանդին (ծ.1869):
- 1969թ. Անգլիայում Լոնդոնի ,,Apple Corps Ltd” 4ajnag8man ynke8wu2jan g8asenjaki taniqin կայացավ ՙԲիթլ՚ խմբի վերջին միասին համերգը, որն ընդհատվեց աղմուկի դեմ հարեւան տների բնակիչների բողոքի պատճառով:
- 40 տարի առաջ` 1972թ. ՙարյունոտ կիրակի՚ եղավ Հյուսիսային Իռլանդիայում. քաղաքացիական իրավունքների համար կաթոլիկների ցույցը ցրելիս բրիտանացի զինվորները սպանեցին 14 մարդու: Այն ժամանակ զինվորները արդարացվեցին: Սակայն 2010թ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը ներողություն է խնդրել իրենց զորքի կողմից ցույցը գնդակահարելու համար: Հայտարարվել է, որ բոլոր զոհերն անզեն են եղել: ՙԽուճապի կամ վախի պատճառով՚ առաջին կրակոցներն արձակել են զինվորները, որից հետո ՙկորցնելով ինքնատիրապետումը եւ արձագանքելով կրակոցների ձայներին՚ մյուսները եւս հրաձգություն են սկսել:
- 1989թ. ավարտվեց Լեհաստանի միացյալ բանվորական կուսակցության` հունվարի 7-ին սկսված 10-րդ պլենումի երկրորդ մասը, որի որոշմամբ ընդունվեց քաղաքական համակարգում ՙկառուցողական ընդդիմության՚ ընդգրկման, նոր արհմիությունների ստեղծման, այդ թվում` 1981թ. վերջին արգելված ՙՀամերաշխության՚ լեգալացման պայմանների քննարկման անհրաժեշտությունը եւ հնարավորությունը:
- 1990թ. Լոնդոնի ՙԳայա՚ հիվանդանոցի վիրաբույժները 1-ին անգամ փորձանոթում աճեցված պտուղը պատվաստեցին մոր արգանդին:
- 2006թ. առանց թթվածնի սարքավորման հիմալայան 8000 եւ ավելի մետր բարձրությամբ 14 լեռների նվաճման վերջին փուլում անհետացավ ժամանակակից ալպինիզմի խոշոր վարպետ 41- ամյա ֆրանսիացի Ժան Քրիստոֆ Լաֆայը: Դա պատահեց 12-րդ ութհազարականի` բարձրությամբ աշխարհում 5-րդ տեղը գրավող Մակալու (8463մ) լեռան վերելքի ընթացքում: Վերջին անգամ Պստիկ մականունով (նրա հասակը 157 սմ էր) Ժանը իր մասին տեղեկացրեց  հունվարի 26-ին, 7600մ բարձրությամբ ճամբարից, որտեղից մինչեւ գագաթ մեկ անցում էր: Հունվարի 29-ին ուղղաթիռ ուղարկվեց, որից կարողացան տեսնել նրա վրանը: Սակայն վերջին հատվածում նրա հետ կապված որեւէ հետք չհայտնաբերվեց: Այս սարն 1-ին անգամ բարձրացել են 1955-ին: Առաջին 16 փորձերից միայն 5-ն է հաջող եղել:  

ՍԺԲ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, ԿԻՐԱԿԻ                    
- Անհատական տվյալների պաշտպանության եվրոպական օր: ՙԱնհատական տվյալների մասին՚ ՀՀ օրենքի համաձայն, անհատական տվյալները հավաքվում են սահմանված կամ հայտարարված օրինական նպատակների համար եւ չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի: Անհատական տվյալների մշակումը համարվում է օրինական, եթե դրանք մշակվում են տվյալների սուբյեկտի համաձայնությամբ, նրա կենսական շահերի պաշտպանության համար: Դա օրինական է նաեւ, եթե կատարվում է պետական եւ հասարակական անվտանգությունը անմիջական սպառնալիքներից պաշտպանելու համար: Մշակողը պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու անհատական տվյալներ պարունակող տեղեկատվական բազաների պաշտպանվածությունը պատահական կորստից, բազաներ ապօրինի մուտք գործելուց:
- 1547թ. Ռուսաստանում սկսվեց Իվան 4-րդ Ահեղի գահակալությունը:
- 1635թ. կարդինալ Արման Ժան դյու Պլեսին` հերցոգ դը Ռիշելյեն, առաջին նախարարը եւ Լյուդովիկես 13-րդի ժամանակ երկրի փաստացի դիկտատորը, ստորագրեց Ֆրանսիայի ակադեմիայի հիմնադրման շնորհագիրը: Ինչպես ցույց էր տալիս փաստաթուղթը, ակադեմիան ստեղծվում էր, որպեսզի ՙֆրանսերենը ոչ միայն պերճաշուք լեզու դարձվի, այլեւ բոլոր արվեստներն ու գիտությունները մեկնաբանելու ունակ՚: Ըստ էության, լեզվի ուսումնասիրման եւ կատարելագործման, գրական նորմերի փորձարկման, ամբողջական բացատրական բառարաններ կազմելու խնդիրներն այսօր էլ մնում են ակադեմիկոսների գլխավոր խնդիրները: Նրանցից 40-ին, որոնց ընտրում են ցմահ, այժմ գրեթե պաշտոնապես անվանում են ՙանմահ՚ (les immortels): Շուրջ չորսդարյա պատմության ընթացքում ակադեմիան իր գործունեությունը դադարեցրել է միայն մեկ անգամ` յակոբինականների կողմից` 1793թ. օգոստոսի 8-ին, որպես ՙազնվականական անբուժելի վարակ՚, իսկ 1795-ի հոկտեմբերի 25-ին վերականգնվել է Դիրեկտորիայի կողմից:
-1795թ. ԱՄՆ-ում ընդունվեց մինչեւ այժմ գործող քաղաքացիության օրենքը, որի համաձայն քաղաքացիություն կարող են ստանալ միայն 5 տարի այնտեղ ապրելուց հետո:
- 1843թ. ծնվեց ԱՄՆ-ի 25-րդ Նախագահ (1897-1901) ՈՒիլյամ Մաք-Քինլին (մ.1901):
- 160 տարի առաջ` 1852թ. ծնվեց ճապոնացի մանրէաբան Սիբասաբուրո Կիտասատոն (մ.1931), որը բացահայտել է կարկամախտի բացիլը, մասնակցել դիֆտերիայի եւ սիբիրյան խոցի բուժման միջոցների մշակմանը:
- 1860թ. ծնվեց ռուս մեծ գրող Անտոն Չեխովը:
- 1866թ. ծնվեց ֆրանսիացի մեծ գրող, մեր ժողովրդի բարեկամ, նոբելյան մրցանակակիր Ռոմեն Ռոլանը (մ.30.12.1944):
- 130 տարի առաջ` 1882թ. Պետերբուրգի Մարինյան թատրոնում կայացավ Ն.Ա.Ռիմսկի- Կորսակովի ՙՁյունանուշիկը՚ օպերայի 1-ին ներկայացումը, որն անհաջողության մատնվեց: Միայն 1885թ. օպերան ունեցավ արժանի բեմադրություն:
- 1886թ. գերմանացի ինժեներ Կարլ Բենցը բենզինային ավտոմեքենայի համար արտոնագիր ստացավ: Սկսվեց ժամանակակից ավտոմոբիլաշինության պատմությունը:
- 1879թ. ծնվեց նշանավոր ազգային եւ պետական գործիչ Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան):
- 1887թ. Փարիզում, Սենա գետի ձախ ափին սկսվեց Էյֆելյան աշտարակի` 19-րդ դարի ամենաբարձր շինության կառուցումը:  - 1896թ. ամերիկացի ֆիզիկոս Էմիլ Գրուբեն աշխարհում 1-ին անգամ քաղցկեղի բուժման համար օգտագործեց ռադիոակտիվ ճառագայթումը:
- 1906թ. Բորիսոգլեբսկում 21- ամյա էսէռուհի Մարիա Սպիրիդոնովան ատրճանակով սպանեց սեւհարյուրականների պարագլուխ, գյուղացիական խռովության պատժիչ, Ռուսաստանի ժանդարմերիայի գնդապետ Լուժենովսկուն: Ձերբակալվածը դաժան կտտանքների ենթարկվեց: Նրան դատապարտեցին կախաղանի, որը հետագայում փոխեցին Սիբիր անժամկետ աքսորի: Ազատվեց փետրվարյան հեղափոխությունից հետո: Վերադառնալով քաղաքական գործունեության, Սպիրիդոնովան դարձավ ձախ էսէռների առաջնորդը: 1918-ի հունիսի 28-ի խռովությունից սկսած նա անընդհատ բոլշեւիկների բռնաճնշումների տակ էր: Ի վերջո, 1938-ի սկզբին 25 տարվա ազատազրկման ենթարկվեց, իսկ 1941-ի սեպտեմբերին 170 քաղբանտարկյալների հետ շտապ գնդակահարվեց ՆԳԺԿ-ի Օրյոլի բանտում:
- 1912թ. Երեւանում հանդիսավորությամբ` փողային նվագախմբի երաժշտության ուղեկցությամբ բացվեց ջրմուղը:
- 1917թ. ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունեց սահմանադրության 18-րդ ուղղումը, որն արգելեց սպիրտային խմիչքների արտադությունը, տեղափոխումը եւ վաճառքը` ՙչոր օրենքը՚:
- 1919թ. Երեւանի Ցարսկայա փողոցի (այժմ` Արամի) իր տանը բծավոր տիֆից վախճանվեց ՀՀ ներքին գործոց նախարար, ՀՀ փաստացի հիմնադիր Արամ Մանուկյանը:
- 1920թ. ՈՒոլթ Դիսնեյը ՙԿանզաս սիթի քոմփանիում՚ ստացավ նկարչի իր 1-ին աշխատանքը` շաբաթը 40 դոլար վճարով:
- 1921թ. դաշնակիցները Փարիզում որոշեցին պարտված Գերմանիայի վճարելիք գումարը` 226 մլրդ մարկ ոսկով, որը նա պիտի վճարեր 42 տարվա ընթացքում: Չվճարեց, ավելին, այդ պարտությունը դաս չեղավ ոմանց համար:
- 1927թ. Անգլիայում բացվեց համարներում լոգարան ունեցող 1-ին հյուրանոցը:
- 1929թ. ԽՄԿԿԿԿ քաղբյուրոյի անդամ Կ. Վորոշիլովը Ստալինին առաջարկեց արգելել Միխայիլ Բուլգակովի ՙՎազք՚ պիեսը:
- 1954թ. Միսիսիպի նահանգում ծնվեց ամերիկյան շոու բիզնեսի ամենաբարձր վարձատրվող մարդը` աֆրաամերիկուհի Օփրա ՈՒինֆրին: Մայրը` Վերնիտան 18 տարեկան էր, երեխան` ապօրինածին: Որոշ ժամանակ անց Վերնիտան մեկնում է Միլուոկիում աշխատելու` նրան թողնելով տատի մոտ:Նրանք ապրում էին արտաքին աշխարհից մեկուսացված մի ագարակում: Օփրայի առաջին ընկերներն ընտանի կենդանիներն էին: Աղջնակը չգիտեր ինչ է նոր կոշիկը կամ զգեստը: Նրանք անգամ հեռուստացույց չունեին և Օփրան իր ժամանակն անց կացնում էր գիրք կարդալով: Ի դեպ, գրել և կարդալ նա սովորել է 2,5 տարեկանում: Երբ տատը նրան մանկապարտեզ է տանում, Օփրան դիմում է գրում` խնդրելով իրեն տեղափոխեն առաջին դասարան: Զարմացած դաստիարակչուհին կատարում է նրա խնդրանքը: Առաջին դասարանն ավարտելուց հետո նա միանգամից փոխադրվում է երրորդ: Դա միայնակ աղքատ աղջնակի առաջին ձեռքբերումն էր: «Այն ամենին, ինչին այսօր հասել եմ` տատիկիս աշխատանքի արդյունքն է,- ասել է նա:-  Ներկայիս իմ էներգիան ու մտածելակերպը համարյա նույնն է, ինչպիսին եղել է 6 տարեկանումե:        
- 1960թ. ստեղծվեց 1-ին արհեստական երիկամը:
- 1964թ. Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում բացվեցին 9-րդ ձմեռային օլիմպիական խաղերը:
- 1966թ. ծնվել է բրազիլացի ֆուտբոլիստ Ռոմարիո դա Սոուզա Ֆարիանը` 1994թ. ԱԱ լավագույն խաղացողը եւ չեմպիոնը:
- 20 տարի առաջ` 1992թ. ՌԴ Նախագահ Ելցինը կատարեց շուկայական տնտեսության անցնելու 1-ին քայլը` ստորագրեց ազատ առեւտուրը թույլատրող հրամանը, որով բոլորին ցանկացած հարմար վայրում առեւտուր անելու իրավունք տրվեց:
- 1997թ. Նյու Յորքի դատարանը ՙօրենքով գող՚ Վյաչեսլավ Իվանկովին (Յապոնչիկ) դատապարտեց 7 տարի 9 ամիս ազատազրկման:
- 2000թ. Լաս Վեգասի մի խաղատանը մատուցողուհի Սինտիա Ջեյը ՙմիձեռանի ավազակով՚ շահեց խաղային ավտոմատի աշխարհի ամենախոշոր գումարը` 35 մլն դոլար:
- 2004թ. Հայաստանը մերժում է Արցախի շրջակա ազատագրված տարածքները հանձնելու դիմաց երկաթգիծը բացելու Բաքվի առաջարկը, քանի որ հայրենիքի տարածքը եւ երկաթգիծը համարժեք չեն, եւ երկրորդ` դրանք ստանալուց հետո ազերիները երկաթգիծը կրկին կփակեն:

ՍԺԲ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, ՇԱԲԱԹ
- ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐ:
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ
ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԴԱՍԵՐԻՆ
(ՀԱՏՎԱԾ)
Զինուորութիւնը պատճառ թող չլինի, որ արհամարհէք Աստուծոյ պատուիրանները եւ անհնազանդ գտնուէք ձեր (հոգեւոր) առաջնորդներին, որոնք ձեզ խրատում են Աստուծոյ պատուիրանները պահել, կամ սուրբ պահքը անօրինաբար լուծարէք կամ աղքատների ունեցուածքի յափշտակութիւնն ու անմեղ արեան հեղումը մեղք չհամարէք, քանզի բացի ընդհանուր պատերազմի մէջ գործուած սպանութիւններից, որոնք թագաւորների հրամանով եմ լինում, ձեր բոլոր գործածների համար Աստուած ծանր եւ անաչառ դատաստանով հաշիւ պիտի պահանջի ձեզանից:
Հասարակ ժողովուրդից առաւել պէտք է դուք վախենաք Աստծուց եւ Նրա պատուիրանները պահէք, քանզի ամէն ժամ թշնամիների սրի դէմ էք պատերազմում:
Հետեւաբար, մարմնական զէնքերից աւելի հաւատքի զէնքերով սպառազինուեք, այսինքն` աստուածպաշտութեամբ, արդարութեամբ, սրբութեամբ, պահքով, աղօթքով եւ ողորմութեամբ, որպէսզի պատերազմներում Աստուած լինի ախոյեանը եւ թշնամիներին հալածի ձեր առջեւից:
Ի ԴԵՊ, ՀՀ 16 տղամարդ նախարարներից միայն հինգն են ծառայել բանակում. ՊՆ Ս.Օհանյանը, ԲՆ Ա.Հարությունյանը, ԱՍՀՆ Ա.Գրիգորյանը, ԱՆ Հ.Թովմասյանը, ՏԿՆ Մ.Վարդանյանը: Բանակում չեն ծառայել ՏԿ նախարար, փոխվարչապետ Ա.Գեւորգյանը, ՍԵՀՆ Ա.Պետրոսյանը, ՔՆ Վ.Վարդանյանը, ՖՆ Վ.Գաբրիելյանը, ԳՆ Ս.Կարապետյանը, ԷՆ Տ.Դավթյանը, ԷԲՊՆ Ա.Մովսիսյանը, ԿԳՆ Ա.Աշոտյանը, ԱՆ Հ.Քուշկյանը, ԱԳՆ Է.Նալբանդյանը եւ ԱԻՆ Ա.Երիցյանը, ինչպես  անեւ օրերս արդարադատության փոխնախարարներ դարձած Ռ.Մելիքյանը եւ Ե.Կիրակոսյանը, Նախագահի օգնական նշանակված Վ.Ներսիսյանը:
- 814թ. Ախենում մահացավ ֆրանկների պետության հիմնադիր Կարլ Մեծը (ծ.2.4..747):
- 1596թ. Պանամայի ափին իր նավի վրա դիզինտերիայից մահացավ Ֆրենսիս Դրեյկը (ծ.մոտ 1540): Այս ծովահենը ծառայության էր մտել անգլիական թագուհու մոտ, դարձել ծովակալ, ջարդել իսպանական ՙԱնխորտակելի նավատորմը՚, դրել ծովերում Անգլիայի տիրապետության սկիզբը, Մագելանից հետո կատարել 2-րդ շուրջերկրյա ճանապարհորդությունը:
- 1644թ. ֆրանսիացի դերասան Ժան Պոկլենն 1-ին անգամ ստորագրեց Մոլիեր կեղծանվամբ, որը հռչակ բերեց նրան:
- 325 տարի առաջ` 1687թ. Ճապոնիայի կայսրը հրամանով արգելեց սպանել կենդանիներին:
- 1724թ. Պետրոս Մեծի հրամանով հիմնվեցին Պետերբուրգի գիտությունների ակադեմիան եւ համալսարանը:
- 1783թ. Ռուսաստանում մասնավոր անձանց թույլատրվեց տպարան ունենալ:
- 1796թ. Ռուսաստանում ստեղծվեց բելոռուսական նահանգ:
- 1807թ. Լոնդոնի Պել Մել փողոցում վառվեցին աշխարհում 1-ին գազե լապտերները:
- 1820թ. Ֆ.Բելինսհաուզենի եւ Մ. Լազարեւի ղեկավարած արշավախումբը ՙՎոստոկ՚ եւ ՙՄիրնի՚ առագաստանավերով 1-ին անգամ հասավ Անտարկտիդա` բացելով նոր աշխարհամաս:
- 1871թ. ֆրանս- գերմանական պատերազմի ժամանակ թշնամին գրավեց Փարիզը:
- 1881թ. իր մահկանացուն կնքեց ռուս մեծ գրող Ֆեոդոր Դոստոեւսկին:
- 1885թ. ծնվել է բանաստեղծ Վահան Տերյանը:
- 1886թ. ծնվել է պետական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը:
- 1887թ. Մոնտանա նահանգում, Ֆորտ Կեոգայի մոտի իր ռանչոում Մետ Կոուլմանին հաջողվեց տեսնել ամենամեծ ձնեփաթիլը, որ երբեւէ դիտարկվել է: Պատմելով հսկայական, մոտ 38x20սմ չափի ՙձնե ճանճերի՚ մասին, նա դրանք նմանեցնում էր ամանների: Փաթիլների պարբերաբար չափումներ չեն արվում: Համարվում է, որ դրանք լինում են մինչեւ 5 մմ չափի, թեեւ 10-ի հասնողները եւս այնքան էլ հազվագյուտ բաներ չեն: Բայց երբեմն հսկայական փաթիլներ էլ են նկատվել: Օրինակ, 1950- ականներին անգլիական Բերկեմստեդում մինչեւ 13 սմ մեծության ամանաձեւ փաթիլներ են իջել: 1944-ի ապրիլի 30-ին Մոսկվայում (ՌԴ) մարդու ափը ծածկող ջայլամի փետուրի նման փաթիլներ են բռնվել:
- 100 տարի առաջ` 1912թ. ծնվեց ամերիկացի աբստրակցիոնիստ նկարիչ Ջոքսոն Պոլոկը (մ.1956):
- 1921թ. Էնշտեյնը հայտարարեց, որ հնարավոր է չափել տիեզերքը: Դա ցնցեց ողջ գիտական աշխարհը:
- 1935թ. աշխարհում 1-ին անգամ Իսլանդիայում օրինականացվեց հղիության արհեստական կանխումը (աբորտ):
- 1935թ. Գերմանիայում պատրաստվեցին 1-ին արհեստական զմրուխտները:
- 1939թ. ծնվել է ճանաչված դերասանուհի Լաուրա Գեւորգյանը:
- 1955թ. ծնվել է Ֆրանսիայի Նախագահ Նիկոլյա Սարկոզին:
- 1956թ. հեռուստատեսությամբ 1-ին անգամ ցուցադրվեց Էլվիս Փրեսլիի ելույթ: - 30 տարի առաջ` 1982թ., Լոս Անջելեսի (ԱՄՆ) թուրքական հյուպատոսի սպանության ամբաստանությամբ եւ որպես ՙԱրդարության մարտիկներ՚ խմբի անդամ ձերբակալվեց Համբիկ Սասունյանը: Նրան սպառնում էր ցմահ բանտարկություն կամ մահապատիժ: Երկարատեւ դատավարությունից հետո, 1984-ի հունվարի 18-ին դատարանը վճռեց` ցմահ բանտարկություն:
- 1978թ. ծմվեց ՙՅուվենտուսի՚ եւ 2006թ. ԱԱ լավագույն դրպասապահ, Իտալիայի չեմպիոն Ջանլուիջի Բուֆոնը:
- 1986թ. թռիչքի 73- րդ վայրկյանին ՙՉելենջեր՚ տիեզերանավը պայթեց բազմահազար ակնդիրների աչքի առաջ: Զոհվեցին բոլոր 7 տիեզերագնացները, այդ թվում` ուսուցչուհի Քրիստա Մակ Օլիֆը, որը երկնքից 2 հեռուստատեսային դաս էր պարապելու: Ամերիկան այնպիսի ցնցում ապրեց, ինչպես Նախագահ Քենեդու սպանության առթիվ:
- 20 տարի առաջ` 1992թ.ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

ՍԺԲ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, ՈՒՐԲԱԹ    
- 1756թ. ավստրիական Զալցբուրգ քաղաքում ծնվեց Վոլֆգանգ Ամադեյ Մոցարտը (մ.5.12.1791): Նրա նախնիները արհեստավորներ են եղել, իսկ հայրը` Լեոպոլդը, երգահան էր, աշխատում էր արքունիքում:Հրաշք երեխան, երբ իր հասակակիցները դեռ այբուբենը գիտեին, ոչ միայն նվագում էր, այլեւ լուրջ երաժշտություն գրում: Արդեն երեք տարեկանում Վոլֆգանգը կլավեսինի եւ ջութակի վրա կարողանում էր շարադրել պարզագույն սեքստետներ, իսկ 5-ում` գրեց առաջին երաժշտական ստեղծագործությունը: 14 տարեկանում Մոցարտն արդեն ճանաչված կոմպոզիտոր էր, որի օպերաները բեմադրվում էին Միլանում: 15-ում նրան ընտրում են Բոլոնիայի եւ Վերոնայի երաժշտական ակադեմիաների անդամ: 18-ում նա արդեն 30 սիմֆոնիայի, 13 կվարտետի, 14 սոնատի եւ այլ գործերի հեղինակ էր:
- 180 տարի առաջ` 1832թ. Անգլիայի Չեշիր կոմսության Դերսբերի գյուղում ծնվեց Չարզ Լյութվիգ Դոջսոնը, որը հետագայում դարձավ Լուիս Քերոլ անունով հանրահայտ գրող, ՙԱլիսը հրաշքների աշխարհում՚ եւ ՙԱլիսը հայելու աշխարհում՚ գրքերի հեղինակ:
- 1871թ. Նորվեգիայի հարավում գտնվող փոքրիկ ամառանոցային Կրագյորո քաղաքում, նավատեր Հենրիխ Բյորնի ընտանիքում ծնվեց Կատարինե Բոդիլ Բյորնը` հետագայում հայ բազմաթիվ որբերի սիրելիՙԿատարինե մայրիկը՚: 1905թ. ՙԿին միսիոներ աշխատողներ՚ կազմակերպությունը նրան գործուղել է օսմանյան կայսրություն, սկզբում` Մեզրե, ապա Մուշ, որտեղ էլ աշխատել է այրիների ու որբերի հետ: Նա հավատացյալ մարդ էր եւ իր աշխատանքը համարել է առաքելություն: Արեւելյան Հայաստան է ժամանել 1922-ի գարնանը Պոլսից, 4 ամիս ապրել է Երեւանում, օգոստոսին սեփական միջոցներով ՙԼուսաբեր՚ անունով որբանոց է բացել ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼՈՒՄ: ՙԼուսաբերի՚ երեխաները երբեք սոված չէին մնում, – ասել է ամերիկյան որբանոցում մեծացած մի մարդ,- նա երեխաներին պահում էր կարծես իրենը լինեին՚: Մինչ այդ, նա Մուշում 1917-ին որդեգրում է 1915-ին ծնված ու սպանդից հրաշքով փրկված հայ Ռաֆայելին, իր հետ տանում Նորվեգիա, նրան մկրտում իր մեծ հայրենակցի` Նանսենի անունով: Ծնողները չեն հավատում, որ երեխան որդեգրված է եւ նրանից երես են թեքում որպես ՙապօրինի երեխա ունեցողի՚: Ռաֆայել- Ֆրիտյոֆը նրա միակ զավակն էր, որովհետեւ գեղեցկատես Կատարինեն անձնական կյանքի ժամանակ չի գտել: Ցավոք սրտի, խորհրդային Հայաստանի ղեկավարությունը 1924-ի վերջին դադարեցնում է նրա որբախնամ գործունեությունը: Նա նամակ է գրում կառավարությանը` խնդրում հնարավորություն տալ շարունակելու իր գործը, բայց մերժողական պատասխան է ստանում: Նա ստիպված իր առաքելությունը մինչեւ 1935թ. շարունակում է Սիրիայի հայ գաղութի որբանոցներում: Երեւանում` Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատում ամփոփված է նրա գերեզմանից բերված հող, փակցված է հուշատախտակ, թանգարանում ցուցադրվում են նրա օրագրերը եւ լուսանկարների արխիվը: Արժե Գյումրում եւս հավերժացնենք այս մեծ մարդասերի հիշատակը:
- 1901թ. մահացավ իտալացի մեծ կոմպոզիտոր, բազմաթիվ օպերաների հեղինակ Ջուզեպե Վերդին (ծ. 10.10.1813):
- 1904թ. ռուսական ՙՎայրագ՚ հածանավը մարտի մեջ մտավ ճապոնական նավախմբի դեմ:
- 1924թ. Լենինի մումիայով սարկոֆագը դրվեց Մոսկվայի Կարմիր հրապարակում կառուցված փայտե ժամանակավոր դամբարանում: Ստեղծվեց համար 1 պահակետը: Վերջին տարիներին շատ է խոսվում նրան այդտեղից հեռացնելու մասին: Այս նպատակի կողմնակիցները նշում են, որ նա ցանկացել է թաղվել մոր կողքին, բացի այդ, քրիստոնյաներին վայել չէ մահացածին չթաղելը: Մյուս կողմը պնդում է, որ նա գտնվում է գետնի տակ, 3 մ խորությամբ, այնպես որ` հակաքրիստոնեական բան չկա այդտեղ: Իսկ Կալմիկիայի ղեկավար, մեծահարուստ Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվային 1 մլն դոլար տալու եւ Լենինին, որպես կալմիկ, իր դամբարանով տեղափոխելու Կալմիկիա: ՙՄենք մեր հայրենակիցներին չենք մոռանում՚,- ասել է նա:
- 1924թ. Հայաստանի կոմունիստները մեկ շաբաթ հերոսաբար դիմանալով տիեզերական մասշտաբի աղետին` ՙմեծ առաջնորդի՚ կորստին, ջերմեռանդորեն, թախանձագին խնդրանքով պահանջեցին մայրաքաղաքի կենտրոնական հրապարակը նրա անունով կոչել, որպեսզի միշտ հիշենք մեր հայրենիքի տարածքի զգալի մասը հանուն համաշխարհային հեղափոխության զոհաբերած այդ մարդուն:
- 1933թ. ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ծնվել է դրամատուրգ, քննադատ Ռուբեն Սանոյանը: Գրել է ՙՀայրիկները, մայրիկները եւ բալիկները՚, ՙԲարդիները լուռ՚, ՙՀասունության քննություն՚ դրամաները: Նրա ՙԱխ, մայրիկ, մայրիկ՚, ՙՎայրենին՚ պիեսները բեմադրվել եւ մրցանակների են արժանացել:
- 1943թ. Գերմանիայում մտցվեց կանանց զինապարտություն:
- 1944թ. ճեղքվեց Լենինգրադի` 900 օր ու գիշեր տեւած շրջափակումը:
- 45 տարի առաջ` 1967թ. մեկնարկի նախապատրաստության ժամանակ ծագած հրդեհից ամերիկյան ՙԱպոլոն՚ տիեզերանավում զոհվեց 3 աստղագնաց:
- 1967թ. 60 պետություն պայմանագիր ստորագրեց ատոմային զենքը տիեզերք չտեղփոխելու մասին:
- 40 տարի առաջ` 1972թ. թռիչքի ժամանակ պայթած հարավսլավական ինքնաթիռի ուղեկցորդուհի Վեսնա Վուլովիչը, պոչամասի հետ, 10 կմ բարձրությունից ընկավ խոր ջրավազանի մեջ եւ, չնայած բազմաթիվ վնասվածքներին, ողջ մնաց: Այդ բարձրությունից ընկածներից ուրիշ ոչ մեկը չի փրկվել:
- 1973թ. Գուրգեն Եանիկյանը, սպանեց Լոս Անջելեսի (ԱՄՆ) թուրք հյուպատոսին եւ փոխհյուպատոսին ու հանձնվեց ոստիկանությանը: Նա դատապարտվեց ցմահ բանտարկության: 1980-ի հուլիսի 28-ին ազատվեց եւ բժշկի հսկողությամբ տարվեց գաղտնի վայր: Այնուհետեւ, վատառողջության եւ խոր ծերության պատճառով, Եանիկյանին տեղափոխել են Լոս Անջեջեսի ծերանոց, ուր մեկ ամիս անց` 1984-ի փետրվարի 27-ին մահացել է:
- 1997թ. Ասլան Մասխադովն ընտրվեց Իչկերիա Հանրապետության (Չեչնիա) Նախագահ:

ԻՄԱՑԵՔ ՈՐ...                
Քրիստոսն առինքնում է ողջ մարդկությանը: Առանց նրա ուսմունքի մենք ոչինչ չգիտենք եւ ոչինչ չենք տեսնում ինչպես Աստծո, այնպես էլ մեր մեջ, առանց Քրիստոսի ամեն ինչ մեզ համար խավար է ու խառնաշփոթություն: Առանց նրա վարդապետության մարդը մատնված է արատների եւ աղետների, մոլորության, խավարի, հուսահատության ու մահվան: Հետեւելով Քրիստոսի ուսմունքին, մարդիկ կարող են ազատվել այդ ամենից: Մեր բովանդակ առաքինությունն ու երանությունը ի Քրիստոս է: Առանց Քրիստոսի վարդապետության մարդիկ կհոշոտեն միմյանց, աշխարհը դժողք կդառնար եւ կայլասերվեր:
ԲԼԵԶ ՊԱՍԿԱԼ (ֆրանսիացի մաթեմատիկոս)

ՍԺԲ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, ՀԻՆԳՇԱԲԹԻ
- 1788թ. անգլիացի բանտարկյալները Ավստրալիայում հիմնեցին 1-ին եվրոպական բնակավայրը` Սիդնեյը:
- 1853թ. Մոսկվայի Փոքր թատրոնում 1-ին անգամ ներկայացվեց  29- ամյա Ա. Օստրովսկու ՙՄի նստիր ուրիշի սահնակը՚ պիեսը: Գլխավոր դերում խուլ գավառից եկած, բայց արդեն մեծ ճանաչում ունեցող Լյուբով Կոսիցկայան էր: Պիեսի հաջողությունը բացառիկ էր: Դերասանուհին դարձավ հեղինակի թալիսմանը եւ տանջող սերը: Պիեսը դարձավ Փոքր թատրոնը ՙՕստրովսկու տուն՚ դառնալու առաջին աստիճանը: Հետագայում այստեղ բեմադրվեց մեծ դրամատուրգի եւս 46 գործ:
- 1904թ. Թուրինում ազգային գրադարանում հրո ճարակ դարձավ մի քանի հարյուր ձեռագիր մատյան:
- 1918թ. ծնվեց Ռումինիայի կոմունիստական բռնապետ Նիկոլայե Չաուշեսկուն, որին գնդակահարեցին 1989թ. դեկտեմբերի 25-ին: Բռնապետներին արժանի վախճան:
- 1924թ. Արարատի մարզի Զանգակատուն գյուղում ծնվեց Պարույր Սեւակը (Ղազարյան, մ. 17.06.1971): Նրան շատ բնութագրական են հենց իր ստեղծագործության տողերը.
ՙՈՒշ- ուշ են գալիս, բայց ոչ ուշացած,
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին,
ԵՎ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց՚:
- 1924թ. Ռուսաստանի Պետրոգրադ քաղաքը վերանվանվեց Լենինգրադ: Անկախ Ռուսաստանի ժողովրդի պահանջով այժմ այն կրում է իր նախնականª Սանկտ Պետերբուրգ անունը:
- 1930թ. Փարիզում Մոսկվայի հանձնարարությամբ բոլշեւիկյան գործակալները սպանեցին տարագիր ռուս զինվորականների միության ղեկավար գեներալ Ա.Կուտեպովին:
- 1934թ. Մոսկվայում բացվեց կոմունիստների 17-րդ, այսպես կոչված` ՙհաղթողների համագումարը՚: Մոտակա տարիներին ՙհաղթող՚ պատգամավորների մեծ մասը` 1966-ից` 1108-ը, բռնադատվեց:
- 1936թ. ՙՊրավդա՚ թերթի ջախջախիչ հոդվածից հետո Դմիտրի Շոստակովիչին, որպես մասնագիտությանը ոչ պիտանի, ազատեցին Մոսկվայի կոնսերվատորիայից:
- 1943թ. խորհրդային բանտում մահացավ համաշխարհային ճանաչում ունեցող գենետիկ, ակադեմիկոս Նիկոլայ Վավիլովը (ծ.1887):
- 1944թ. ծնվեց Անջելա Դեւիսը:  Աֆրաամերիկացի այս կոմունիստուհին, որ ձերբակալվել էր քրեական գործով, 1970-ական թվականներին ողջ խորհրդային ժողովրդի շուրթերին էր ու լրատվամիջոցների հերոսը: Մարդիկ անկեղծորեն պահանջում էին նրա ազատությունը: Հետագայում Անջելան հեռացավ կոմկուսից եւ դարձավ հոմոսեքսուալիստների ու բանտարկյալ կանանց շահերի պաշտպան:
- 1950թ. Հնդկաստանը ձեռք բերեց անկախություն: Հանրապետության վարչապետ Ջ. Ներուն բարձրացրեց նոր Հնդկաստանի դրոշը: ՙՀնդկաստանը կլինի այնպիսին, ինչպիսին մենք ինքներս ենք,- ասել է Ներուն:- Նրա կերպարը ստեղծվում է մեր մտքերի ու արարքների նմանությամբ: Կյանքում ամեն ինչ իր ժամանակն ունի` աշխատանքը, հանգիստը, ծիծաղն ու արցունքը: Այսօր մեր ազգի համար եկել է աշխատանքի ժամը՚:
- 1993թ. Չեխիայի 1-ին Նախագահ ընտրվեց դրամատուրգ, այլախոհ Վացլավ Հավելը, որն իր կենցաղով դարձավ ղեկավարի իդեալական կերպար:

ՍԺԲ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
- 270 տարի առաջ` 1742թ., մահացավ աստղագետ, հետագայում իր անունով կոչված գիսաստղի հայտնվելու ժամանակը կանխատեսած Էդմունդ Գալլեյը (ծ. 8.11.1656):
- 250 տարի առաջ` 1762թ. 29- ամյա Աննա Մարիա Սմարտը դարձավ 1-ին կին գլխավոր խմբագիրը (ՙՌիդինգ Մերկուրի՚ շաբաթաթերթի):
- 180 տարի առաջ` 1832թ., ծնվեց ռուս նկարիչ Իվան Իվանոնիչ Շիշկինը (մ.20.3.1898):
- 90 տարի առաջ` 1922թ. հանդիսավոր պայմաններում, ՙԻնտերնացիոնալի՚ հնչյունների ներքո բացվեց Երեւանի 1-ին պետական թատրոնի վարագույրը: Իսահակ Ալիխանյանի բեմադրությամբ ներկայացվեց Գաբրիել Սունդուկյանի ՙՊեպոն՚, որ ընտրվել էր հանրապետության նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի առաջարկով:
- 1924թ. Շամոնիում (Ֆրանսիա) բացվեցին 1-ին ձմեռային օլիմպիական խաղերը: 16 երկրների 300 մարզիկներ մրցեցին 5 մարզաձեւից:
- 1930թ. Ստալինի անվան նորակառույց Թուրքեստանա-Սիբիրյան երկաթուղով Ալմա Աթա (այժմ` Ալմաթի) մտավ 1-ին գնացքը:
- 1938թ. ծնվեց պոետ, երգահան, դերասան, իր երգերի կատարող, անցած դարի 70- 80- ական թվերի հանրահայտ ազատամիտ Վլադիմիր Վիսոցկին (մ. 25.7.1980):
- 65 տարի առաջ` 1947թ. ինֆարկտից եւ թոքերի բորբոքումից մեռավ Ալֆոնսո Ֆիորելո Կապոնին (Ալ Կապոնե, ծ.17.01.1899): Նրանց ընտանիքը 1909-ին տեղափոխվեց Նյու Յորք: Ավագ որդին դարձավ ոստիկան, իսկ կրտսերը` ամենադաժան հանցագործը: Սկզբում նա մանր սպանիչ (քիլեր) էր, ռեստորանի դռնապան վռնդիչ: Հետո հավաքեց իր ՙթիմը՚ եւ պատերազմ սկսեց իր բարերարի եւ շեֆ Այելոյի դեմ: Դա ավարտվեց վերջինիս սպանությամբ: Կապոնեին բռնեցին ապօրինի զենք ունենալու համար: Ոստիկանությունն այլ ապացույցներ չէր կարողանում ստանալ: Բանտից նա շարունակում էր ղեկավարել իր հանցախմբին: Ստիպված նրան տարան Ալկատրաս փոքր կղզու բանտ: Այստեղ նա սիֆիլիսի հետեւանքով մասնակի կաթված ստացավ: Այդ պատճառով նրան ժամկետից շուտ ազատեցին, եւ նա մեռավ ազատության մեջ:
- 1954թ. ԽՄԿԿԿԿ-ի նախագահությունը որոշեց Ղրիմը նվիրել ՈՒկրաինային: Զարմանալի է, բայց փաստ` այդ լուրջ հարցը նիստի օրակարգում եղել է 11-րդը, այսինքն` համարվել է անկարեւոր: Կամ` Խրուշչովն այդպես է արել, որ մասնակիցների համար անկարեւոր դառնա:
- 1955թ. ԽՍՀՄ-ը հայտարարեց ողջ Գերմանիայի դեմ պատերազմական դրության դադարեցման, ԳԴՀ-ի եւ ԳՖՀ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ ԽՍՀՄ- ում դեռեւս գտնվող ռազմագերիների վերադարձման մասին:
- 1965թ. անգլիացի մեծանուն քաղաքական գործիչ Չերչիլի մահվան առիթով Քենտերբերիի արքեպիսկոպոսը գրեց եւ հրապարակեց հատուկ աղոթք:
- 40 տարի առաջ` 1972թ., Բելոռուսի մայրաքաղաքի բնակչությունը հասավ 1 միլիոնի: Մինսկը դարձավ ԽՍՀՄ-ի 11-րդ միլիոնանոց քաղաքը:
- 30 տարի առաջ` 1982թ. Մոսկվայում մեռավ ԽՄԿԿ-ի գորշ կարդինալ Մ.Սուսլովը:
- 1983թ. Երեւան- Բերդ (Տավուշ) չվերթի ինքնաթիռի հրամանատարը մի ուղեւորից նամակ ստացավ. ՙԵս` Պյոտր Դմիտրիչ Յակիմենկոս, անհույս հիվանդ եմ: Վրաս պայթուցիկ սարք կա, որը կաշխատի մատիս թեթեւ շարժումից: Պահանջում եմ ինքնաթիռը տանել Թուրքիա: Մտածելու 300 վայրկյան ունեք, չենթարկվեք` կպայթեցնեմ: Ես կորցնելու ոչինչ չունեմ՚: Մոսկվան կտրուկ հրահանգեց` ՙՉփորձեք սահմանն անցնել, ցանկացած գնով իջեք Լենինականում: Այլ տարբերակ չունեք՚: ՙՎերեւներում՚ պարզեցին, որ ուկրաինացին քիմիկոս է, ուրեմն` նրա մոտի հեղուկը, իրոք, վտանգավոր է: Վճռական էր նաեւ ՙվերեւի՚ կարգադրությունը. շուտով օդում` շատ մոտիկ հայտնվեցին ՙՄԻԳ՚ կործանիչներ, որոնք ուղարկվել էին խփելու ՙՅԱԿ- 40՚-ին, եթե մերոնք ենթարկվեին ահաբեկիչին: ՈՒկրաինացուն ասացին, որ ամենահարմարը Կարսի օդակայանն է: Գիտենք` այդ քաղաքը շատ նման է Գյումրուն, իսկ դա գուցե հնարավորություն կտար մոլորեցնելու կատաղած երիտասարդին: ՈՒղեկցորդուհի Դոլորես Ղազարյանը եւ տավուշցի ուղեւորները կարողանում են օդահենի ուշադրությունը շեղած պահել, որ նա չմտնի օդաչուների խցիկ ու չհասկանա ինչ է կատարվում: Սակայն երբ իջնում են դեպի մեր օդակայան, հրամանատարը սարսափով նկատում է, որ ոչ մեկի մտքով չի անցել ծածկել գետնին եղած ինքնաթիռների կարմիր աստղերը: Որպեսզի տղան դա չնկատի, նա ինքնաթիռը կտրուկ թեքում է, ինչի հետեւանքով դեպի խցիկ վազող ահաբեկիչը վայր է ընկնում: Վտանգավոր հեղուկի որոշ քանակ մի տարողությունից թափվում է մյուսի մեջ: ՈՒղեւորները դուրս են նետվում դեռ լրիվ չկանգնած ինքնաթիռից, օդաչուները վերջին գործողություններն են կատարում խցիկում, Պյոտրը ձգում է լարը եւ... սարքը չի պայթում: Հետո փորձագիտական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն պիտի պայթեր 20 րոպե անց: Տղային տարան հոգեբուժարան, որտեղ շուտով մահացավ: Ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները պետական պարգեւներ ստացան, ովքեր կոմունիստ չէին` արտահերթ, առանց ՙմաղարիչի՚ ընդունվեցին կուսակցության շարքերը:
-2000թ. ժամը 16-ի մոտ երկու գրասենյակային ծառայող մտան Նյու Յորքի 102 հարկանի նշանավոր Էմպայր Սթեյթ Բիլդինգ երկնաքերի (381մ) 44-րդ հարկի վերելակներից մեկի խցիկը, սեղմեցին վայրէջքի կոճակը եւ ... գահավիժեցին ցած: Միայն 4-րդ հարկում գործեց ինքնաշխատ արգելակիչը: Նախկինում միմյանց չճանաչած ապահովագրական ընկերության 20-ամյա աշխատակցուհի Շամիկան, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ էր ընդունվել գործի եւ տրանսպորտային գործակալ Ջոն այդ սարսափելի 4 վայրկյանի ընթացքում հասցրել էին ընդամենը պինդ գրկել իրար: Հուրախություն բոլորի, նրանք ոչ մի վնասվածք չէին ստացել: Ինչպես պնդում էին սպասարկողները, վերելակի բոլոր մասերը մեկ շաբաթ առաջ էին ստուգվել:   

ԻՄԱՑԵՔ ՈՐ...
Ինչպես արցունքներն են բխում սրտից եւ ուղղվում դեպի սիրտ, այնպես էլ Աստվածաշունչը բխում է Աստծուց, եւ ով Աստծուց է, լսում է Նրա խոսքերը: ՖԱՐԱԴԵՅ (բնախույզ)

ՍԺԲ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, ԵՐԵՔՇԱԲԹԻ  
- 41թ. Հռոմում սպանվեց 37 թվականից կայսր 28- ամյա Գայ Հուլիոս Կեսար Գերմանիկը:  Զորավար Գերմանիկի որդին մանուկ հասակից ապրել է լեգիոներների հետ ճամբարներում: Նրա համար զինվորական համազգեստ էին կարում: Այդտեղից էլ մականունը` Կալիգուլա, որը նշանակում է փոքր ճտքակոշիկ: Նա իր կառավարումն սկսեց բարեպաշտ արարքներով, բայց շատ շուտ դարձավ Հռոմի պատմության ամենատհաճ դեմքերից մեկը: Արդեն 38 թվից սկսվեցին հարյուրավոր մարդկանց արյունալի հաշվեհարդարները, ընդ որում` հաճախ իր քմահաճույքով: Այդ ամենը չէր կարող լուրջ դժգոհություն չառաջացնել: ԵՎ ահա Պալատինյան բլուրներում հերթական խաղերի անցկացման ժամանակ ռազմական տրիբուն Գայոս Հերեյրան եւ նրա հանցակկիցը սպանեցին եւ իրեն, եւ կնոջն ու անչափահաս դստերը:
- 1556թ. Չինաստանի Շենսի նահանգում տեղի ունեցավ պատմությանը հայտնի ամենամեծ երկրաշարժերից մեկը: Զոհվեց 830 հազար մարդ:
- 300 տարի առաջ` 1712թ., ծնվեց Ֆրիդրիխ 2-րդ Մեծը, որը կարողացավ Պրուսիան դարձնել եվրոպական առաջատար երկրների շարքը:
- 280 տարի առաջ` 1732թ. ծնվեց ֆրանսիացի դրամատուրգ Պիեռ Բոմարշեն:
- 1800թ. ԱՄՆ-ի Նախագահ Ջեֆերսոնի առաջարկով կոնգրեսը 5 հազար դոլար հատկացրեց գրադարան ստեղծելու համար: Ներկայումս ԱՄՆ-ի կոնգրեսի գրադարանն ամենամեծն է աշխարհում:
- 1848թ. Կալիֆոռնիայում ոսկի հայտնաբերվեց:
- 150 տարի առաջ` 1862թ., Մոլդովայի եւ Վալախիայի միավորմամբ նոր պետություն ստեղծվեց` Ռումինիան, մայրաքաղաքը` Բուխարեստ:
- 1888թ. ԱՄՆ- ում արտոնագրվեց գրամեքենաների ժապավենը:
- 1889թ. Նյու Օռլեանում սպանվեց նեապոլցի Վ. Օտումբոն` ԱՄՆ- ում իտալական մաֆիայի 1- ին հայտնի զոհը:
- 1895թ. մարդն 1-ին անգամ ոտք դրեց Անտարկտիդայում: Ռոսի ծովում խարիսխ գցած ՙԱնտարկտիկ՚ կետորսանավից իջեցրած միակայմ նավով դեպի Ադեր հրվանդան գնաց 6 մարդ, այդ թվում` նավաստի Կարստենս Բորխգրեվինկը: Այս անտառահատը, որ երազում էր հասնել Անտարկտիդա, պնդում է, որ ինքն է 1-ինը ոտք դրել գետնին. ՙՊատանեկան անհամբերությամբ բռնկված, մինչեւ նավաքիթը կհասներ սառույցին, ես ցած թռա եւ ափ հասա ծանծաղուտով: Իսկ նավապետը, առանց որքերը թրջելու, ափ ցատկեց, երբ նավակն արդեն խրվեց մանրաքարերում՚: Հետագայում եռանդուն նորվեգացին ինքը գլխավորեց խմբարշավ Անտարկտիդայի խորքերը մինչեւ 75 կմ, այնտեղ պատրաստեց երկու խրճիթ, որտեղ ձմեռեց ուղեկիցների հետ:
- 1895թ. Մինսկում գործարկվեց Բելոռուսի 1-ին էլեկտրակայանը:
- 1901թ. ծնվեց խորհրդային անվանի ռեժիսոր Միխայիլ Ռոմը:
- 1919թ. ՌԿԿ(բ)ԿԿ-ն դեկրետ հրապարակեց Դոնի կազակների զանգվածային բռնաճնշման մասին (կազակաթափություն):
- 90 տարի առաջ` 1922թ. ԱՄՆ-ի Այովա նահանգում Քրիստիան Նելսոնն արտոնագրեց էսկիմո պաղպաղակը:
- 1924թ. Ռուսաստանի Պետրոգրադ քաղաքը վերանվանվեց Լենինգրադ:
- 1935թ. ամերիկյան Ռիչմոնդ քաղաքում (Նյու Յորք նահանգ) հայտնվեց թիթեղյա տարայով գարեջրի 1-ին խմբաքանակը: Հաջողությունն անսպասելի էր. արդեն հունիսին վաճառքը 5,5 անգամ ավելի էր, իսկ տարեվերջին այդպիսի տարաներում գարեջուր էին լցնում 23 գործարանում: Ալյումինե տարան հայտնվեց 1958-ին, բայց ՙգարեջրային հեղափոխությունը՚ եղավ 50 տարի առաջ` 1962-ին, երբ դրան գումարվեց այսօր արդեն սովորական դարձած փական- բացիչը:
- 1939թ. Չիլիում երկրաշարժից զոհվեց 50 հազար մարդ:
- 1945թ. գեներալ Գուդերիանը Գերմանիայի արտգործնախարար Ռիբենտրոպին հայտնեց, որ իրենց երկիրն արդեն պարտված է:
- 1961թ. ծնվեց ամերիկացի դերասանուհի Նաստասիա Կինսկին:
- 50 տարի առաջ` 1962թ. Բրայան Էփշթայնը դարձավ ՙԲիթլզ՚ երաժշտախմբի կառավարիչը:
- 1965թ. մահացավ ՈՒինսթոն Չերչիլը (ծ.30.11.1874):
- 40 տարի առաջ` 1972թ. Գուամ կղզում գտնվեց ճապոնացի զինվոր Սոիչի Յակոյին, որը 28 տարի ջունգլիներում թաքնվում էր` կարծելով, թե Երկրորդ համաշխարհայինը դեռ շարունակվում է:
- 1979թ. Չինաստանում դարձյալ սկսեցին կոկա- կոլա վաճառել, որը Մաո Ցզեդունի կողմից արգելվել էր դրանից 30 տարի առաջ` ՉԺՀ-ն հռչակելուց անմիջապես հետո: Առաջին անգամ այս ըմպելիքը Չինաստան մտավ տեղացիների համար անըմբռնելի անունով, որովհետեւ ընթերցվում էր ՙկե- կոու- կե- լա՚ եւ մի բարբառով նշանակում էր ՙկաթնահաս շերեփուկի խայթոց՚, մեկ ուրիշով` ՙմոմե գիրուկ զամբիկ՚: Ընկերությունը ստիպված դիմեց լեզվագետների օգնությանը: Հավաքելով 40 հազար հիերոգլիֆների ամենատարբեր համակցություններ, հետեւելով ՙարտասանություն+ գրություն+ իմաստ՚ սկզբունքին, ի վերջո գտան համեմատաբար հաջող հնչունաբանական համարժեքը` ՙկո- կոու- կո- լե՚, որը փոքր ինչ ազատ թարգմանությամբ նշանակում է ՙերջանկությամբ լի բերան՚:
- 1984թ. Փարիզի քրեական դատարանում սկսվեց Վազգեն Սիսլյանի, Գեւորգ Կյուզելյանի, Արամ Պասմաճյանի եւ Հակոբ Ջուլֆայանի դատավարությունը, որոնք 1981թ. սեպտեմբերի 24-ին գրավել էին թուրքական հյուպատոսությունը: Մինչ այդ, նրանց եւ համակիրների հացադուլների, դրսում գտնվող համակիրների բողոքի արարքների եւ մամուլի հրապարակումների շնորհիվ երիտասարդներին քաղաքական բանտարկյալի կարգավիճակ էր տրվել: Նախորդ օրվա երեկոյան հեռուստատեսությունը եւ ռադիոն հաղորդում են դատարանի նախագահին ուղղված Շարլ Ազնավուրի գրած սրտառուչ նամակը: Նրան նույնպիսի նամակ էր գրել նաեւ կինոբեմադրիչ Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան):
- 1999թ. ամերիկացի Աշրիտա Ֆուրմանը համաշխարհային ռեկորդ սահմանեց` մեկ օրում պարանով ցատկելով 130 հազար անգամ:

ԻՄԱՑԵՔ ՈՐ...
Անպայման ընկեր չէ նա, որին հանդիպում ես ամեն օր, այլ նա է ընկերը,
որը քո մոտ է գալիս այն ժամանակ, երբ բոլորը գնում են քեզանից: /ժողովրդական/

ՍԺԲ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, ԵՐԿՈՒՇԱԲԹԻ 
- 27թ. Օգոստոս Օկտավիանոսը հռչակեց Հռոմեական կայսրության ստեղծումը:
- 41թ. Հռոմում դավադիրները սպանեցին Կալիգուլային` Հին Հռոմի ամենաարյունարբու կայսրերից մեկին:
- 530 տարի առաջ` 1482թ. 1- ին անգամ տպագրվեց հրեական սուրբ գիրքը` ՙՏորան՚: 
- 1556թ. Չինաստանի Շանսի նահանգում աղետալի երկրաշարժ եղավ, որը մեզ հայտնի աշխարհի ամենասարսափելի աղետն է: Զոհերի թիվը համարվում է 830 հազար:
- 1598թ. ծնվեց ֆրանսիացի ճարտարապետ Ֆրանսուա Մանսարը, որ անունից է գործածության մեջ մտել մանսարդ (ձեղնահարկ) բառը:
- 365 տարի առաջ` 1647թ. շոտլանդացի ազնվական Արչիբալդ Քեմպբելը 400 հազար ֆունտի դիմաց անգլիական խորհրդարանին հանձնեց Շոտլանդիա փախած Կարլ 1-ին արքային:
- 1775թ. կայսրուհի Ելիզավետա Պետրովնան հաստատեց Մոսկվայում Ռուսաստանի 1-ին համալսարանի բացման նախագիծը:
- 180 տարի առաջ` 1832թ., ծնվեց ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Է. Մանեն (մ.30.4.1883):
- 1849թ. հայտնագործվեց ծրարներ պատրաստող մեքենան:
- 1849թ. Էլիզաբեթ Բլեկվելը` կանանցից 1-ինը, ստացավ բժշկի դիպլոմ: Նա ավարտել էր Նյու Յորքի բժշկական ինստիտուտը:
- 150 տարի առաջ` 1862թ. Մոլդովայի եւ Վալախիայի իշխանությունների միացումից ԵՎրոպայի քարտեզում նոր պետություն հայտնվեց` Ռումինիան Բուխարեստ մայրաքաղաքով:
- 1895թ. աշխարհում 1- ինը նորվեգական արշավախմբի անդամները մտան Անտարկտիդա:
- 1901թ. Փարիզի հիվանդանոցում սկսեց աշխատել Ֆրանսիայի 1- ին բժշկուհին:
- 1921թ. տեղի ունեցավ Երեւանի պետական համալսարանի հանդիսավոր բացումը:
- 1933թ. ՙծնվեց՚ ՙԹատրոնն սկսվում է հանդերձարանից՚ արտահայտությունը: 1933- ին Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԳԱԹ) հանդերձապահներին ուղղված նամակն այդպես էր սկսել Կոնստանտին Ստանիսլավսկին:
- 1939թ. Չիլիում ուժեղ երկրաշարժից զոհվեց 50 հազար մարդ, այդ թվում` փլված հանքահորերում:
- 1950թ. անտեսելով ՄԱԿ-ի որոշումը, Իսրայելի խորհրդարանը Երուսաղեմը հայտարարեց երկրի մայրաքաղաք:
- 1960թ. ժամը 8-ն անց 23-ին ինժեներ Ժան Պիկարը եւ լեյտենանտ Դոն ՈՒոլշը ՙԹրիեստ՚ բատիսկաֆով սկսեցին սուզվել դեպի համաշխարհային օվկիանոսի ամենախոր կետը: Այս վայրը 1951թ. հայտնաբերել էր անգլիական ՙՉելենջեր՚ նավը, իսկ խորությունը` 11022 մ, չափել էր խորհրդային ՙՎիտյազը՚: Խաղաղ օվկիանոսի Մարինյան իջվածքի ՙՉելենջերի անդունդի՚ հատակին ՙԹրիեստը՚ հասավ գրեթե 6 ժամում: Այստեղ սուզորդները մնացին 20 րոպե, մեկական շոկոլադե սալիկ կերան եւ տեսան մոտ 30 սմ երկարությամբ... ձուկ եւ մուգ կարմիր խեցգետին: Պատկերացնում եք, այդպիսի խորության վրա, հսկայական ճնշման տակ: Այնուհետեւ, ազատվելով արճիճե բեռից, ՙԹրիեստը՚ 3 ժամ 27 րոպեում հասավ ջրի երես: Դեռ մակերեւույթին չհասած, սուզորդներն անջատեցին շարժիչը, այլապես այն ջրից դուրս կթռչեր ու ցած կընկներ անկանխատեսելի հետեւանքներով:
- 1966թ. Ջավահարլալ Ներուի դուստր Ինդիրա Գանդին դարձավ Հնդկաստանի վարչապետ:
- 1978թ. Շվեդիան դարձավ 1-ին երկիրը, որը շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունենալու պատճառով արգելեց աէրոզոլների օգտագործումը:
- 2000թ. Դեղին գետի վրա բացվեց Չինաստանի 1- ին մասնավոր կամուրջը:
- 2004թ. Մարսում ջուր հայտնաբերվեց:
- 2012թ. Ռուսաստանում այդ երկրի Նախագահի ներկայությամբ կհանդիպեն Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը:

ԻՄԱՑԵՔ ՈՐ...  
Աշխարհը խարսխված է օրինաչափությունների վրա, եւ իր դրսեւորումներով ներկայանում է իբրեւ բանականության արգասիք, իսկ սա արդեն նրա Արարչի մասին է խոսում:  
ՉԱՐԼԶ ԴԱՐՎԻՆ

ՍԺԲ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, ԿԻՐԱԿԻ
- 1506թ. կապիտան Կասպար ֆոն Զիլենենի հրամանատարությամբ ՈՒրի կանտոնից 150 շվեյցարացի զինվորներ մտան Հռոմ` ծառայելու պապին: Նա Սբ. Պետրոսի հրապարակում հանդիսավորապես օրհնեց Եվրոպայում որպես լավ կռվող եւ խիստ հավատարիմ զինվորներ հայտնի շվեյցարացիներին: Ֆրանսիայի թագավորի դեմ պատերազմում ունեցած նշանակալի դերի համար 1512-ին շվեյցարացիների ջոկատն ստացավ ՙԵկեղեցու ազատության պաշտպանների՚ կարգավիճակ: Հայրենիք վերադառնալու մասին Ցյուրիխի Մեծ Խորհրդի որոշմանը հակառակ ոչ մի շվեյցարացի չհեռացավ Վատիկավից: Ընդհակառակը, 1527թ. մայիսի 6-ին հռչակվեց` մինչեւ արյան վերջին կաթիլը Կլիմենտ 7-րդին պաշտպանելով Կարլ 5-րդի հրոսակներից, մինչեւ որ պապը եւ կարդինալները ողջ մնացած 42 գվարդիականների հետ կարողացան ապահով թաքնվել Սբ. Հրեշտակների ամրոցում: Ի հիշատակ այդ օրվան, մինչեւ այժմ երիտասարդ գվարդիականները զինվորական երդում են տալիս մայիսի 6-ին: Այժմ Վատիկանի գվարդիան բաղկացած է 174 սմ-ից ոչ պակաս հասակով 19- 30 տարեկան շվեյցարացի կաթոլիկ եւ ազապ 110 մարդուց: Նրանց ամսեկան վարձը 1200 եվրո է, իսկ դեղնա- կարմիր համազգեստը կարվում է յուրաքանչյուրի համար առանձին:
- 495 տարի առաջ` 1517թ. թուրքերը գրավեցին Կահիրեն:
- 1561թ. ծնվեց Անգլիացի փիլիսոփա, Անգլիայի լորդ կանցլեր Ֆրենսիս Բեկոնը (մ. 9.4.1626):
- 1770թ. Ալեքսանդր Թասմանի արշավախումբն 1- ինն անցավ Նոր Զելանդիայի երկու կղզիների միջով:
- 1788թ. ծնվեց անգլիացի մեծ բանաստեղծ Ջորջ Գորդոն Բայրոնը, որը եղել է Մխիթարյան միաբանության Ս.Ղազար կղզում, սովորել մեր լեզուն (մ.19.4.1824)::
- 1863թ.  Լեհաստանում եւ Բելոռուսում ապստամբություն բռնկվեց ռուսների տիրապետության դեմ:
- 1869թ. ֆրանսիացի ճանապարհորդ Անրի Մուոն (1826- 1861) Կամբոջայի ջունգլիներում` Տոնլեսապ լճի մերձակայքում մոլորվելով, պատահաբար ընկնում է մինչ այդ անհայտ պաշտամունքային հսկայական տաճարների համալիր: Այդպես հայտնաբերվեց հին կղմերների Անգկոր Վատ մշակութային մարգարիտը, որ կառուցվել է Սյուրյավարման 2-րդ թագավորի օրոք` 12- րդ դարում:
- 1876թ. 1-ին դիակիզարանի վառարանում այրվեց 1-ին հանգուցյալը` Ալբերտ Կելերը` այդ կառույցի հիմնադիրը: - 1889թ. Վաշինգտոնում ստեղծվեց 1- ին հնչյունային ձայնագրման ընկերությունը` ՙԿոլումբիա ֆոնոգրամը՚:
- 1903թ. ԱՄՆ-ը եւ Կոլումբիան պայմանագիր ստորագրեցին կառուցելու Պանամայի ջրանցքը (վերջինս այն ժամանակ Կոլումբիայի կազմում էր):
- 1904թ. ծնվեց գրող Արկադիի Գոլիկովը (Գայդար, զոհվեց 26.410.1941), որը հայտնի է ՙԹիմուրը եւ իր ջոկատը՚ վեպով:
- 1905թ. ՙԱրյունոտ կիրակի՚: Պետերբուրգում գնդակահարվեց բանվորների խաղաղ ցույցը: Սպանվեց եւ վիրավորվեց 4600 մարդ: Դա դարձավ ռուսական 1-ին հեղափոխության սկիզբը:
- 1906թ. կղզու ժայռերին բախվելով խորտակվեց ամերիկյան ՙՎալենսիա՚ նավը: Խեղդվեց 129 մարդ:
- 1921թ. Գառնիում սկսվեց Հայաստանում բոլշեւիկների դեմ 1-ին խռովությունը: Մեկ շաբաթ անց կարմիր բանակի ուժերով ճնշվեց: Ավելի լուրջ պայքար տեղի ունեցավ փետրվարին:
- 1924թ. Ռուսաստանի Նոգինսկ քաղաքում բացվեց Լենինի արձանը: Բացման հանդիսավոր արարողությունն ընդհատեց մեկ օր ուշացումով ստացված նրա մահվան լուրը:
- 1929թ. Լեւ Տրոցկին Ալմա Աթայից արտաքսվեց Թուրքիա:
- 1939թ. ԱՄՆ-ի Կոլումբիական համալսարանում 1- ին անգամ ճեղքվեց ուրանի ատոմը:
- 1945թ. թշնամու պաշտպանությունը Վիսլայի ափին ճեղքելու ժամանակ ցուցաբերած քաջության համար ականաձիգ Սանասար Սեւոյանը (ծ.1922թ. Մեծ Մանթաշ գյուղում) պարգեւատրվեց Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով: Մինչ այդ` 1944-ին նա ստացել էր 3-րդ աստիճանը: Իսկ 1946-ին, արժանանալով 1-ին աստիճանի շքանշանին, դարձավ նրա լրիվ ասպետը: Փառքի շքանշանների լրիվ ասպետ մեր մարզից եւս մեկ մարդ է դարձել` Վարազդատ Ավետիսյանը (ծ. 1919թ. Նորաշեն):
- 1963թ. ոստիկանությունը գնդակահարեց կոլումբիացի ավազակ Թեոֆիլո Ռոխասին, որը 592 մարդ էր սպանել:
- 1969թ. կրտսեր լեյտենանտ 21-ամյա Վիկտոր Իլյինը Մոսկվայի կրեմլի մոտ, շարասյան մեջ շփոթելով գլխքարտ Բրեժնեւի մեքենան, կրակեց տիեզերագնացներին տանող ՙՉայկայի՚ վրա: Զոհվեց վարորդը: Ափսոս:
- 1970թ. ՙԲոինգ- 747՚-ը` 1-ին զանգվածային ավիատրանսպորտային միջոցը, 1-ին ուղերթը կատարեց Նյու Յորք- Լոնդոն չվերթով, զարգացնելով ժամում 1030 կմ արագություն, փոխադրելով 490 ուղեւոր:
- 1973թ. ԱՄՆ-ի Գերագույն դատարանը օրինականացրեց մինչեւ 6 ամսվա հղիության արհեստական ընդհատումը: - 1973թ. ավտովթարից զոհվեց բազմամիլիարդատեր, Ջոն Քենեդու այրու ամուսին Արիստոտել Օնասիսի միակ որդի եւ ժառանգորդ Ալեքսանդրը:
- 1983թ. ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալում է ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) մարտիկ Աբրահամ Թոմասյանին` Փարիզի թուրքական օդանավային ընկերության դեմ ձեռնառումբերով հարձակվելու համար: Հուլիսի 7-ին դատապարտվում է 30 ամսվա բանտարկության:
- 25 տարի առաջ` 1987թ. հայտնի հեռուստավար Ֆիլ Դոնահյուն ժամանեց ԽՍՀՄ ԱՄՆ- ԽՍՀՄ հեռուստակամուրջներ անցկացնելու համար:
- 1991թ. ԽՍՀՄ ֆինանսների նախարար Վ. Պավլովը տվեց 50 եւ 100 ռուբլիանոցների փոխանակման հրաման: ՀՀ վարչապետ Վ. Մանուկյանը հեռուստատեսությամբ ժողովրդին հորդորեց միմյանց օգնելով սահմանված ժանկետում բոլորի ամբողջ փողերը փոխանակել:
- 20 տարի առաջ` 1992թ. տիեզերք թռավ կանադացի 1- ին կին տիեզերագնացը` Ռոբերտա Բոնդարը:

ԻՄԱՑԵՔ ՈՐ...
Մովսեսը մեզ ավանդել է տիեզերածնությունը (կոսմոգոնիան), որի դրույթների ճշտությունը զարմանալիորեն հաստատվում է օրեցօր: 
ԿՅՈՒՎԻԵ (հնէաբանության հիմնադիր)

ՍԺԲ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, ՇԱԲԱԹ 
- 1775թ. Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում ժողովրդի աչքի առաջ մահապատժվեց գյուղացիական պատերազմի ղեկավար Եմելյան Պուգաչովը (ծ.մոտ 1741):
- 1790թ. ֆրանսիացի բժիշկ Գիլիոտենն առաջարկեց մահապատժի իրականացման սարքի նոր տարբերակ, որը հետո կոչվեց նրա անունով:
- 1793թ. հեղափոխական դատարանի վճռով մահապատժի ենթարկվեց Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս 14- րդը: Երկու օր առաջ հեղափոխական Կոնվենտում 380 ձայնով ընդդեմ 310-ի մերժվել էր թագավորի մահապատիժը հետաձգելու առաջարկը եւ որոշվել 24 ժամվա ընթացքում ի կատար ածել այն: Առավոտյան ժամը 11-ին դահիճ Շարլ Անրի Սանսոնը հրճվող ամբոխին ցույց տվեց Լյուդովիկոսի կտրված գլուխը: Ականատեսները պատմում են, որ փարիզեցիներն իրենց զենքերը եւ թաշկինակները թաթախում էին արքայի արյան մեջ: Կառափնարանը տեղադրված էր Հեղափոխության հրապարակում, որը մինչեւ 1792թ. կրում էր գլխատվածի պապի անունը: Ինքը` Լյուդովիկոս 16-րդը, հրաշալի կրթությամբ խաղաղ եւ համեստ մարդ էր, իշխանությունն առանձնապես չէր չարաշահում, հրապուրված էր մետաղագործությամբ: Եթե հեղափոխության սկզբում նրան փառաբանում էին որպես ազատությունը վերականգնողի, ապա շուտով ժողովրդի ընտրյալները հիասթափվեցին նրանից եւ գլխատեցին հայրենիքի դավաճանի խարանով:
- 1864թ. 1-ին անգամ հեռախոսային կապ հաստատվեց Երեւանի եւ Թիֆլիսի միջեւ:
- 1875թ. Ֆրանսիայում ընդունվեց Երրորդ Հանրապետության սահմանադրությունը, որը տարիներ հետո դարձավ ՀՀ հիմնական օրենքի նախատիպը:
- 1882թ. ծնվեց հոգեւոր փիլիսոփա, ինժեներ Պավել Ֆլորենսկին (զոհվեց 8.12.1937):
- 1905թ. ծնվեց հագուստի ձեւավորող Քրիստիան Դիորը: Նա ուշ` 1941թ. է մտել այդ բնագավառ, բայց շատ արագ է առաջադիմել: 1942-ին բացել է սեփական օծանելիքի ֆիրման, իսկ 1946-ին` նորաձեւության սրահը: Նաեւ նրա շնորհիվ հետպատերազմյան Փարիզը դարձավ նորաձեւության մայրաքաղաք:
- 1921թ. մեր ժողովրդի նկատմամբ հերթական ստորությունը կատարվեց: Մոսկվայում բանակցություն սկսվեց Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Խախտելով Խորհրդային Հայաստանի իրավասուբյեկտային կարգավիճակը, քննարկվեց եւ մարտի 16-ին վավերացվեց Հայաստանի տարածքներին վերաբերող հարցերը: Միջազգային իրավունքի տեսակետից դա կոչվում է Հայաստանի տարածքի բաժանում պայմանագիրն ստորագրող  պետությունների միջեւ:
- 1921թ. ծնվեց Առնո Բաբաջանյանը:
- 90 տարի առաջ` 1922թ. Մյուրենում (Շվեյցարիա) կայացավ աշխարհում 1- ին լեռնադահուկային մրցումը:
- 1924թ. ժամը 6-ն անց 50 րոպեին մեռավ Լենինը: Ժողկոմխորհի նախագահի պաշտոնում նրան պիտի փոխարիներ Ա. Ռիկովը, իսկ աշխատանքի եւ պաշտպանության խորհուրդը պիտի ղեկավարեր Լ. Կամենեւը: Բայց տեսա±ք ինչ եղավ:
- 80 տարի առաջ` 1932թ. ԽՍՀՄ-ը եւ Ֆինլանդիան չհարձակման եւ կոնֆլիկտների խաղաղ լուծման պայմանագիր կնքեցին:
- 1941թ. ծնվեց իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն:
- 1949թ. Ստալինը հռչակվեց ՙբոլոր ժամանակների եւ ժողովուրդների մեծագույն զորավար՚:
- 1954թ. ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում ջրարկվեց 1-ին ատոմային սուզանավը` 100 մ երկարությամբ ՙՆաուտիլուսը՚: Ռեակտորի վառելիքի 1-ին վերաբեռնավորումը կատարվեց 69 հազար մղոն անցնելուց հետո: Այժմ աշխարհում 100- ից ավելի ատոմային սուզանավ կա, որոնք պատկանում են Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային եւ Չինաստանին:
- 1960թ. ծնվեց ռուսաստանցի դերասան Դմիտրի Խառատյանը:
- 45 տարի առաջ` 1967թ. ծնվեց գրոսմայստեր, Թուրինի եւ Դրեզդենի շախմատային օլիմպիադաների հաղթող, ներկայիս աշխարհի չեմպիոն ՀՀ հավաքականի անդամ Արտաշես Մինասյանը:
- 1968թ. Գրենլանդիայի ափի մոտ ծովն ընկավ ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի ատոմային զենք կրող Բ-52 ռմբակոծիչը:
- 1980թ. ԽՍՀՄ- ի իշխանության որոշմամբ, առանց դատի, զրկվելով բոլոր պետական պարգեւներից, այդ թվում` սոցհերոսի երեք ոսկե աստղից, խորհրդային ատոմային ռումբի ՙհայրերից՚ մեկը, հայտնի իրավապաշտպան, խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Անդրեյ Սախարովը աքսորվեց արտասահմանցիների համար փակ քաղաք Գորկի (այժմ` Նիժնի Նովգորոդ): Նա այնտեղ երեք հացադուլ արեց եւ բռնի բուժման ենթարկվեց: Թեեւ իշխանությունները ցանկանում էին մոռացության տալ նրա անունը, սակայն չէր ստացվում: Օրինակ, լրագրողներիս խմբին տեղացի ուղեվարն իր նախաձեռնությամբ ցույց է տվել այն շենքը, որտեղ ապրում էր իշխանությունների աչքից ընկած, բայց ժողովրդի կողմից չշնորհազրկված գիտնականը եւ բացատրել, որ նրան այցելել հնարավոր չէ: Մեծ մարդասերն աքսորից վերադարձավ 1986-ի դեկտեմբերին:
- 1984թ. Անգլիայում 1- ին անգամ լույս աշխարհ եկավ փորձանոթում սաղմնավորված եռվորյակը:
- 1990թ. ամերիկացի Ջոն Մաքնրոյը 1-ին թենիսիստը դարձավ, որին մեծ սաղավարտի մրցաշարից հեռացրեցին մրցավարին վիրավորելու համար:
- 1993թ. ԱՄՆ –ում թխվեց աշխարհի ամենամեծ փքաբլիթը` 1,5 տ:
- 2001թ. Փոլ Մաք- Քարթնին դարձավ աշխարհի 1- ին երաժիշտը, որի կարողությունը գերազանցեց միլիարդի սահմանը:

ԻՄԱՑԵՔ ՈՐ...
Աստվածաշունչը բնավ չի կարող ստել եւ սխալվել. նրա վկայությունները բացարձակ եւ անձեռնմխելիորեն ճշմարիտ են:
ԳԱԼԻԼԵՈ ԳԱԼԻԼԵՅ (ֆիզիկոս, աստղագետ)

ՍԺԲ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, ՈՒՐԲԱԹ 
- 1778թ. անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը հայտնագործեց Հավայան կղզիները, որոնք այժմ ԱՄՆ-ի նահանգներից մեկն են համարվում:
- 1877թ. Կոնստանտինոպոլում ավարտվեց 1876թ. դեկտեմբերի 23-ին սկսված բալկանյան հարցին նվիրված կոնֆերանսը: Մեծ տերությունների անհամաձայնություններից օգտվելով, Թուրքիան կարողացավ մերժել նրանց` գործնականում բոլոր պահանջները, վկայակոչելով հենց նոր ընդունված սահմանադրությունը եւ նրանում ամրագրված կայսրության անբաժանելիությունը:
- 1899 թ. ՙԼեյկ Գուրոն՚ շոգենավը Բաթումից կանադական Գալիֆակս հասցրեց դուխոբոների աղանդի անդամ մի քանի հազար ռուսների: Այս աղանդի անդամները հրաժարվում էին բանակում ծառայելուց: Վերաբնակեցմանը մեծապես նպաստեց Լեւ Տոլստոյը, որ իր ՙՀարություն՚ վեպի հոնորարը հանձնեց սրանց: Կանադական իշխանությունը դուխոբորներին տրամադրեց Սասկաչեւան գավառի խոպան հողերը: Այժմ այստեղ ապրում է 30 հազար մարդ, որոնք խոսում են հին ռուսերենով, պահպանում իրենց սովորույթները: Սա այդ աղանդի անդամների 3-րդ ՙճամփորդությունն՚ էր, որ կատարվում էր իշխանությունների կամքով: Առաջինը 19-րդ դարի սկզբներին էր, երբ Ղրիմը միացվեց Ռուսաստանին: 1818թ. Ալեքսանդր 1-ինը նրանց ազատեց ճորտատերերից եւ ուղարկեց նոր հողերը յուրացնելու: 2-րդ տեղահանությունը 1841-ին էր, այս անգամ` ՙվրացական Սիբիր՚` Բոգդանովկա, Գորելովկա, Տրոիցկոե... Սակայն երբ Կովկասում եւս մտցվեց համընդհանուր զինապարտությունը, դուխոբորներն ընդվզեցին, հավաքեցին բոլոր զենքերը եւ այրեցին: Իշխանությունը պատասխանը չուշացրեց... Այդտեղ էր, որ օգնության հասավ Տոլստոյը:
- 110 տարի առաջ` 1902 թ. Սալոնիկում ծնվեց թուրքական բանաստեղծ Նազիմ Հիքմետ Ռանը (մ.1963թ. Մոսկվայում):
- 1903թ. Նյու Յորքի ՙՄաջեստիկ՚ թատրոնում 1-ին անգամ ցուցադրվեց Բոլդուին Սլոունի եւ Պոլ Տայտջենսի ՙՕզ երկրի կախարդը՚ մյուզիկլը:
- 1918թ. Էրզրումի Խոտորջուր գավառակում սկսվում է պաշտպանությունը Օգոստինոս Սչանյանի գլխավորությամբ, որը տեւում է մինչեւ մայիս, մինչեւ Կարսի անկումը: Ռազմամթերքի պաշարը սպառելով, հայերը փոքր խմբերով ճեղքում են պաշարումը եւ հեռանում: 1921թ. ԽՍՀՄ- ում կազմավորվեցին Դաղստանի եւ Լեռնական ԻԽՍՀ-ները (ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետությունները):
- 1937թ. ԽՍՀՄ ներքգործժողկոմ Եժովը գաղտնի հրաման արձակեց, որով արգելվեց մահապատժի արձանագրության մեջ նշել հուղարկավորման վայրը: Այդ հրամանն ուժի մեջ է մինչեւ այժմ, թեեւ մահապատիժ չի կիրառվում:
- 1939 թ. ՀամԿԿ(բ) կենտկոմը հեռագրով տեղական կազմակերպություններին հայտնեց տանջանքների կիրառման թույլատրելիությունը:
- 70 տարի առաջ` 1942թ. նացիստական առաջնորդների կոնֆերանսը Վանզեում ընդունեց ՙհրեական հարցի վերջնական լուծման՚ պլանը:
- 1946թ. գեներալ Շարլ դը Գոլը հրաժարական տվեց Ֆրանսիայի վարչապետի պաշտոնից:
- 1953թ. 1-ին անգամ անմիջական հաղորդումով հեռուստատեսությամբ ցուցադրվեց ԱՄՆ- ի Նախագահի (Դուայտ Էյզենհաուերի) երդմնակալության արարողությունը:
- 1958թ. Մեծ Բրիտանիայում 1- ին անգամ ռադարի օգնությամբ բացահայտվեց շարժվող ավտոմեքենայի արագությունը:
- 1961թ. ԱՄՆ-ի նորընտիր Նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին իր երդմնակալության արարողության ժամանակ ասաց. ՙԵկեք ամեն ինչ սկզբից սկսենք... Միասին ուսումնասիրենք աստղերը, նվաճենք նոր տարածքներ, ոչնչացնենք աղետներն ու հիվանդությունները, իջնենք օվկիանոսի հատակը, աջակցենք արվեստի եւ առեւտրի զարգացմանը... Եկեք նոր նպատակներ դնենք մեր առջեւ, ստեղծենք օրենքների նոր աշխարհ, որտեղ ուժեղներն արդար են, իսկ թույլերը` պաշտպանված, եւ որտեղ տիրում է խաղաղություն: Այս ամենը, իհարկե, անհնար է իրականացնել առաջին 100 օրվա ընթացքում, ոչ էլ 1000, ոչ էլ այս վարչակազմի օրոք: Անգամ մարդկության ողջ կյանքի ընթացքում հնարավոր չի լինի անել դա: Այնուամենայնիվ, եկեք սկսենք՚:
- 1978թ. 1-ին անգամ արձակվեց բեռնատար տիեզերանավ` ՙՊրոգրես՚-ը, որը վառելիք եւ տարբեր բեռներ հասցրեց ՙՍալյուտ- 6՚ կայան:
- 1980թ. ազատվեցին 1979թ. նոյեմբերի 4-ից իրանցի ուսանողների կողմից ամերիկյան դեսպանատանը պատանդ վերցրած 70 աշխատակիցները: Նրանց ազատման դիմաց ուսանողները պահանջում էին Իրանի նախկին շահ Ռեզա Փեհլեւիին, որն այդ ժամանակ Նյու Յորքում բուժվում էր քաղցկեղից:
- 1991թ. Ռիգայի հատուկ նշանակության ջոկատը գրոհով գրավեց Լատվիայի ՆԳՆ-ի շենքը: Զոհվեց 5 մարդ:
- 1993թ. Վաշինգտոնում կայացավ ԱՄՆ-ի 20-րդ դարի վերջին Նախագահի երդմնակալության արարողությունը:
- 2008թ. տեղի ունեցավ ԱՄՆ-ի 44- րդ նախագահ Բարակ Օբամայի երդմնակալությունը: Նա ձեռքը դրել էր այն նույն Ավետարանի վրա, որով երդվել էր ստրուկների ազատարար Աբրահամ Լինկոլնը: Ելույթի մեխը ճգնաժամն էր, որի մասին նոր Նախագահը խոսեց առանց խնդրի արագ լուծման խոստումների: Նա ասաց, որ եթե ճգնաժամի ցուցանիշները դեռ կարելի է ՙչափել եւ հաշվել, ապա չափել հնարավոր չէ հավատի կորուստը մեր ողջ երկրում եւ այն վախը, որ Ամերիկայի անկումն անխուսափելի է, որ նոր սերունդը պիտի նվազեցնի իր սպասելիքները: Մենք պետք է հենց հիմա բոլոր ուժերը հավաքենք եւ սկսենք վերափոխել Ամերիկան՚,- այսպիսին էր նրա հիմնական միտքը: ԵՎ հաջորդ աշխատանքային օրը Նախագահը կարգադրեց սառեցնել Սպիտակ Տան այն աշխատողների աշխատավարձը, որոնք ունեն տարեկան 100 հազարից դոլարից ավելի եկամուտ: ՙՍովորական ընտանիքները ողջ երկրում ստիպված են գոտիները ձգել,- ասել է նա,-  այդպես պիտի վարվի նաեւ Սպիտակ Տունը՚: Որեւէ այլ երկրի ղեկավար չհետեւեց նրա օրինակին:

ՍԺԲ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, ՀԻՆԳՇԱԲԹԻ 
- 570թ. ծնվել է մահմեդականության հիմնադիր Մուհամեդ մարգարեն:
- 1649թ. Քվեբեկում տեղի ունեցավ Կանադայի պատմության մեջ գրանցված 1-ին մահապատիժը: Հանցագործը 16- ամյա մի գող աղջիկ էր:
- 1729թ. երկարատեւ ու դժվարին բանակցությունների արդյունքում Էլվաշ քաղաքի մոտ, Պորտուգալիան եւ Իսպանիան բաժանող Կայա գետի վրայով անցնող կամրջի վրա երկու հարսանիք տեղի ունեցավ: Իսպանիայի գահաժառանգը` ապագա թագավոր Ֆերդինանտ 6- րդը (1713- 1759) ամուսնացավ Պորտուգալիայի արքա Ժուան 5-րդի դուստր Մարիա Բարբարե դե Բրագանսի հետ (1711- 1758): Իսկ Պորտուգալիայի արքայազն Ժոզե 1-ինը (1714- 1777) իր հերթին ամուսնացավ Իսպանիայի արքա Ֆիլիպ 5-րդի դստեր` Մարիանա Վիկտորիայի հետ (1718- 1781): Այնուհետեւ 18- ամյա Մարիան եւ 11- ամյա Մարիանան կամրջի վրա հրաժեշտ տվեցին հարազատներին եւ իրենց անչափահաս ամուսինների հետ անցան գետի հակառակ ափերը` նոր հպատակների մոտ:
- 1736թ. ծնվեց անգլիացի ինժեներ, նորարար Ջեյմս ՈՒատը (մ.19.8.1819):
- 1853թ. Հռոմում տեղի ունեցավ Ջուզեպե Վերդիի ՙՏրուբադուր՚ օպերայի 1- ին ներկայացումը:
- 1865թ. Պսկովի մոտակա Տորոպցի  գյուղում ծնվեց Վասիլի Իվանովիչ Բելավինը, որը 1917թ. Տիխոն անունով ընտրվեց ռուսական եկեղեցու պատրիարք: 1923թ. բոլշեւիկները նրան կալանավորեցին, սակայն բրիտանական կառավարության ճնշմամբ ազատեցին: Մահից հետո` 1925թ., հրապարակվեց նրա կտակը, որում նա կոչ էր անում ՙպետության դեմ ոչ մի գործողություն չանել՚: Սակայն այդ կտակի իսկությունը խիստ կասկածելի է: Ռուսական ուղղափառ եկեղեցին 2000թ. Տիխոնին սրբացրեց:
- 1900թ. բացվեց Փարիզի մետրոն:
- 1903թ. հայտարարվեց ՙՏուր դե Ֆրանս՚ 1- ին հեծանվավազքի անցկացման մասին:
- 1904թ. Միսիսիպիի նահանգապետը հայտարարեց. ՙԿրթված սեւամորթն ավելի վտանգավոր է, քան հանցագործը՚:
- 1915թ. Փարիզում արտոնագրվեց գովազդային նեոնե ցուցատախտակը:
- 1915թ. գերմանական դիրիժաբլները 1-ին անգամ ռմբակոծեցին անգլիական ծովային նավահանգիստները:
- 1919թ., Վրաստանից ու Ադրբեջանից մեկ շաբաթ հետո, դաշնակից պետությունների Փարիզում կայացող վեհաժողովը փաստացի ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը: ՈՒշացումը երկու պատճառ է ունեցել: Նախ, եվրոպական պետությունները մեր դրացիների գործն արագացրել են, որպեսզի բոլշեւիկյան Ռուսաստանին հեռու պահեն դրանցից, երկրորդ, դաշնակցականները ցանկացել են, որ միաժամանակ ճանաչվեն մեր երկրի ռուսական եւ թուրքական մասերը, իսկ դա կապված էր Թուրքիայի եւ ՀՀ-ի միջեւ կազմելիք առանձին դաշնագրի մշակման հետ:
- 90 տարի առաջ` 1922թ. ծնվեց հայկական արմատներով լեհաստանցի հանրահայտ կինոռեժիսոր Յեժի Կավալերովիչը: Կինեմատոգրաֆում նրա մուտքը 60 տարի առաջ եղավ` ՙՀամայնք՚ ֆիլմով: Այնուհետեւ նկարահանեց ՙԳնացքը՚, ՙՓարավոնը՚, ՙՀրեշտակներից մայր Իոննան՚, ՙՍտվերը՚, ՙԽաղը՚, ՙՀանելուկային ուղեւորը՚, ՙԻնչի համար՚, ՙՆախագահի մահը՚ եւ այլն (մ. 27.12.2007):
- 1929թ. հավին փետրահան անելու ռեկորդ սահմանվեց ԱՄՆ-ում` 4,4 վայրկյան:
- 1960թ. ծնվեց կանադաբնակ կինոռեժիսոր Ատոմ Եղոյանը:
- 1963թ. ՙԲիթլզը՚ 1- ին անգամ ելույթ ունեցավ ՀՏ- ով:
- 1967թ. գերմանացի Կարի Տաուխը գրեց ամենակարճ կտակը` ՙԲոլորը` կնոջս՚:
- 1978թ. Գերմանիայում թողարկվեց վերջին ՙժողովրդական մեքենան՚` ՙՖոլքսվագեն Բզեզը՚:
- 20 տարի առաջ` 1992թ. Հարավային Օսիայի բնակչության 99 տոկոսը քվեարկեց Վրաստանից առանձնանալու օգտին:
- 30 տարի առաջ` 1982թ. ինքնասպան եղավ ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահի տեղակալ, Բրեժնեւի մտերիմ գեներալ Ս. Ցվիգունը: Երկրի ղեկավարության ստորագրած մահախոսականում նշվեց, որ պատճառը ՙծանր, երկարատեւ հիվանդությունն էր՚:
- 1983թ. Բոլիվիայում ձերբակալվեց նացիստական հանցագործ Կլաուս Բարբյեն /1913- 1991/, որը հայտնի էր ՙԼիոնի մսագործ՚ մականունով: 1987թ. հուլիսի 3-ին նա դատապարտվեց ցմահ բանտարկության:
- 1989թ. ԽՍՀՄ- ում ավարտվեց մարդահամարը, ըստ որի` բնակչության թիվը կազմեց 286.717.000: Հայաստանում, հասկանալի պատճառներով, դա չիրականացվեց:
- 1990թ. ԽՍՀՄ ԳԽ նախագահության հրամանագրով Բաքվում արտակարգ դրություն հայտարարվեց, քանի որ ՙհանցագործ ծայրահեղական ուժերը, կազմակերպելով զանգվածային անկարգություններ, փորձում են բռնի ուժով իշխանությունից հեռացնել օրինական գործող պետական մարմիններին՚: Հայկական ջարդերից հետո, գիշերը, իրենց ճանապարհին ոչնչացնելով գրեթե ամեն ինչ, Բաքու մտան խորհրդային զորքերը: Ասում են` ամենաքիչը 200 զոհ է եղել:
- 5 տարի առաջ` 2007թ. տեղական ժամանակով ժամը 15:10-ի սահմաններում Ստամբուլում խմբագրատան մոտ սպանվեց ՙԱկօս՚ հայկական թերթի խմբագիր Հրանտ Դինքը, այն մարդը, որը Հայաստանին կոչ էր անում  չխոչընդոտել Թուրքիայի մուտքը ԵՎրամիություն: Ոճրագործությունից հետո ՙիսկական ցեղասպանությունն առջեւում է՚ սպառնալիքով խմբագրությունում ստացված նամակը եւս անսպասելի չէր, անսպասելին Դինքի հուղարկավորության վերածվելն էր տասնյակ հազարավոր մարդկանց բողոքի եւ համերաշխության այն ծավալի ցույցի, որ քաղաքում փոխադրանին կաթվածահար եղավ: Մարդիկ ՙՄենք բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ Դինք ենք՚ մակագրությամբ միանման եւ նույն որակի ցուցապաստառներով էին: Պարզ էր, որ դրանք պատրաստվել էին նույն տպարանում, ինչը հուշում էր սգի կենտրոնացված կազմակերպման մասին: Թեեւ դա եւս հուզիչ էր: Երիտասարդ սպանիչի դատաքննությունը դեռ շարունակվում է անտեղի դադարներով, իսկ կազմակերպիչները ՙհայտնաբերված չեն՚: Իսկ ԵՎրադատարանը որոշել է, որ Թուրքիան Դինքի ընտանիքին պարտավոր է դրամական փոխհատուցում տալ:

ՍԺԲ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
- 1505թ. Ֆիլիպ Գեղեցիկի (չշփոթել Կիրկորովի հետ) գլխավոր փոստապետ Ֆրանց ֆոն Տակսիսը ձեռնարկեց Նիդերլանդների, Ավստրիայի, Իսպանիայի եւ Ֆրանսիայի միջեւ կանոնավոր փոստային հաղորդակցություն կազմակերպելու 1-ին փորձը, որը ձախողվեց: Միայն 10 տարի անց նրան հաջողվեց Եվրոպայում ստեղծել ժամանակակից փոստի նման կառույց:
- 1535թ. իսպանական կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիսարոն հիմնեց Լիման` Պերուի ապագա մայրաքաղաքը:
- 1813թ. ռուսական կայսր Ալեքսանդր 1-ինը Նապոլեոնի զորքի դեմ տարած հաղթանակի առիթով մանիֆեստ արձակեց, որով որոշեց Մոսկվայում կառուցել Փրկիչ Քրիստոսի տաճարը: Բոլշեւիկներն այն պայթեցրեցին 1931թ. դեկտեմբերի 5-ին:
- 1825թ. Մոսկվայում բացվեց Օ.Ի.Բովեի նախագծով կառուցված Մեծ թատրոնի նոր շենքը, որը երկարատեւ հիմնանորոգումից եւ վերակառուցումից հետո ճոխ հանդիսությամբ վերաբացվեց անցյալ տարի:
- 130 տարի առաջ` 1882թ. ծնվեց անգլիացի գրող, Վինի Պուխի մասին հեքիաթի հեղինակ Ալեն Ալեքսանդեր Միլնը (մ. 1956):
- 1918թ. Պետրոգրադում բացվեց Ռուսաստանի սահմանադիր ժողովի նիստը: Նախօրեին բոլշեւիկները գնդակահարել էին ի պաշտպանություն սահմանադիր ժողովի մայրաքաղաքում եւ Մոսկվայում կայացած ցույցերը: Տեսնելով, որ Ժողովի համար իրենք ստացել էին ձայների միայն 25 տոկոսը, բոլշեւիկները մի քանի ժամ անց լքեցին նիստերի դահլիճը եւ հաջորդ օրը սահմանադիր ժողովը ցրեցին:
- 1919թ. ավիակոնստրուկտոր ՈՒոլտեր Օուեն Բենտլին Կրիկլվուդում (Մեծ Լոնդոնի հյուսիս- արեւելք) հիմնեց ավտոմոբիլաշինական ՙԲենտլի մոտորս՚ ընկերությունը, որի ուղղությունը գերպատվաբեր մեքենաների արտադրությունն էր: Երեքլիտրանոց շարժիչը շարքային ավտոսիրողների համար ՙԲենտլի՚-ն դարձնում էր անհասանելի, իսկ այն ժամանակվա համար եզակի հնգամյա երաշխիքը համընդհանուր ուշադրություն էր գրավում: 1920- ական թվականների դիմացկունության ՙԼե Մանի 24 ժամը՚ մրցարշավներում մի շարք հաղթանակները մեքենային հասցրեցին ավտոշուկայի ՙգրանդի՚ դիրքի: Ինքը` Բենտլին, 1931-ին, Մեծ ճգնաժամի սկզբին ստիպված էր ընկերությունը վաճառել ՙՌոլս Ռոյսին՚: Իսկ 2003-ից մակնիշի իրավունքը պատկանում է ՙՖոլկսվագեն՚ խմբին: 2007-ի հոկտեմբերին հայտարարվել է, որ մշակվում է նոր ՙԲենտլիի՚, որը կունենա 8 լիտրանոց շարժիչ եւ 1001 ձիաուժ հզորություն:
- 1925թ.ԽՍՀՄ-ի էկրաններին 1-ին անգամ ցուցադրվեց Սերգեյ Էյզենշտեյնի ՙՊոտյոմկին՚ զրահանավը՚ ֆիլմը, որը հռչակ բերեց հեղինակին եւ խորհրդային կինեմատոգրաֆին:
- 1930թ. Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում 1-ին անգամ ցուցադրվեց Գոգոլի տեքստի հիման վրա գրված Դ.Շոստակովիչի ՙՔիթը՚ օպերան:
- 1936թ. Լոնդոնում մահացավ ՙՋունգլիների գրքի՚ հեղինակ, 1907թ. նոբելյան մրցանակակիր Ռեդյարդ Կիպլինգը (ծ.13.12.1865):
- 70 տարի առաջ` 1942թ. Լուիսբիլում (Քենտուկի, ԱՄՆ) ծնվեց բոլոր ժամանակների լավագույն ծանրքաշային բռնցքամարտիկներից մեկը` Մուհամմեդ Ալին (մինչեւ իսլամին անցնելը` Կասիուս Քլեյ):
-1942թ. Բեռլինում ռազմական համաձայնագիր ստորագրվեց Գերմանիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի միջեւ:
- 1943թ. խորհրդային զորքը գրավեց Շլիսելբուրգը, դրանով ճեղքելով Լենինգրադի շրջափակումը:
- 2008թ. վախճանվեց շախմատային հանճարը` աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ջեյմս Ֆիշերը (ծ. 9.3.1943): Բոբին շախմատին ծանոթացել է 6 տարեկանում: Նրա 1-ին ուսուցիչը եւ խաղընկերը եղել է քույրը` Ջոանը: ՈՒթ տարեկանում նա արդեն Բրուկլինի, ապա` Մանհետտենի ակումբներն էր հաճախում: Մարտնչում էր բոլորի դեմ, զարմացնելով իր արագ խաղով: 13 տարեկանում Ֆիշերը շշմեցնող արդյունքի է հասնում` գրավում ԱՄՆ-ի չեմպիոնի բոլոր 3 կոչումները. պատանիների, բաց եւ պաշտոնական առաջնություններում: Այսպիսի հաջողություն չի ունեցել ոչ մեկը: Այդ Ֆիշերն էր, որ կարողացավ 1972թ. Խորհրդային Միությունից խլել շախմատի թագը: Այդ նա էր, որ, ի պատասխան ԱՄՆ-ի Նախագահ Նիքսոնի ուրախության, հայտարարեց, որ ինքը ոչ թե երկիրը, այլ իրեն էր ներկայացնում մրցաշարի ժամանակ, այսինքն` ինքն է հաղթել ռուսներին, ոչ թե Ամերիկան եւ ընդհանրապես խաղում է բացառապես սեփական հաճույքի համար: Նա կարողացավ աշխարհին ապացուցել, որ շախմատը պակաս ուշադրության արժանի չէ, քան բռնցքամարտը եւ ստիպեց իր եւ Սպասկու մրցամարտի հոնորարը դարձնել 5 միլիոն դոլար: Հետագայում, ՙինչպես վայել է՚ հանճարներին, նրա վարքագիծն անկանխատեսելի դարձավ. 1975-ին հրաժարվեց խաղալ Կարպովի հետ` առանց պայքարի նրան զիջելով չեմպիոնի թագը, ինքնամեկուսացավ պաշտոնական շախմատից եւ ընդհանրապես աշխարհից, թեեւ երբեմն իր տարօրինակ արարքներով հայտնվում էր բոլորի ուշադրության կենտրոնում:  

ՍԺԲ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, ԵՐԵՔՇԱԲԹԻ   
- 395թ. Հռոմեական կայսրությունը բաժանվեց Հարավայինի եւ Արեւմտյանի:
- 1377թ. Հռոմի պապ Գրիգորիուս 11-րդը (1329-1378) 13 կարդինալների ուղեկցությամբ հանդիսավոր մուտք գործեց Հռոմ, ինչով վերջ դրվեց ՙպապերի ավինյոնյան գերությանը՚, որի ընթացքում 1309-ից Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդի նստավայրը Ավինյոնում էր (Ֆրանսիա), իսկ իրենք` հոգեւորականները, ֆրանսիական թագավորների հպատակության տակ էին: Պապը տեղափոխվեց Վատիկան, որտեղ աստիճանաբար շքեղ պալատ ստեղծվեց` իր գեղարվեստական հարուստ հավաքածուով:
- 1648թ. Օլիվեր Քրոմվելի զորքը Պրեստոնի մոտ ջախջախեց շոտլանդացիների արքայամետ բանակը:
- 1706թ. Բոստոնում ծնվեց ամերիկյան քաղաքագետ եւ պետական գործիչ, լուսավորիչ եւ փորձարար Բենջամին Ֆրանկլինը (մ. 17.4.1790): Նա անկախության հռչակագրի հեղինակներից է, ապացուցել է կայծակի էլեկտրական ծագումը, հնարել շանթարգելը, հիմնել ԱՄՆ- ում 1-ին հանրային գրադարանը, ընտրվել Պենսիլվանիայի նահանգապետ: Ամերիկյան դոլարների վրա  պատկերված միակ մարդն է, որ Նախագահ չի եղել:
- 1718թ. սողանքի պատճառով ոչնչացավ Շվեյցարիայի Լոյկերբադ գյուղը: Զոհվեց 56 մարդ:
- 1773թ. Ջեյմս Կուկը (1728- 1779) հարավային մայրցամաքի որոնումների դուրս եկած ՙՌեզոլյուշեն՚ նավով պատմության մեջ 1-ին անգամ հատեց հարավային բեւեռային շրջանը: Կուկն իր երկրորդ արշավի ժամանակ այդպես էլ հարավային մայրցամաքը չգտավ, փոխարենն այդ ընթացքում բացահայտեց Նոր Կալեդոնիան, Նորֆոլկը, Հարավային Ջորջիան եւ Հարավային Սանդվիչյան կղզիները:
- 1852թ. Բրիտանիան ճանաչեց Տրանսվալի` հարավաֆրիկյան հանրապետության, անկախությունը:
- 1861թ. արտոնագրվեց զուգարանի բաքը:
- 100 տարի առաջ` 1912թ. Ռուսաստանի մայրաքաղաքում` սենատի հատուկ ատյանում սկսվեց այսպես կոչված ՙդաշնակցականների գործի՚ դատավարությունը, որը տեւեց մինչեւ մարտի 20-ը: ՙԳործի՚ քննությունը սկսվել էր դեռ 1907-ի հուլիսի 10-ից եւ ավարտվել 1911-ի վերջին: Պետերբուրգում դատվում էր 159 մարդ` դաշնակցական գործիչներ, անկուսակցական գրողներ, ուսուցիչներ, առեւտրականներ, գյուղացիներ: Նրանց թվում էին Հովհաննես Թումանյանը, վարդապետ Կորյունը, Համո Օհանջանյանը, Համազասպը, միլիոնատեր Ալեքսանդր Մելիք- Ազարյանը եւ այլք: Ավետիք Իսահակյանն իր աներոջ տված փրկագնով բաց էր թողնվել բանտից եւ փախել արտասահման: Նրանց պաշտպանում էին ժամանակի ռուս ճանաչված իրավաբաններ, այդ թվում` հետագայում ավելի հայտնի դեմք դարձած Կերենսկին:
- 1928թ. Ալմա Աթա (այժմ` Ալմաթի) աքսորվեց Լենինից հետո ամենահայտնի հեղափոխական, 1917թ. հեղաշրջման կազմակերպիչ, ՙկարմիր բանակի հայր՚ Լեւ Տրոցկին: Հետո նա արտաքսվեց ԽՍՀՄ-ից եւ սպանվեց ՊԱԿ-ի գործակալ Մերկադերի կողմից:
- 1945թ. խորհրդային զորքերը գրավեցին Վարշավան:
- 1961թ. ԱՄՆ-ի Նախագահ Դուայթ Էյզենհաուերը 1-ինը ձեւակերպեց ՙռազմարդյունաբերական համալիր՚ հասկացողությունը:
- 1961թ. ծնվեց շախմատի աշխարհի չեմպիոնուհի (1978-1991) Մայա Չիբուրդանիձեն:
- 1966թ. ամերիկյան օդանավը Բիսկայան ծոցում (Իսպանիայի ափերի մոտ) 4 ջրածնային ռումբ կորցրեց: Թե դրանք երբ իրենց մասին կհիշեցնեն, Աստված գիտի:
- 1969թ. ՙԲիթլզը՚ թողարկեց ՙԴեղին սուզանավ՚ սկավառակը:
- 1988թ. Արիզոնայում գրանցվեց 1765 սմ բարձրությամբ աշխարհի ամենամեծ կակտուսը:
- 1993թ. ՙԱհազանգ եկավ. ՙՏեր հայր, վերցրու քո խաչը, սուրբ գրքերդ եւ հեռացիր վանքից, էլ ուժ չունենք, նրանք 360 հոգի են, նահանջում ենք՚: Գանձասարի վերեւում մեր վերջին հենակետն էր, 40 հոգանոց մի խումբ: Բայց 800- ամյա Գանձասարը մեկ օր անգամ գերության մեջ չի եղել: Ես տղաներին ասացի` գալիս եմ 40 հոգով, 30 րոպեից կլինենք: 40 հոգի չունեի, ես էի, եղբայրս, աներս ու վարորդը: Մեզ տեսնելով` տղաները ոգեւորվեցին: Կարողացանք թշնամուն 7 կմ հետ շպրտել: Ոչ զոհ տվեցինք, ոչ վիրավոր: Երբ վերադարձա Գանձասար, գնդացիրս թողեցի եկեղեցու պարսպից դուրս, ծնկաչոք մտա ներս եւ աղոթքով դիմեցի Աստծուն. ՙՏեր Աստված, ներիր, ես զենք եմ վերցրել, բայց օրհասական պահ էր ու վերջին ճիգ, թշնամին մտնում էր եկեղեցի: Եթե մեղք եմ գործել` ներիր, եթե մեղք չէ` օրհնիր՚: Սա տարիներ շարունակ ցերեկը հոգեւորականի, իսկ գիշերը` զինվորականի համազգեստ կրած տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի պատմածն է, որը Գանձասարի 1989թ. հովիվ, այժմ Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի նախաձեռնությամբ է դարձել հոգեւորական: Մի շարք մարտական պարգեւների է արժանացել: Ի դեպ, նա միակ հոգեւորականն է, որ ՀՀ ՙՄարտական Խաչ՚ է ստացել:
- 1994թ. երկրաշարժ Լոս Անջելեսում (ԱՄՆ), 64 զոհ:

ՍԺԲ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, ԵՐԿՈՒՇԱԲԹԻ 
- 27թ. Գայ Օկտավիանոսը` Գայ Հուլիոս Կեսարի թոռը եւ ժառանգորդը, սենատից ընդունեց իր համար ստեղծված օգոստոս` աստվածային կոչումը: Հետագայում նրա պատվին վերանվանվեց տարվա ամիսներից մեկը, ինչպես Կեսարի պատճառով` հուլիսը: Դրանից երեք օր առաջ Օկտավիանը, վերջ տալով բազմամյա քաղաքացիական պատերազմին, հայտարարեց, որ վերականգնում է հանրապետությունը եւ սենատին վերադարձնում է պետությունը ղեկավարելու իրավունքները: Ի պատասխան սենատորները նրան ՙհրամայեցին՚ ցմահ մնալ պետության ղեկավար, օժտեցին սրբազան կարգավիճակով եւ Օկտավիանոսին թողեցին բանակի վերահսկողությունը: Նախկինում ՙզորավար՚ նշանակող ՙկայսր՚ բառը դրա հետեւանքով դարձավ ՙմիապետ՚-ի հոմանիշ: Այսպես էլ սկսվեց Հռոմեական կայսրությունը:
- 1362թ. փոթորիկի պատճառով փլուզվեցին Հյուսիսային ծովի եվրոպական ափի որոշ շրջաններ, որի հետեւանքով առաջացան Ֆրիզյան կղզիները:
- 1889թ. Ավստրալիայում գրանցվեց 53,3 աստիճան տաքություն:
- 1901թ. ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ քաղաքային դուման հավանություն տվեց նոր զինանշանի նախագծին: Սակայն հերալդիկայի պետական դեպարտամենտը չհաստատեց դա եւ կարգադրեց ՙավելորդ ինքնագործունեությամբ զբաղվելու փոխարեն գործածել 1843թ. հաստատված զինանշանը՚: Իսկ Գյումրու ներկայիս` բազմաթիվ տարրերով խիստ ծանրաբեռնված զինանշանը ո±վ պիտի փոխել տա:
- 1920թ. ԱՄՆ-ում սկսեց գործելՙչոր օրենքը՚, որը վերացվեց 1933-ի դեկտեմբերի 5-ին:
- 1959թ. Գորկի (այժմ` Նիժնի Նովգորոդ, ՌԴ) քաղաքի  ավտոգործարանում թողարկվեց ՙՉայկա՚-ների 1-ին խմբաքանակը: ԳԱԶ- 13-ը, որ շատ նման էր ամերիկյան ՙԿադիլակին՚, 7-տեղանի էր, 195 ձիաուժ հզորությամբ շարժիչով, ղեկի հիդրոուժեղացուցիչով, փոխանցումների սեղմակային փոխարկիչներով, հակամառախուղային լուսարձակներով եւ ավտոմատ կարգավորվող բազմալիք ռադիոընդունիչով, ապակիները բարձրացվում էին էլեկտրականությամբ: Պարզ է, որ նախատեսված էր կուսակցական պարագլուխների համար:
- 1963թ. ԽՍՀՄ-ի ղեկավար Նիկիտա Խրուշչովը հայտարարեց խորհրդային ջրածնային ռումբի գոյության մասին:
- 1969թ., որպես սոցճամբարի զինված ուժերի կողմից Չեխոսլովակիայի բռնազավթման դեմ բողոք, ուսանող Յան Պալահը Պրահայում ինքնահրկիզվեց: Հուղարկավորվեց որպես ազգային հերոս:
- 1979թ. Իրանի շահ Ռեզա Փեհլեւին փախավ զանգվածային ընդվզումներից փոթորկվող իր երկրից: Սկզբում թաքնվեց Եգիպտոսում, այնուհետեւ` Մարոկոյում:
- 1989թ. Բրազիլիայում մեկնարկեց կարճ (մինի) ֆուտբոլի աշխարհի 1-ին առաջնությունը:
- 1990թ. Բաքվում կենտրոնում հրդեհեցին հայկական եկեղեցին, իսկ Շուշիում ավերեցին Ստեփանակերտին մատակարարող ջրատարի ակունքը:
- 1991թ. Իրաքի ռմբակոծությամբ Պարսից ծոցում սկսվեց ՙՓոթորիկ անապատում՚ ռազմարարքը: Սա ԱՄՆ-ի պատմության ամենակարճ պատերազմն էր (ավարտվեց փետրվարի 28-ին):  Տեղի ունեցող բոլոր իրադարձությունները եւ գործողությունները պատմության մեջ 1- ին անգամ ժամը մեկ հեռարձակվում էին տարբեր ՀՏ-ներով:
- 1998թ. անգլիացի Մարկ Կրոուլին համաշխարհային ռեկորդ սահմանեց` 3 րոպեում հատ- հատ ուտելով 207 ոլոռահատիկ:
- 2003թ. հայտնաբերվեց քաշի գենը:

ԻՄԱՑԵՔ, ՈՐ...
Մեր գրերը ժամանակին օգտագործել են նաեւ իբրեւ թվեր: 36 տառերը բաժանել են 4 հավասար մասի: Առաջին մասը` Ա-ից մինչեւ Թ-ն եղած տառերը համապատասխանել են 1-ից մինչեւ 9-ին: Երկրորդ մասում Ժ-ից Ղ-ն` 10-ից մինչեւ 90 ընկած տասնավորներին: Ճ-ից մինչեւ Ջ-ն ընդգրկող մասում հարյուրավորներն էին, իսկ վերջին իննյակում` հազարավորները (1000-ից մինչեւ 9000): Այս տառերով հնարավոր է գրել մինչեւ 9999 բոլոր ամբողջ թվերը:

Ա  Բ  Գ  Դ  Ե  Զ  Է  Ը  Թ
1  2   3  4  5  6  7  8   9
...................................................
Ժ   Ի   Լ    Խ    Ծ    Կ   Հ    Ձ   Ղ
10 20  30  40   50   60 70  80  90
.............................................................    
Ճ    Մ     Յ     Ն    Շ     Ո     Չ   Պ    Ջ
100 200 300 400 500 600 700 800 900
...............................................................................    
Ռ       Ս      Վ       Տ       Ր      Ց       ՈՒ     Փ      Ք     
1000 2000 3000 4000 5000 6000 7000 8000 9000

Օրինակներ. 56` ԾԶ, 3333` ՎՅԼԳ, 2011` ՍԺԱ, 2012` ՍԺԲ:

ՀՈՒՆՎԱՐԻ 15, ԿԻՐԱԿԻ 
- 1609թ. Ներքին Սաքսոնիայում շաբաթը մեկ անգամ սկսեց լույս տեսնել 1-ին տպագիր պարբերականը` ՙԱվիզո Ռելացիո օ6դեր ցայտունգ՚-ը:
- 1797թ. Լոնդոնում Ջոն Էթերինգթոնը փողոց դուրս եկավ 1-ին ցիլինդրը գլխին:
- 1870թ. ՙՀարփրեզ ուիքլի՚ շաբաթաթերթում 1-ին անգամ հրապարակվեց ԱՄՆ-ի ժողովրդավարական կուսակցության խորհրդանիշի` ավանակի պատկերը:
- 1881թ., Չիլիի դեմ Պերուի եւ Բոլիվիայի մղած Խաղաղօվկիանոսյան պատերազմի (1879- 1884) ժամանակ, որը հայտնի է նաեւ ՙպատերազմ սելիտրայի համար՚ անունով, Պերուի մայրաքաղաք Լիմային մերձակա Միրաֆլորես քաղաքի մոտ 6 ժամ տեւած ճակատամարտում չիլիացիք ջախջախիչ պարտության մատնեցին պերուացիներին: Երկու օր անց հաղթողները մտան Լիմա եւ թալանեցին: Գրավվեց նաեւ երկրի գլխավոր նավահանգիստ Կիլյաոն: Հաշտության պայմանագրի համաձայն Չիլիին անցան սելիտրայով ու այլ հանածոներով հարուստ պերուական երկու եւ բոլիվիական մեկ գավառ: Բոլիվիան կորցրեց դեպի ծով ունեցած ելքը: Անցել է 130 տարի, բայց խաղաղօվկիանոսյան պատերազմի վերքը հաղթվածների սրտից չի ջնջվել: Մեզ ծանոթ զգացում:
- 1892թ. Սփրինգֆիլդի  (Մասաչուսեթս, ԱՄՆ) համալսարանի թերթում 1-ին անգամ հրապարակվեց բասկետբոլ խաղի կանոնները, որոնց հեղինակը Ջեյմս Նեյսմիթն էր (1861- 1939): Դրանք գրեթե անփոփոխ են մինչ օրս:
- 1898թ. ստեղծվեց իտալական ՙՄիլան՚ ֆուտբոլային թիմը: - 1899թ. հավլաբարցի գինեվաճառ Սիմոն Քոչարյանի ընտանիքում ծնվեց Երվանդ որդին, որը հետագայում պիտի դառնար մեծ քանդակագործ, ստեղծեր Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի հանրահայտ արձանները, իսկ նկարչության մեջ նոր ուղիներ բացեր: Ավետիք Իսահակյանը գրել է. ՙԱնսահման ուրախ ենք, որ փարիզյան քաոսում դու փայլեցիր իբրեւ աստղ... Դա հպարտություն է մեզ համար, ազգային հպարտություն՚:
- 1943թ. Վաշինգտոնում (ԱՄՆ) ավարտվեց պաշտպանության նախարարության նստավայրի` Պենտագոնի կառուցումը: Դա այդ ժամանակ աշխարհի խոշորագույն գրասենյակային շենքն էր, որի նախագծման եւ շինարարության համար ծախսվել էր 132,6 մլն դոլար:
- 1951թ. ԳԴՀ-ի Աուգսբուրգի դատարանը Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարի նախկին պարետ Իլզե Կոխին դատապարտեց ցմահ ազատազրկման: Այդ հրեշը մարդկանց մաշկից իր համար ձեռնոցներ, պայուսակներ էր պատրասել տալիս: Նրան առավել դուր էր գալիս դաջվածքով ՙհումքը՚: 17 տարի բանտում մնալով, ՙբուխենվալդյան վհուկը՚ սավանից պատրաստած պարանով կախվեց:
- 1981- ին ԱՄՆ-ում մահացավ հոմոսեքսուալիստ Նիկը` ՍՊԻԴ- ի 1-ին գրանցված զոհը:
- 1990թ. երկօրյա մարտերից հետո հայկական ուժերը ազատագրվեց Քարքի գյուղը:
- 1990թ. ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը որոշեց Ղարաբաղում եւ նրան հարող ադրբեջանական շրջաններում արտակարգ դրություն մտցնել:
- 1996թ. Սալման Ռադուեւի գլխավորած չեչենների խումբը գրավեց Դաղստանի Պերվոմայսկ գյուղը: Չնայած զինվորականների շրջապատմանը, նրանք անարգելք վերադարձան իրենց հայրենիք: Ռադուեւը տարիներ անց ձերբակալվեց եւ ցմահ ուղարկվեց Ռուսաստանի ՙԲելի լեբեդ՚ գաղութ:

ՀՈՒՆՎԱՐԻ 14, ՇԱԲԱԹ
- 1690թ. գերմանացի Յոհան Քրիստոֆ Դեները, կատարելագործելով հնագույն սրինգը, ստեղծեց կլառնետը` լեզվակավոր, բարակ խողովակաձեւ փայտե երաժշտական փողային գործիքը:
- 1506թ. Հռոմում գտնվեց ՙԼաոկոն՚մարմարե արձանախումբը: Ք.ա. 1-ին դարի, այժմ շատ հանրահայտ, այդ գլուխգործոցը ցուցադրվում է Վատիկանի թանգարանում:
- 1814թ. Սանկտ Պետերբուրգում բացվեց հանրային գրադարանը:
- 180 տարի առաջ` 1832թ. Երեւանի բերդի մի սենյակում բացվեց 1-ին պետական գավառային հանրակրթական դպրոցը: Մեկ ամիս հետո Հայկական մարզի կառավարիչ Բ. Բեհբութովի հրամանով դպրոցին 2 սենյակ է հատկացվում Ս. Սարգիս եկեղեցու բակում: 1836-ին սկսվում է դպրոցի սեփական շենքի կառուցումը: 1943-ին, արդեն նոր շենքում, տնօրեն է նշանակվում Խ. Աբովյանը:
- 1901թ. Ռուսաստանում դադարեցրեցին հանցագործներին Սիբիր աքսորելը:
- 1911թ. ծնվեց ռուս գրող Անատոլի Ռիբակով, որը շատ հանրահայտ դարձավ ԽՍՀՄ-ի վերակառուցման ժամանակ, երբ 21 տարի գրելվուց հետո լույս տեսավ նրա ՙԱրբատի զավակները՚ վեպը:
- 1915թ. ՙԼոնդոն, 13 - Կովկասից Պետրոգրադ հասած լուրերը վկայում են, որ Կաստանդնուպոլսում սկսել են քրիստոնյա հայերի ծրագրված ջարդերը: Ներկա ոճրագործությունը գերազանցում է նախկինում կատարված անգամ ամենասարսափելի կոտորածներին՚ (ՙԷլ Դիա՚, 14 հունվարի):
- 80 տարի առաջ` 1932թ. ԱՄՆ- ում սկսեց գործել 1-ին տոտալիզատորը` ձիավազքի խաղագումարային 1-ին ձիարշավարանը:
- 70 տարի առաջ` 1942թ. ավարտվեց Չերչիլի եւ Ռուզվելտի վաշինգտոնյան կոնֆերանսը (սկսվել էր 22.12. 1941): Որոշվել էր ֆրանսիական Հյուսիսային Աֆրիկա ներխուժելու հարցը:
- 1954թ. Մերիլին Մոնրոն ամուսնացավ բեյսբոլիստ Ջո Դի Մաջիոյի հետ:
- 1970թ. ԳՖՀ-ի այն ժամանակվա  ֆինանսների նախարարը հայտարարեց Մյունխենի 1972թ. օլիմպիադային նվիրված 10 ֆրանկանոց մետաղադրամի շրջանառության մեջ մտցնելու մասին: Դրա դիմերեսին արծիվ էր պատկերված, որը հիշեցնում էր Երրորդ ռեյխի խորհրդանիշը, իսկ դարձերեսին փորագրված էր ՙ20-րդ օլիմպիական խաղերը 1972 թվականին Գերմանիայում՚: Միջազգային մեծ աղմուկ բարձրացավ,  եւ իշխանությունները ստիպված էին նոր մարկեր թողարկել, իսկ նախորդը դարձավ հավաքորդների ավարը: Ինչի± համար այդպիսի մեծ աղմուկ առաջացավ, հարգելի ընթերցող: Խմբագրության հասցեով 1-ինը ճիշտ պատասխան ուղարկողը կստանա 1000 դրամ:
- 1971թ. պաշտոնապես գործարկվեց ԽՍՀՄ-ի օգնությամբ կառուցված Ասուանի ամբարտակը: նրա կառուցման համար այնքան շինանյութ է ծախսվել, որով հնարավոր կլիներ պատրաստել Քեոփսի 17 բուրգ:
- 40 տարի առաջ` 1972թ. ձերբակալվեց ԽՍՀՄ- ում մարդու իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի հիմնադիրներից մեկը` ուկրաինացի Լեոնիդ Պլյուշչը (ծ. 1939): Չորս տարի խորհրդային հոգեՙբուժարան՚ներում պտտելուց հետո, 1976-ի փետրվարին նրան թողեցին գնա Իսրայել` ՙբուժվելու՚:
- 35 տարի առաջ` 1977թ. Մարմարի ծովում խորտակվեց խորհրդային ՙԻվան Սուսանին՚ նավը:
- 1989թ. Փոլ Մաք- Քարթնին ձայնագրեց իր` ՙՆորից ԽՍՀՄ- ում՚ ալբոմը:
- 1990թ. ԱՄՆ- ում սկսեցին ցուցադրել ՙՍիմփսոններ՚ մուլտիպլիկացիոն վեպը:
- 2010թ. Նյու Յորքից Շարլոտ  (Հյուսիսային Կարոլինա) թռչող Ա- 320 աէրոբուսի երկու շարժիչների մեջ թռչուններ ընկան: Օդանավի հրամանատար Չեսլի Սալենբերգերն ստիպված ջրէջք կատարեց Հուդզոն գետի վրա: 150 ուղեւորներից եւ անձնակազմի 5 անդամներից ոչ մեկը լրջորեն չտուժեց, միայն ոմանք ցրտահարվեցին, քանի որ ջրի ջերմաստիճանը ըստ Ցելսուսի 6 աստիճան էր: Աննախադեպ ջրէջքի համար, որպես պարգեւ, Նյու Յորքի քաղաքապետը հրամանատարին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին:
ԻՄԱՑԵՔ, ՈՐ...                 
Գերմանիայի Գալե քաղաքի կենտրոնում 18-րդ դարի շինություններից մեկի պատին այլ գրերի կողքին փորագրված են նաեւ մեր տառերը:

ՀՈՒՆՎԱՐԻ 13, ՈՒՐԲԱԹ
- ՏԻՐՈՋ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՏՈՆ:
- Այսօր Ռուսաստանի Նորիլսկ քաղաքում ՙԱմանոր՚ կլինի. կավարտվի բեւեռային գիշերը:
- Հռոմայեցիներն այս օրը նվիրել էին Յուպիտերին եւ ոչխար էին զոհաբերում նրան:
- 1610թ. Գալիլեո Գալիլեյը հայտնաբերեց Յուպիտերի 4-րդ արբանյակը` Կալիստոն:
- 1703թ. սկսեց պարբերաբար լույս տեսնել ռուսական 1-ին տպագիր թերթը` ՙՄոսկովյան պետությունում եւ շրջակա որոշ երկրներում կատարված` իմանալու եւ հիշելու արժանի ռազմական եւ այլ գործերի տեղեկագիր՚-ը: Թերթը տպագրվում էր մերթընդմերթ Մոսկվայում եւ Պետերբուրգում, 200-ից մինչեւ 4000 օրինակ տպաքանակով: - 1854թ. ամերիկացի Էնտոնի Ֆոսը Ֆիլադելֆիայում արտոնարեց ակորդեոնը:
- 1883թ. Լեհաստանում այրվեց Բերդիցհոֆտի կրկեսը, զոհվեց 430 մարդ: Այդքան զոհ չէր լինի, եթե վտանգի մասին ժողովրդին զգուշացներ ոչ թե ծաղրածուն, այլ ուրիշ մարդ: Այդ դեպքում հանդիսատեսները դա կատակ չէին համարի...
- 1906թ. 1-ին անգամ աշխարհում ԱՄՆ-ում ռադիոյով գովազդ հեռարձակվեց:
- 1915թ. Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից զոհվեց 30 հազար մարդ:
- 1917թ. ֆրանսիական հակահետախուզությունը ձերբակալեց հանրահայտ պարուհի Մատա Հարիին  եւ հետագայում լրտեսության մեղադրանքով մահապատժի ենթարկեց:
- 1933թ. գործարկվեց Երեւանի տրամվայը: Իրենց գյուղում նման բան չտեսած նորաթուխ մեր ղեկավարները թողեցին միայն դար վերջին վանկը, այն էլ երթուղային բուսիկների մեջ:
- 1940թ. խորհրդային ավիացիայի երկրորդ` ամենածանր օդային հարձակումը Հելսինկիի վրա, որից մեծապես տուժեց Ֆինլանդիայի մայրաքաղաքի կենտրոնը:
- 1943թ. Հիտլերը համընդհանուր զորահավաքի հրաման տվեց, որի համաձայն ռեյխի պաշտպանության համար ընդգրկվեցին նաեւ կանայք ու երեխաները:
- 1948թ. ՊԱ նախարարության գործակալները սպանեցին հրեական հակաֆաշիստական կազմակերպության անդամ, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Սոլոմոն Միխոելսին (ծ.1890): Սպանության մասնակիցները պարգեւատրվեցին շքանշաններով: Սկսվեց հակահրեական արշավանքը ԽՍՀՄ- ում:
- 1990թ. Բաքվում սկսվեց հայերի ջարդը: Ըստ մամուլի տեղեկատվության, Բաքվի կենտրոնական` Լենինի անվան հրապարակում խիստ բազմամարդ հանրաժողով է կազմակերպվում, եւ քաղաքի մյուս` համեմատաբար սակավամարդ վայրերում, սկսվում է հայերի` նախապես պլանավորված, կազմակերպված ջարդը: Երեք օրում սպանվում է 46 հայ, իսկ 20-ը մահանում է ստացած վերքերից: Սա` ըստ ռուսական մամուլի: Խորհրդային զորքերը Բաքու մտան միայն 19-ի լույս 20-ի գիշերը, ՙԵրբ քաղաքում հայեր չկային: Ողջերը հեռացել էին, սպանվածները` թաղված գետնի տակ: Պաշտպանելու մարդ չկար՚: /Ստանիսլավ Գովորուխին, կինոռեժիսոր, ականատես/: Այո, զորքն այն ժամանակ մտավ Բաքու, երբ խորհրդային իշխանությունը զավթելու իրական վտանգ էր առաջացել:
- 1991թ. Վիլնյուս մտան խորհրդային հատուկ նշանակության ջարդարար ջոկատները: /ՙՆրանց մայրեր չեն ծնել: Որտեղից է լույս աշխարհ եկել այն վարորդը, որի տանկն անցավ 14- ամյա Լորետայի` վիլնյուսցի աղջնակի վրայով՚: Ելենա Բոներ, 21.1.1991թ., առավոտյան ժամը 6/: Տանկերը եւս չօգնեցին. Լիտվան առաջիններից մեկն անկախացավ ԽՍՀՄ- ից:
- 1993թ. Վրաստանի Կսանի քաղաքի հատուկ ռեժիմի բանտից, մի քանի ամսվա ընթացքում փորված 30 մետրանոց թունելով, փախավ 154 կալանավոր: ՆԳՆ-ի ղեկավարությունը հայտարարեց, որ կամավոր վերադարձողները պատասխանատվության չեն ենթարկվի: Ոչ մեկն իր կամքով չվերադարձավ:
- 1994թ. տեղի ունեցավ Ալլայի եւ Ֆիլյայի պսակադրությունը: Իսկ օրեր առաջ Ալլան պսակվեց Մաքսի հետ:
- 2005թ. մահացավ աշխարհահռչակ աճպարար Հարություն Հակոբյանը:
- 2012թ. ամսի 13 եւ ուրբաթ. սնահավատների ՙմիջազգային ու համաշխարհային օր՚: Այս տարի նման ՙձախորդ՚ օր միայն սա է: Հուրախություն սնահավատների եւ ի ցավ որոշ լրատվամիջոցների, որոնք այս թեմայի հետ կապված պարբերաբար թարմ եւ ՙհավաստի փաստեր՚ են մատուցում, ասենք, որ նոր տիպի օրացույցներին անցնելու դեպքում ոչ մի անգամ ուրբաթը եւ 13-ը այլեւս իրար չեն համընկնի:

ՀՈՒՆՎԱՐԻ 12, ՀԻՆԳՇԱԲԹԻ 
- 29թ. Ք.ա., որպես քաղաքացիական պատերազմի ավարտի նշան, Հռոմում փակվեցին Յանուսի տաճարի դռները:
- 1591թ. Մինսկ քաղաքին զինանշան շնորհվեց:
- 1876թ. Սան Ֆրանցիսկոյում ծնվեց ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնը (Ջոն Գրիֆիտ): Ինքնասպան եղավ 1916-ի նոյեմբերի 22-ին:
- 1898 Մոսկվայի ՄԳԱԹ- ում կայացավ Չեխովի ՙՃայը՚ պիեսի 1-ին ներկայացումը: Նեմիրովիչին խիստ պետք էին ամենաանսովոր ռուս դրամատուրգի սկանդալային եւ նորարարական պիեսները, եւ, ինչպես վերջերս գրեց մոսկավյան ՙՍտորի՚ հանդեսը, ՙՕլգա Կնիպերը ՙդարձավ այդ նպատակին հասնելու լավագույն գործիքը, որքան էլ դա ցինիկաբար հնչի: Նույնիսկ կոպիտ. թատրոնը արտիստուհուն ՙպառկեցրեց՚ դրամատուրգի տակ՚: Թատրոնի գեղեցկուհին եւ նշանավոր գրողը, ի վերջո, ամուսնացան: Օլգան դարձավ Չեխովա: Նա հետագայում արժանացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման:
- 1910թ. ԱՄՆ- ում Ռուսաստանի դեսպանի կինը` բարոնուհի Ռոուզենը, Սպիտակ տանը կազմակերպված ընդունելության ժամանակ հրապարակավ ծխեց: Նա այդ արարքը կատարած 1-ին կինն էր:
- 1913թ. Իոսիֆ Ջուղաշվիլին 1-ին անգամ ստորագրեց ՙՍտալին՚ կեղծանվամբ: Ստալինը բոլշեւիկների իշխանության գալուց հետո ազատ մարդկանց համար դարձավ հրեշի, գլխակերի, իսկ հոգով ստրուկների համար` ուժի, կարգապահության հոմանիշ:
- 1921թ., իմանալով, որ ժողկոմխորը միաձայն ընդունել է օպերայի ու բալետի մեծ թատրոնի պահպանման մասին Լունաչարսկու, Լենինի բառերով ասած,  ՙամբողջովին անվայել առաջարկությունը՚, բոլշեւիկների առաջնորդը ՀԿԳԿ-ի նախագահությանը գրավոր դիմել է ԺԿԽ-ի այդ որոշումը չեղյալ հայտարարելու առաջարկով: Սակայն Լունաչարսկին, որ բոլշեւիկներից ամենաուսյալն էր, չհամակերպվեց եւ պայքարեց թատրոնի համար: ԵՎ միայն 1923-ին, երբ Լենինն արդեն կենդանի դիակ էր, Մեծ թատրոնի վերացման վտանգը հաջողվեց իսպառ վերացնել:
- 1933թ. գործարկվեց Երեւանի տրամվայը: Առաջին գիծը ձգվում էր նախախորհրդային ձիաքարշի երթուղով` Աբովյան փողոցից երկաթուղային կայարան: Այնուհետեւ տրամվայի գծերի ցանցն ընդլայնվեց, նույնիսկ գոտեւորեց քաղաքը: Այս մատչելի փոխադրանու վերջը եկավ, երբ պատգամավորները երթուղային տաքսիների գծատերեր դարձան: Երեւանյան տրամվայից մնաց վերջին վանկը, որ հնչում է ուղեւորներով լեցուն երթուղային բուսիկներում:
- 1937թ. Վարլամ Շալամովը (1907- 1982) երկրորդ անգամ ձերբակալվեց եւ ուղարկվեց Կոլիմա: 1943- ին ՙհավելում՚ ստացավ: Ազատվեց 1956-ին:
- 1938թ. ծնվել է սիրված դերասան եւ երգիչ Ադրիանո Չելենտանոն:
- 1950թ. ԽՍՀՄ- ում հերթական անգամ մտցվեց մահապատիժը, որը պաշտոնապես վերացվել էր 1920թ. հունվարի 17-ին: 35 տարի առաջ մահացավ դետեկտիվների թագուհի, անգլիացի գրող Ագաթա Քրիստին (ծ.1890թ. սեպտեմբերի 15-ին):
- 1981թ. ԱԲՑ հեռուստաալիքով 1-ին անգամ ցուցադրվեց ՙԴինաստիա՚ հեռուստավեպը:
- 1989թ. ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Լեռնային Ղարաբաղում մտցվեց կառավարման հատուկ ձեւ (անմիջապես Մոսկվային ենթարկվող Վոլսկու կոմիտեն, որի վրա դրվեց ինքնավար մարզի խորհրդային եւ կուսակցական ղեկավարումը): Կոմիտեն գայություն ունեցավ մինչեւ 1989-ի նոյեմբեր:
- 1991-ին կանադացի վազորդ Բեն Ջոնսը բռնվեց դոպինգ օրտագործելիս եւ ընդմիշտ որակազրկվեց:
- 2010թ. ժամը 21.54- ին Հաիթիում 7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ եղավ, որը երկրի մակերեւույթին առաջացրեց 9 եւ ավելի բալ ուժգնության ավերումներ: Ըստ ՙՀՀ սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն՚ ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի, մեծ ավերածությունները եւ զոհերի մեծ քանակը սեյսմիկ վտանգի թերագնահատման հետեւանք էին:
ԼԱՎ Է ԱՍՎԱԾ
Ս.Ղազար կղզում գրավելով ծովը, աղբից հայրենիք էին ստեղծում, իսկ մենք հայրենիքից աղբ ենք շինում:
ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆ (արձակագիր)

ՀՈՒՆՎԱՐԻ 11, ՉՈՐԵՔՇԱԲԹԻ 
- 1503թ. Պարմում նկարչի ընտանիքում ծնվեց իտալացի գեղանկարիչ Ֆրանչեսկո Մացոլան, որն ավելի հայտնի է Պարմիջանինո` ՙՊարմեցի մանչուկ՚ մականունով:
Նա 21 տարեկանում մեկնեց Հռոմը նվաճելու, ինչը նրան հաջողվեց: Նշանավոր Ջորջո Վազարիի խոսքով ասած, նա հրեշտակի տեսք ուներ: Նրանում տեսնում էին վերածնված Ռաֆայելին, որ վերջերս էր վախճանվել, քանի որ նրան նման էր եւ արտաքինով, եւ նկարելու ոճով: Սակայն Պարմիջանինոն ցուցաբերեց իր անհատականությունը: Նրա նշանավոր` ՙԵրկար վզով Տիրամայրը՚ նշանավոր կտավը (1532-1540) դարձավ ձեւապաշտության (մանյերիզմ) խորհրդանիշը: Բայց տարիների հետ նկարելու սերը տեղի տվեց ալքիմիայի նկատմամբ կրքոտ հրապուրանքին: Նկարիչը փոխվեց նաեւ արտաքինով. դարձավ մռայլ մազակալած ուրվականի: Նա, ինչպես Ռաֆայելը, մահացավ 37 տարեկանում:
- 1569թ. Անգլիայում սկսվեց 1-ին պետական վիճակախաղի մրցանակների խաղաղարկությունը, որը շուրջօրյա շարունակվեց մինչեւ մայիսի 6-ը:
- 1886թ. սկսվեց շախմատի աշխարհի 1-ին առաջնությունը: Ստեյնիցը հաղթեց Ցուկերտոտին եւ դարձավ 1-ին պաշտոնական չեմպիոնը:
- 1990թ. Բաքվի հանրահավաքում պահանջվեց հանրապետության ղեկավարության հրաժարականը, քանի որ այն անկարող է լուծել Ղարաբաղի խնդիրը: Պահանջվեց Բաքվից արտաքսել բոլոր հայերին, կոչ արվեց զանգվածաբար շարժվել Ղարաբաղի վրա:
- 1994թ. կայացավ ՌԴ Պետական դումայի 1-ին նիստը: Մեկ պատգամավորի աշխատանքային օրը պետբյուջեի վրա նստում է 6510 ռուբլի:
- 10 տարի առաջ` 2002թ. մահացավ Անրի Վերնոյը (Աշոտ Մաղաքյան): Ծնվել է 1920թ. հոկտեմբերի 15-ին Ռոդոսթո բնակավայրում (Թուրքիա), հետո ընտանիքը տեղափոխվել է Հունաստան, ապա` Ֆրանսիա: Սկզբում լրագրող է աշխատել, ՙՄարսելյեզ՚ թերթում գրել է ցեղասպանության մասին հոդվածաշար: Հետո անցել է կինեմատոգրաֆիային, նկարահանել 20 կարճամետրաժ ֆիլմ: 30 տարեկանում նկարահանել է ՙՄեռածների սեղան՚ կինոնկարը (գլխավոր դերում` Ֆերնանդել): Նույն դերասանին նա ընդգրկել է նաեւ հաջորդ` ՙԿովը եւ զինվորը՚ ֆիլմում, որը հայ ռեժիսորին մեծ ճանաչում է բերել: Վերնոյը ֆրանսիական արկածային եւ կատակային ժանրերի մեծ վարպետն էր: Հանրահայտ ՙՄայրիկ՚ եւ ՙՊարադի փողոց, տուն 588՚ ֆիլմերում նա 1991թ. ներկայացրեց իրենց ընտանիքի պատմությունը: 
ԻՄԱՑԵՔ, ՈՐ...                              
Ես չեմ հավատում, թե մեկ ուրիշ լեզու կարող է այդքան մաքուր, մտերմիկ ու վեհապանծ լինել, որքան մեր լեզուն: ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

ՀՈՒՆՎԱՐԻ 10, ԵՐԵՔՇԱԲԹԻ 
- 49 թ. Ք.ա. Հուլիոս Կեսարը, հնազանդեցնելով Գալիան, որոշեց Հռոմում վերցնել բարձրագույն իշխանությունը:
Վախենալով դրանից, Հռոմի սենատը նրան արգելեց անցնել Իտալիայի սահմանը: Սակայն ՙՎիճակը նետված է՚ (ՙAlea jacta est՚) ասելով, նա անցավ Ռուբիկոն գետը, եւ Հին Հռոմում սկսվեց քաղաքացիական պատերազմը: Ի վերջո, Կեսարը զավթեց իշխանությունը: ՙՎիճակը նետված է՚, ՙՌուբիկոնն անցնել՚ արտահայտություններն այժմ օգտագործվում են համարձակ, վճռական եւ վերջնական որոշում կատարելու իմաստով:
- 1775թ. Մոսկվայում գլխատեցին Եմելյան Պուգաչովին: Նրան կառափնարան բերեց Սուվորովը: Կայսրուհու հրամանով նրան նախ պետք է քառատեին, գլուխը ցից հանեին, մյուս մասերը այրեին: Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, ապստամբին չտանջելու համար դահիճը ՙսխալմամբ՚ սկզբում գլուխն է կտրել, հետո քառատել: Մահապատժի են ենթարկվել նաեւ նրա համախոհները, իսկ երկու կանայք եւ երեխաներն աքսորվել են: Երկու տարի էր տեւել ՙՊուգաչի՚ գլխավորած գյուղացիական պատերազմը, որն իր ընդգրկումով եւ դաժանությամբ հավասարը չուներ Ռուսաստանի պատմության մեջ:
- 1977թ. ժայթքեց Ռուանդայի, ՈՒգանդայի եւ Կոնգոյի Ժողովրդական Հանրապետության սահմանում ձգվող Վիրունգա լեռնաշղթայի ութ գագաթներից մեկի` ծովերից 3469մ բարձրություն ունեցող Նիրագոնգո լեռան հրաբուխը, որ գտնվում է կես միլիոնանոց կոնգոլեզյան Գոմա քաղաքից 15 կմ հեռու: Հրաբխի լանջերին առաջացած ճեղքերից սկսեց դուրս թափվել շիկացած լավան: Նրա արագ շարժվող հոսքի տակ այրվում էր ամեն ինչ: Դրանից խուսափելու ոչ մի հնարավորություն չկար, եւ կես ժամվա ընթացքում մոտ 2000 մարդ զոհվեց: Դրանից հետո աղետը, ինչպես սկսվել էր, այնպես էլ դադարեց: Պարզվեց, որ, ճշգրիտ ասած, ոչ մի ժայթքում էլ չէր եղել: Պարզապես, դուրս էր թափվել 250 մետր խորությամբ, 2 կմ տրամագծով հին լավային լիճը, որը հայտնաբերել էր ֆրանսիացի հայազգի հրաբխագետ Գարուն Տազիեւը:
- 1971թ. մահացավ նորաձեւության ֆրանսիական թագուհի Կոկո մականունով Գաբրիել Շանելը (ծ. 19.8.1883): 1922-ին նրա ստեղծած ՙՇանել համար 5՚ օծանելիքը դարձավ ոչ միայն 1-ին արհեստական բուրմունքը, այլեւ նրա ֆիրմայի ֆինանսական բարգավաճման հիմքը հանդիսացավ:
- 1990թ. ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը բեկանեց ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու վերաբերյալ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂԻՄ-ի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի միացյալ նստաշրջանի որոշումը:
ԻՄԱՑԵՔ, ՈՐ...                                                       
Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը` հասկանում, սովորում, հիշում: ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

ՀՈՒՆՎԱՐԻ 9, ԵՐԿՈՒՇԱԲԹԻ                                                      
- 1811թ. Շոտլանդիայի Էդինբուրգից 10 կմ հեռու գտնվող ձկնորսական Մեսելբուրգ փոքր քաղաքում, Ֆորտ օֆ Ֆորտ ծոցի ափին կայացավ համաշխարհային սպորտի պատմության մեջ գոլֆի կանանց 1-ին թիմային մրցաշարը:
Տեղացի ձկնորսների կանանցից կազմված թիմերը մրցեցին սահմանված մրցանակի համար, որը բաղկացած էր ձկան զամբյուղից, գլխարկից եւ բարսելոնյան երկու մետաքսե վզնոցից: Թե ով նվաճեց այդ ճոխ մրցանակը, պատմությունը լռում է, բայց այդ ժամանակի հայտնի գոլֆիստ վերապատվելի Ալեքսանդր Կարլայլը նշել է, որ Մեսելբուրգի տիկնայք ՙտղամարդկանց գործից գլուխ հանեցին՚ եւ ՙբավականին արժանապատիվ խաղացին՚: Մրցաշարն անցկացվել էր գոլֆի հին դաշտում, որտեղ դեռ 1567թ. Մարիա Ստյուարտ թագուհին, այդ խաղում պարտվելով իր ընկերուհի Մերի Սիտոնին, նրան նվիրել էր զարդեր:
- 1878թ. ռուս- թուրքական պատերազմի ժամանակ բուլղարական Շեյնովո գյուղի մոտ գեներալ լեյտենանտ Միխայիլ Սկոբլեւի վճռական գործողությունների շնորհիվ օսմանցիների խոշոր խմբավորումը հանձնվեց: Դրանից հետո թուրքերն արդեն լուրջ դիմադրություն չցուցաբերեցին: 12 օր անց թշնամու մայրաքաղաքի մոտ հաշտություն կնքվեց, իսկ մեկ ամիս հետո Սան Ստեֆանոյում` Ռուսաստանին շատ ձեռնտու խաղաղության պայմանագիր:
- 1924թ. ծնվել է ՙՄոռացված նախնիների ստվերները՚, ՙՆռան գույնը՚, ՙՍուրամի ամրոցի առասպելը՚ գեղարվեստական եւ մի շարք վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Սարգիս Փարաջանյանը (Սերգեյ Փարաջանով):
- 1941թ. ծնվեց ամերիկյան ռոկ երգչուհի Ջոան Բաեզը:
- 1951թ. Նյու Յորքում բացվեց ՄԱԿ-ի շենքը:

ՀՈՒՆՎԱՐԻ 8, ԿԻՐԱԿԻ                                           
- Գրագիտության միջազգային օր:
- Դոնորի միջազգային օր:
- 1415թ. Փարիզի իշխանությունը երկրի պատմության մեջ 1-ին անգամ հնագույն մասնագիտության տերերի իրավունքների սահմանափակում մտցրեց: Կուրտիզանուհիներին արգելվեց ոսկե եւ արծաթե զարդեր, կաշվե կամ մորթե վերնազգեստ կրել, կանգնել կրթօջախների մոտ: Կարգը խախտողներին մերկ նստեցնում էին ավանակի վրա եւ հրապարակավ խարազանում:
- 370 տարի առաջ` 1642թ. մահացավ Գալիլեո դի Վինչեցո Բոնայուտի դե Գալիլեյը: Կաթոլիկների պապն արգելեց նրան հուղարկավորել ընտանեկան դամբարանում եւ հուշարձան դնել շիրիմի վրա: 1737-ին մեծ գիտնականի կտակի համաձայն նրա աճյունը տեղափոխվեց Սանտա Կրոչե եւ հանդիսավորությամբ ամփոփվեց Միքելանջելոյի գերեզմանի կողքին: Մահվանից 350 տարի անց` 1992-ին, Հռոմի պապի ստեղծած հանձնախումբը քննեց Գալիլեյի գործը, եւ կաթոլիկները պաշտոնապես ընդունեցին իրենց սխալը` ճանաչեցին արեւակենտրոն համակարգի ճշմարտացիությունը:
- 1709թ. Մոսկվայում հայտնվեց այսպես կոչված բրյուսյան օրացույցը` ՙՀամընդհանուր օրացույցը կամ քրիստոնեական ամսանունը՚, որ կազմվել եւ տպագրվել էր շոտլանդական թագավորների ժառանգ, Պետրոս 1-ինի համախոհ, քաղաքաբան, զինվորական եւ գիտնական, իսկ 1706-ից Մոսկվայի քաղաքացիական տպարանի վարիչ Յակով Վիլիմովիչ Բրյուսի կողմից: Վեց մեծադիր թղթից բաղկացած գիրքը ողջ տարվա օրացույցն էր, նշում էր եկեղեցական տոները, տեղեկություններ էր պարունակում Մոսկվայում արեւի ծագելու եւ մայր մտնելու, մոլորակների եւ Լուսնի դիրքի մասին, տվյալներ էր պարունակում աստղագիտությունից, աշխարհագրությունից: Հետագայում օրացույցն ընդլայնվեց, հարստացվեց այլ օգտակար տեղեկություններով: Դրա արդյունքում այն մեծ պահանջարկ էր վայելում հատկապես հողագործների շրջանում եւ հրատարակվեց մինչեւ 1869թ.:
- 1977թ. Մոսկվայի մետրոպոլիտենում պայթեց երկու սարք. մեկը հենց վագոնում /շատ մարդիկ զոհվեցին եւ վիրավորվեցին/, մյուսը` աղբարկղում (զոհվեց մեկ մարդ, մի կին վաղաժամկետ ծննդաբերեց մահացած երեխա): Ինն ամիս անց Երեւանում ձերբակալեցին, ապա 1979-ի հունվարի 15-ին Մոսկվայում, ինչ որ անհայտ տեղ, դատավարություն սկսեցին ՙահաբեկիչ հայերի եւ հրեաների՚ հանդեպ: Մահվան դատապարտվեցին 32- ամյա Ստեփան Զատիկյանը եւ այլք: Անդրեյ Սախարովը նամակ գրեց Բրեժնեւին: ՙԵս նրան խնդրում էի աջակցել, նպաստել մահվան դատավճռի կատարման կասեցմանն ու նոր դատաքննության նշանակմանը: Ես հայտնեցի ինձ հասած տեղեկությունները, որոնք ստիպում են կասկածելու ամբաստանյալների սոսկալի, արդարացում չունեցող հանցագործություն կատարելու մեղավորությանը: Իմ գլխավոր փաստարկն այն էր, որ դատարանում ապահովված չէր դատական սխալի ու անարդարության բացառման համար անհրաժեշտ բացախոսություն եւ հրապարակայնություն, դատավարության մասին ոչ ոքի ոչինչ հայտնի չէր` ոչ հասարակայնությանը, ոչ էլ նույնիսկ դատապարտյալների հարազատներին՚: Այս հանելուկներով լի խայտառակ դատավարության ճշմարիտ պատկերը չունենք մինչ օրս, թեեւ արդեն քանի տարվա անկախ պետություն ենք: Ինչու:

ՀՈՒՆՎԱՐԻ 7, ՇԱԲԱԹ                
- Հանգուցյալների հիշատակության օր:
- 1825թ. ծնվեց նշանավոր հայագետ Արսեն Այտինյանը:
- 1831թ. ծնվեց գերմանացի երգահան Յոհան Բրամսը (մ.3.4.1897):
- 1881թ. ծնվեց մեծ զվարճաբան եւ առակախոս Պոլոզ Մուկուչը:
- 1891թ. Ռուսաստանի Շլիսելբուրգյան բանտի մենախցում ինքնասպան եղավ 27- ամյա Սոֆյա Գինզբուրգը, որը նախապատրաստել էր Ալեքսանդր 3- րդի սպանությունը, բայց ձերբակալվել էր եւ դատապարտվել:
- 1909թ. Գավառում  ծնվեց 20-րդ դարի ամենաանհայտ մեծ գիտնականը, միջուկային եւ ջերմամիջուկային զենքի գլխավոր կոնստրուկտոր, ԽՍՀՄ լենինյան եւ պետական մրցանակների դափնեկիր, սոցաշխատանքի կրկնակի հերոս Սամվել Քոչարյանը (մ. 1993-ին):
- 1954թ. Նյու Յորքում, ԱՅԲԻԷՄ կորպորացիայի կենտրոնակայանում անցկացվեց ՙջորջթաունյան փորձը՚: Լեզվաբանների խումբը ռուսերենից անգլերեն թարգմանելու համար պատրաստեց 49 այսպիսի պարզ նախադասություն. ՙՄշակումը բարձրացնում է նավթի որակը՚, ՙՀրամանատարը տեղեկություններ է ստանում հեռագրով՚ եւ այլն: Նաեւ կազմվեց 250 բառից բաղկացած բառարան եւ թարգմանության վեց կանոն: Մեքենան, իրոք, թարգմանեց այդ ամենը: Մամուլը մի քանի օր գովերգում էր կիբերնետիկայի այդ նվաճումը: Սակայն մասնագետների տված խոստումը` 5 տարի հետո առանց խմբագրման թարգմանելը, չիրականացավ, եւ փորձերի ֆինանսավորումը դադարեցվեց:
- 1984թ. Ֆրանսիայի Նախագահ Միտերանը հայտարարեց հայոց ցեղասպանության վավերականությունը:
- 1990թ. կանխարգելիչ վերանորոգման պատճառով Պիզայի թեք աշտարակը փակվեց այցելուների առջեւ: Նորից բացվեց 2001թ. դեկտեմբերին:

ՀՈՒՆՎԱՐԻ 6, ՈՒՐԲԱԹ
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ եւ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ:
- 1198թ. Տարսոնի Ս. Սոփիա տաճարում Կիլիկիայի Լեւոն Բ-ի թագադրման ժամանակ արարողապետը` Սսի Հովհաննես Մեծաբարո արքեպիսկոպոսը, օրհնեց գերմանական կայսր Հենրիկոս 4-րդի, բյուզանդական կայսր Ալեքսոս 3-րդի եւ Հռոմի պապի ուղարկած թագերը, հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, լատիներեն ճառով դիմեց ներկաներին եւ Լեւոն Բ-ին թագադրեց ... Գագիկ Բ Բագրատունի արքայի հանդերձանքով ու զենքով, որոնք հայերը սրբորեն պահում էին արդեն 88 տարի:
Հայրենասեր եւ հեռատես արքեպիսկոպոսը նախօրյակին էր Լեւն Բ-ին հորդորել կրել միայն հայկական թագը: ՙՄիայն այդպես մենք մեզ հարգել կտանք օտարներին՚,- ասել էր հետագայում կաթողիկոս դարձած Հովհաննես Մեծաբարո արքեպիսկոպոսը: ՙՕծեցին Լեւոնին Հայոց թագավոր եւ հայերը ցնծության մեջ էին, որովհետեւ վերջերս նրանց խորտակված պետությունը տեսան վերականգնված եւ նորոգված Հայոց արքա Լեւոնի կողմից՚,- գրեց Սմբատ Գունդստաբլը:
- 190 տարի առաջ` 1822թ, ծնվեց. առեւտրական, սիրող հնէաբան Հենրիխ Շլիմանը (մ.1890), որը հայտնաբերել է Հոմերոսի գովերգած հնագույն Տրոյա քաղաքը:
- 1909թ. Գավառում ծնվեց սոցաշխատանքի կրկնակի հերոս, միջուկային եւ ջերմամիջուկային զենքերի գլխավոր կոնստրուկտոր, ՌԴ միջուկային կենտրոնի գլխավոր խորհրդական, 20-րդ դարի ՙամենագաղտնագրված՚ մարդկանցից մեկը` Սմվել Քոչարյանցը:
- 1937թ. ԽՍՀՄ-ում անցկացվեց մարդահամար: Սակայն Ժողկոմխորհը դրա արդյունքները համարեց ՙթերի եւ վնասարարական՚ ու սեպտեմբերի 25-ի նիստում որոշեց չհրապարակել դրանք, քանի որ պարզ երեւում էր, թե որքան մարդկային կորուստներ է ունեցել երկիրը վերջին մի քանի տարիներին: Այդպիսի արդյունքների համար ՙմեղավորները՚ գնդակահարվեցին: Որքան միամիտ էին այն տարիների ղեկավարները: Միթե դժվար էր զրո ավելացնելն ու պակասեցնելն այնտեղ, որտեղ անհրաժեշտ էր:
- 1856թ. Սուրբ Ծննդյան տոնին ՙԱստվածամոր Յոթ Վերք՚ սրբանկարը բերվեց Գյումրու Ս. Աստվածածին եկեղեցի, որից էլ այն ստացավ երկրորդ` Ս. Յոթվերք անունը: Ըստ ավանդության, նկարի հեղինակը Ղուկաս ավետարանիչն է, իսկ մասնագետները նկարը համարում են 17-րդ դարի գործ: 1830թ. Պողոս ծ. վարդապետը Հասան Ղալա վանքից բերել է Հառիճավանք, իսկ 1852-ին Ներսես Աշտարակեցու հրամանով տարվել Ս. Էջմիածին: Սրբանկարն այժմ տեղադրված է եկեղեցու հարավ- արեւելյան ավանդատան մեջ:
- 1991թ. Լիտվա մտցվեցին դեսանտային ստորաբաժանումներ: Լենինյան մարտավարության համաձայն գրավվեցին հեռախոսակայանը, մամուլի տունը, շրջապատվեց հեռուստակայանը: Ժողովուրդը չընկճվեց, անկախության համար պայքարը շարունակվեց:
- 20 տարի առաջ` 1992թ. Վրաստանի Նախագահ Զվիադ Գամսախուրդիան, որ աչքի էր ընկնում իր հայատյաց քաղաքականությամբ, ընտանյոք հանդերձ իր քաղաքական հակառակորդների ձեռքից փախավ Հայաստան: Վրաստանում իշխանությունն անցավ ընդդիմության կազմած ռազմական խորհրդի ձեռքը:

ՀՈՒՆՎԱՐԻ 5, ՀԻՆԳՇԱԲԹԻ
- Ճրագալույց Ս. Ծննդյան եւ Աստվածահայտնության: Քրիստոսի թե Ծնունդը, թե Մկրտությունը նշելու համար մեր եկեղեցին այսօր երեկոյան` ժամը 17.30-ին կմատուցի Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ` ազդարարելով Ս. Ծննդյան ավետիսը:
- 420 տարի առաջ` 1592թ. ծնվեց իր հայուհի կնոջ համար Թաջ Մահալ դամբարանի կառուցմամբ սեփական անունն անմահացրած Շահ Ջահանը (մ. 1666):
- 1731թ. Մոսկվայի փողոցներում հայտնվեցին 1-ին լապտերները` կանեփի ձեթով: Դրանց տեղադրման համար վճարում էր պետական գանձարանը, բայց միացնելը եւ սարքին պահելը պարտավորվում էին բնակիչները: Լուսավորության շրջանը համարվում էր սեպտեմբերի 1-ից մայիսի 1-ը: Ընդ որում` միացվում էին միայն ամսվա 18 օրը: Լուսասյուները տեղադրվում էին ինչպես պատահի: Լամպադաները, որ պիտի այրվեին մինչեւ կեսգիշեր, երկու- երեք ժամից հանգչում էին, որովհետեւ ծառայողները ձեթը գողանում էին շիլայի համար: Հետո, ձեթի փոխարեն, անցան հացի սպիրտին... Ավելի ուշ` 1962-ին այդ ավելի գայթակղիչ նյութին փոխարինեց կերոսինը, 1866-ին` գազը, իսկ 1883-ին` էլեկտրականությունը:
- 1755թ. Լոնդոնում լույս տեսավ աղջիկների համար 1-ին հանդեսի` ՙՓոքրիկ լեդի՚- ի 1-ին համարը: Հրատարակվեց ընդամենը 7 համար:
- 1757թ. Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 15-րդի դեմ մահափորձ կատավեց: Արքան առանձնապես չտուժեց, բայց դահիճները ահաբեկիչին մի քանի ժամ կտտանքների ենթարկելուց հետո 4 նժույգով ձգելով քառատեցին, մասնատված դիակը այրեցին ու մոխիրը քամուն տվեցին:
- 1875թ. բացվեց Փարիզի Մեծ օպերան (Գրանդ օպերա):
- 1933թ. ինժեներ Յոզեֆ Շտրաուսի նախագծով Սան Ֆրանցիսկոյում սկսվեց աշխարհի ամենաերկար կախովի կամրջի` ՙՈսկե դարպասի՚ շինարարությունը:
- 1933թ. չեղյալ հայտարարվեց 13 տարի առաջ` 1920թ. հունվարի 16- ին սահմանադրության մեջ մտցված 18-րդ ուղղումը, որի համաձայն արգելվում էր երկիր ներկրել 3 տոկոսից ավելի ալկոհոլ պարունակող ՙներքին օգտագործման արբեցնող խմիչքներ՚: Վերացվեց, որովհետեւ այդ ուղղման հետեւանքով երկրում արագորեն բարգավաճել էր ալկոհոլի ստվերային, ընդհատակյա շուկան, պարարտ հող ստեղծելով կոռուպցիայի ու բանդիտիզմի համար:
- 1950թ. Սվերդլովսկ (այժմ Եկատերինբուրգ, ՌԴ) քաղաքի օդանավակայանում վայրէջքի ժամանակ պայթեց Ստալինի անձնական ինքնաթիռը, որի մեջ էին ԽՄ ռազմաօդային նավատորմի հոկեյի թիմի անդամները, որոնք կազմում էին երկրի հավաքականի երկու երրորդ մասը:
- 1950թ. 51 տարեկան հասակում վախճանվեց խորհրդային ռուս գրող Անդրեյ Պլատոնովը, որի ճանաչումը եկավ միայն 30 տարի հետո:
- 1970թ. վախճանվեց նոբելյան մրցանակի դափնեկիր, գերմանացի տեսաբան ֆիզիկոս Մաքս Բորնը:
- 1972թ. խորհրդային այլախոհ գրող Վ. Բուկովսկին դատապարտվեց 2 տարվա բանտարկության, 5 տարվա ճամբարի եւ 5 տարվա աքսորի: Նա նամակ գրեց Չիլիի ղեկավար Պինոչետին եւ նրան փոխանակեցին այդ երկրի կոմունիստների առաջնորդ Լուիս Կորվալանի հետ:
- 1987թ. Մեծ Բրիտանիայի Լեստեր կոմսության մի բնակավայրում հինգուկես հազար տղամարդու թքի եւ արյան փորձանմուշներ վերցրվեցին: Ոստիկանական հետաքննության ժամանակ 1-ին անգամ գենետիկայի մեթոդ կիրառվեց, որի շնորհիվ բացահայտվեց երկու աշակերտուհու բռնաբարած եւ խեղդած հանցագործը:

ՀՈՒՆՎԱՐԻ 4, ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
-ՀՀ մաքսային աշխատողների օր
- 1570թ. Ռուսաստանի Իվան Ահեղ ցարը ժամանեց Նովգորոդ եւ սկսեց պատժել դավաճան բոյարներին ու աստվածուրացներին: Ավելի ուշ պարզվել է, որ այդ 3 հազար անմեղ նովգորոդցիների դեմ ցարին տրամադրել էին լիտվացի լրտեսները:
- 1643թ. ծնվեց անգլիացի  մեծ գիտնական Իսահակ Նյուտոնը (մ. 31.3.1727):
- 1807թ. մահացավ 1769- 1774թթ. ռուս- թուրքական պատերազմի հերոս, թուրքական նավատորմը կործանած կոմս Ալեքսեյ Օրլովը (ծ. 1737):
- 1923թ. Լենինը իր ՙՆամակ համագումարին՚ գրությանն ավելացրեց Ստալինին քննադատող տողեր եւ առաջարկեց նրան հեռացնել ՌԿԿ(բ)-ի կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնից: Սակայն նա ոչ մեկի թեկնածություն այդ տեղի համար չառաջարկեց: Երեւի իրեն նկատի ուներ, թեեւ ինքն արդեն մեկ ոտքով եւ գլխուղեղի կեսով դեռ 1921-ի մայիսից այն աշխարհում էր. կաթված` կաթվածի հետեւից, մտքի մթագնում այն աստիճան, որ ստիպված էին լինում վերստին գրել- կարդալ, գումարել- հանել սովորեցնել: Առաջնորդի այս նամակը տարածելու համար հետագայում մարդկանց ձերբակալում էին: Օրինակ, Վարլամ Շալամովին` 1929-ին:
- 1925թ. քաղբյուրոն Լենինի դամբարանի նախագծի մրցույթ է հայտարարում: Մերժվում են ՙՀոկտեմբեր՚ մակագրությամբ նավի տեսքով (նավապետի կամրջակին ` Լենինը), բազմանկյուն, բրգաձեւ, հնգածայր աստղի նման, երկրագունդ հիշեցնող կլոր շինությունների նախագծերը: Ի վերջո, չորսուկես տարի անց, վստահում են ճարտարապետ Շչուսեւին: Լենինի մումիան գտնվում է գետնից 4 մետր ցածր:
- 1936թ. ՙԲիլբոարդ՚ հանդեսը վաճառված ձայնապնակների քանակի հիման վրա տպագրեց 1-ին հիթ շքերթը:
- 1940թ. բելառուսում հիմնվեց Բելովեժյան արգելոցը: Ով կպատկերացներ, որ կես դար հետո այստեղ կստորագրվի ԽՍՀՄ-ի մահվան վկայականը:
- 1951թ. Կորեական պատերազմի եռուն ժամանակ ԿԺԴՀ-ի մարշալ Չոյ Յոն Գանի ղեկավարած զորքերը եւ չինական աշխարհազորայինների կազմավորումները գրավեցին Սեուլը: Այդպիսով Հարավային Կորեայի մայրաքաղաքը երրորդ անգամ փոխեց տիրոջը: Առաջին անգամ հյուսիսայինները այդ քաղաքը վերցրեցին 1950-ի հունիսի 25-ին: Բայց երեք ամիս անց ՄԱԿ-ի դրոշի տակ հանդես եկող ամերիկացիները հետ նվաճեցին Սեուլը: Ձեռքից ձեռք անցնելու հետեւանքով մեկուկես միլիոնանոց քաղաքում մնացել էին ավերակներ եւ մոտ 200 հազար մարդ:
- 1960թ. ավտոաղետից զոհվեց 1957թ. նոբելյան մրցանակի դափնեկիր ֆրանսիացի գրող Ալբեր Կամյուն (ծ. 7.11.1913):
- 1965թ. մահացավ անգլաամերիկյան պոետ, 1948թ. նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Ստերնզ Էլիոտը (ծ. 26.9.1888):
- 1971թ. կայացավ ՙՊեֆոմենս՚ ֆիլմի 1-ին ցուցադրությունը (գլխավոր դերում` Միկ Ջագեր):
-1983թ. ծնվել է ծանրամարտիկ, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե եւ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, ԵՎրոպայի կրկնակի չեմպիոն գյումրեցի Գեւորգ Դավթյանը:
- 1991թ. փակվեց ռուսական պետական հեռուստատեսության ՙՎզգլյադ՚` ՙՀայացք՚ երիտասարդական հաղորդումը: Պարզ դարձավ, որ ազատ խոսքի արգելումով ավարտվեցին ԽՍՀՄ- ում հայտարարված վերակառուցումը եւ բացախոսությունը: 

ՀՈՒՆՎԱՐԻ 3, ԵՐԵՔՇԱԲԹԻ
- 899թ. Քա. ծնվեց հռոմեացի մեծ հռետոր, քվեստոր, պրետոր եւ կոնսուլ Մարկ Տուլի Ցիցերոնը: ՙՑիցերոն՚ լատիներեն նշանակում է սիսեռ: Նրա ՙՆամակները՚ 1467թ.  տպագրվեցին` 1-ին անգամ օգտագործելով 12 պունկտի (4,51մմ) չափի տառեր, որոնք եւս ստացան ՙցիցերո՚ անունը, փոխաբերական իմաստով` փոքր:
- 1521թ. Հռոմի Պապը Մարտին Լյութերին մեղադրեց հերետիկոսության մեջ եւ նրան բանադրեց:
- 1921թ. Վիսկոնսին նահանգի (ԱՄՆ) համալսարանի ռադիոկայանն 1-ին անգամ եղանակի տեսություն հաղորդեց: Դրանից առաջ դա արվում էր Մորզեի այբուբենով:
- 1923թ. մահացավ չեխ գրող Յարոսլավ Հաշեկը (ծ. 30.4.1883):
- 1946թ. Լոնդոնում մահապատժի ենթարկվեց գերմանական ռադիոյի անգլիական ծրագրի տնօրեն 39- ամյա Ջոյսը, որը պատերազմի ավարտից հետո փորձել էր ճողոպրել, բայց անգլիացի զինվորները նրան բռնել էին Շվեյցարիայում:
- 65 տարի առաջ ծնվեց ՙԼեդ Զեպելին՚ երաժշտախմբի բասիստ եւ երգեհոնահար Ջոն Պոլ Ջոնսը (Ջոն Բոլդուին):
- 1959թ. Ալյասկան ստացավ ԱՄՆ-ի 49-րդ նահանգի կարգավիճակ:
- 45 տարի առաջ` 1967թ. բանտում մահացավ Ջոն Քենեդու ենթադրյալ սպանողը` Ջեկ Ռուբին:
- 35 տարի առաջ` 1977թ., Սթիվեն Ջոբսը եւ Ստեֆան Վոզնյակն ստեղծեցին Apple-ն:
- 1995թ. առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդեց, որ ՍՊԻԴ-ով հիվանդների թիվն անցավ 1 միլիոնի սահմանը:
- 2007թ. տասնչորսամյա բրիտանացի դպրոցական Մայքլ Պերհեմը դարձավ ամենափոքր նավաստին, որը միայնակ հատել է Ատլանտյան օվկիանոսը: Մինչ այդ ռեկորդը պատկանում էր նրա հայրենակից 15-ամյա Սեբաստիան Կլովերին: Նոր հերոսն իր 8,5 մ երկարությամբ ՙՉիկի Մանկի՚ առագաստանավով Ջիբրալթարից մեկնարկել էր 2006-ի նոյեմբերի 18-ին: Դյուրին չէր նրա վիճակը. Կանարյան կղզիների մոտ նավակի կողմնորոշիչ սարքերը շարքից դուրս եկան, եւ տղան շեղվեց ուղուց: Հողմերին ու հսկա ալիքներին դիմակայելով, նա 16 օր ուշ հասավ բաղձալի ափ` կարիբյան Անտիգուա կղզու հարավային մասում գտնվող Նելսոնի ծովախորշ: Մայքլը հոր ղեկավարությամբ առագաստներով լողարկում էր 7 տարեկանից: Այս անգամ եւս հայրը ռադիոյով նրան օգնում էր խորհուրդներ տալով: 
............................................................................................................
ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԸ ԱՎԵԼԻ ԵՐՋԱՆԻԿ ԵՆ
Անցած տարվա ընթացքում Երկիր մոլորակի բնակիչների մեծամասնությունը երջանիկ է եղել: Այս մասին վկայում են WIN-Gallup International միջազգային ընկերության սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:
Հարցմանը մասնակցել է 58 երկրի շուրջ 53 հազար մարդ:  Այն հարցին, թե արդյոք իրենց երջանիկ են զգում, հարցվածների 53 % -ը դրական պատասխան է տվել, 13%–ը` բացասական:
Երջանկության զգացողությունը գրեթե կապված չէ տնտեսական ակնկալիքների հետ: 2012-ին իրենց երկրների տնտեսական աճը վատատեսորեն գնահատող մարդկանց 42% –ը նշել է, որ երջանիկ է:
Սոցիոլոգները հաշվի են առել նաև հարցվողների կրոնական հայացքները: Պարզվել է, որ կրոնական որևէ դավանանքի չպատկանող մարդիկ պակաս երջանիկ են (27%), քան հավատացյալները:
Ի դեպ, Հայաստանի դեպքում նշված է, որ իրեն երջանիկ է համարում 70 տոկոսը: Երեւի Երեւանի կենտրոնում կամ Բաղրամյան պողոտայում են հարցումն անցկացրել:

ՀՈՒՆՎԱՐԻ 2, ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
- 1611թ., հունգար կոմսուհի Էրժեբեթ Բատորին մեղադրվեց 650 աղջնակի մահվան մեջ: Հավերժ երիտասարդ մնալու հույսով այդ ճիվաղը նրանց սպանել էր տալիս եւ արյունով լոգանք ընդունում: Դատարանի վճռով դիվային կնոջը ողջ- ողջ փակեցին քարե պատյանում, իսկ նրա անմարդկային հրամանները կատարողները գլխատվեցին:
- 1810թ. մահացավ շվեյցարացի փիլիսոփա եւ գրող, ֆիզիոգնոմիկայի ներկայացուցիչ Յոհան Կասպար Լաֆատերը (ծ. 15.11.1741):
- 1815թ. փառքի գագաթին գտնվող 27-ամյա Ջորջ Գորդոն Բայրոնն ամուսնացավ 23- ամյա բարոնուհի Անաբելա Միլբենկի հետ: Մեկ տարի անց, առանց որեւէ բացատրության, վերցնելով նորածին դստերը, Անաբելան վերադարձավ հայրական տուն:
- 1884թ. Թիֆլիսում ծնվեց նկարիչ Գեորգի Յակուլովը (Վելիկոլեպնի Ժորժ): Սովորել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտում եւ Լազարյան ճեմարանում: Կամավոր մասնակցել է ռուս- ճապոնական պատերազմին, ապա գլխովին նվիրվել արվեստին:
- 1905թ. ռուս- ճապոնական պատերազմի ժամանակ Պորտ Արտուրն անցավ Ծագող Արեւի երկրի տիրապետության տակ:
- 100 տարի առաջ` 1912թ. ծնվեց իտալացի հայտնի նկարիչ եւ հասարակական գործիչ Ռենատո Գուտուզոն:
- 1918թ. ստեղծվեց համառուսական արտակարգ հանձնաժողովը (վեչեկան)` բոլշեւիկների բռնաճնշիչ մարմինը, հետագա կագեբեն, ներկայիս ֆեէսբեն ՌԴ-ում եւ ազանծառը ՀՀ-ում:
- 1922թ. Իտալիայի Բոլոնիա քաղաքում վախճանվեց անվանի քիմիկոս, ՙլուսաքիմիայի հայր՚ Ջակոմո Չամիչյանը: Գերմանացի մեծ քիմիկոս, նոբելյան դափնեկիր Էմիլ Ֆիշերը չհասցրեց իր մտադրությունն իրականացնել` Չամիչյանին արժանացնել այդ նույն մրցանակի: Նրա անունն են կրում Բոլոնիա քաղաքի մի փողոց եւ քիմիական ինստիտուտը, կա նրա հուշարձանը: Մարմարե հուշասալ  է փակցված Թրիեստ քաղաքի այն տան պատին, որտեղ ապրել է: Նա եղել է Իտալիայի քիմիական ընկերության նախագահ, Պադուայի թագավորական, Հռոմի բժշկական, Ջենովայի եւ իտալական գիտությունների այլ ակադեմիաների ու գիտական ընկերությունների անդամ, Լոնդոնի թագավորական ընկերության պատվավոր, Պետերբուրգի, Ֆրանսիայի, Պրուսիայի գիտությունների ակադեմիաների, Ստոկհոլմի գիտությունների թագավորական եւ այլ ակադեմիաների արտասահմանյան անդամ: 12 տարի եղել է Իտալիայի սենատի անդամ: Արժանացել է մի շարք շքանշանների:
- 1939թ. Գլազգոյում` ՙՍելթիկ՚- ՙԳլազգո Ռեյնջերս՚ հանդիպմանը ներկա էր 118.570 հանդիսական: 1-ին անգամ Անգլիայում ֆուտբոլի խաղի հանդիսականների քանակն արտահայտվեց վեցանիշ թվով:
- 1948թ. Ախուրյանի շրջանի Ջաջուռ գյուղում ծնվեց բանաստեղծ Աշոտ Ավդալյանը: Հասցրեց միայն բանաստեղծությունների 2 գիրք տպագրել` ՙՆավասարդ՚ եւ ՙԱրծաթե օր՚: Մահացավ 1985-ի փետրվարի 10-ին: Թաղված է Ջաջուռում:
- 1971թ. Գլազգոյի (Շոտլանդիա) մրցարանում ֆուտբոլային խաղի ժամանակ ծագած ծեծկռտուքի ընթացքում սպանվեց 66 եւ վիրավորվեց 100 մարդ:
- 40 տարի առաջ` 1972թ. հրդեհ բռնկվեց Մինաս Ավետիսյանի արվեստանոցում: Այրվեց 100-ից ավելի գեղանկար: Մահից հետո նրա մի քանի կտավ կործանվեց Բեյրութի ցուցահանդեսի ժամանակ քաղաքի ռմբահարումից: Գյումրում գտնվող որմնապատկերները մեծապես վնասվեցին երկրաշարժից, իսկ հետագայում` տեղական ու հանրապետական անբարեխիղճ պաշտոնյաների մեղքով:
...........................................................................
ԻՄԱՑԵՔ, ՈՐ...  
Իմ գիտցած լեզուների մէջ հայերէնը բացառիկ է... նախ որպես զարմանալի  տրամաբանական լեզու, ապա նաեւ` իր ճկունությամբ, նոր բառեր կազմելու դիւրութիւններով:  ՖՐԷԴԷՐԻԿ ՖԷՅԴԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 1, ԿԻՐԱԿԻ
- ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ:              
- 45թ. Ք.ա.Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կարգադրությամբ նոր օրացույց մտցվեց:
- 42թ. Ք.ա. Հին Հռոմում աստվածացվեց Գայ Հուլիոս Կեսարը, որով սկսվեց կայսրերի պաշտամունքը:
- 404թ. Հռոմում տեղի ունեցան գլադիատորական վերջին մարտերը: Քրիստոնեական եկեղեցին արգելեց 275թ. սկսված այս արյունալի զվարճանքը:
- 1618թ. ծնվեց իսպանացի նկարիչ Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոն (մ.3.4.1682):
- 390 տարի առաջ` 1622թ., Հռոմի պապի դիվանատունը որոշեց տարվա սկիզբը համարել հունվարի 1-ը (մարտի 25-ի փոխարեն):
- 1644թ. դերասանուհի Մադլեն Բեժարն ու իր սիրեկան Ժան Բատիստ Պոկլենը Փարիզում բացեցին թատրոնը, որը հաջողություն չունեցավ եւ ընկավ պարտքերի տակ: Թատրոնի ֆինանսներով զբաղվող Պոկլենը բանտ ընկավ, բայց հայրը նրանց պարտքերը փակելով, որդուն ազատեց: Պոկլենը ողբերգություններ գրելուց հրաժարվեց եւ վերցնելով Մոլիեր կեղծանունը, անցավ կատակերգություններին: Հաջողություններն այնքան մեծ էին, որ թագավորը նրան թատրոն կառուցելու համար Փարիզում տեղ հատկացրեց եւ դարձավ նրա 1-ին երեխայի կնքահայրը:
- 1699թ. Պետրոս 1-ինը հրաման տվեց Ռուսաստանում Նոր տարին սեպտեմբերի 11-ից հունվարի 1 տեղափոխելու մասին:
- 1801թ. աշխարհի քարտեզի վրա հայտնվեց նոր պետություն` Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Միացյալ թագավորություն:
- 1801թ. իտալացի աստղագետ Ջուզեպե Պիացին հայտնագործեց փոքր մոլորակներից ամենամեծը` Ցերերան:
- 1806թ. կայսր Նապոլեոնը վերականգնեց գրիգորյան օրացույցը, որը չեղյալ էր հայտարարվել 1793թ. հոկտեմբերի 5-ին` ֆրանսիական հեղափոխության ընթացքում:
- 1816թ. Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 1-ինը ստորագրեց ճիզվիտներին արտաքսելու  հրամանագիր:
- 1850թ. Երեւանը դարձավ համանուն նահանգի կենտրոնը: Ստեղծվեցին նահանգային կառավարման հիմնարկություններ:
- 1850թ. Ավստրալիայում թողարկվեց 1-ին պատկերազարդ փոստային դրոշմանիշը, որի վրա տեսարան էր Սիդնեյից: Մինչ այդ դրանց վրա միայն դիմանկարներ էին տպագրվում:
-1863թ. ԱՄՆ-ում գործողության մեջ մտավ ստրուկներին ազատագրելու օրենքը:
- 1881թ. մահացավ ֆրանսիացի 76- ամյա աննկուն հեղափոխական Օգյուստ Լուի Բլանկին, որն ընդհանուր առմամբ բանտում անցկացրել էր 33 տարի:
- 1891թ. Պրուսիայում սկսեցին կենսաթոշակ տալ 70- ամյակը լրացածներին, եթե նրանք 30 տարի սոցիալական հարկ էին վճարել:
- 1901թ. Թիֆլիսում հրատարակվող ՙՄշակ՚ թերթը գրեց. ՙԱյսօր առավոտյան մենք անկողնուց վեր կացանք իբրեւ բոլորովին ուրիշ մարդիկ: Երեկ 19-րդ դարին էինք պատկանում, իսկ այսօր այդ հռչակավոր դարը անցյալ է, հնություն: Վերջապես եկավ 20-րդ դարը, որի հետ այնքան հույսեր էինք կապում մենք բոլորս՚: (Նման ապրումներ մենք էլ ունեցանք 2001-ի հունվարի 1-ին: Ավելին, մենք մտանք նոր հազարամյակ): Ռուս գրող Իլյա Էրենբուրգը հետագայում այսպիսի կարծիք հայտնեց. ՙ19-րդ դարն ապրեց իր սահմանից ավելի` սկսվեց 1789-ին եւ ավարտվեց 1914-ին՚: Կինոգործիչ Ռենե Կլերը եւս 19-րդի ավարտը համարել է 1914-ին: Ոմանք 20-րդի ավարտ հայտարարեցին Կիմ Իր Չենի (դեկտեմբերի 17) եւ Վացլավ Հավելի մահերը (դեկտեմբերի 18): Բայց չշտապենք 20- րդի մասին կարծիք հայտնել:
- 1907թ. ԱՄՆ-ի Նախագահ Թեոդոր Ռուզվելտը 1 օրվա ընթացքում սեղմեց 8513 մարդու ձեռք: ԱՄՆ- ում սկսվեց ձեռքսեղումների համաճարակը, որը շարունակվում է մինչ օրս:
- 1909թ. Հալեպում ծնվեց մեծ նկարիչ Գառզուն (Գառնիկ Զուլումյանը): ՙԷությամբ, աշխարհզգացողությամբ հայ նկարիչ եմ, իմ տառապած ժողովրդի մեկ բեկորն եմ, նրա տաղանդի մի փոքր փայլատակումը,- ասել է նա:- Հպարտ պետք է զգամ ինձ, եթե սիրեն եւ գնահատեն իմ արվեստը՚: Սիրում ենք, գնահատում եւ հպարտանում:
- 1918թ. իշխան Դմիտրի Շուխովսկու գլխավորած խումբը Պետրոգրադում կրակեց Լենինի ավտոմեքենայի վրա: Իլյիչին փրկեց շվեյցարացի հեղափոխական Պլատեն, որը ձեռքով նրա գլուխը իջեցրեց: Փամփուշտը վիրավորեց փրկիչի այդ ձեռքը: Կրակողները դեպքի վայրից բարեհաջող հեռացան, բայց 20 տարի անց իշխանին բռնեցին եւ մահապատժի ենթարկեցին: Այդ տարի, լրտեսության մեղադրանքով, ձերբակալվեց նաեւ հեղափոխիչի կյանքը փրկած Պլատեն: Նրան 10 տարվա ազատազրկման դատապարտեցին: Դժբախտը 1942-ին մահացավ, իսկ 1955-ին արդարացվեց:
- 1925թ. Նորվեգիայի մայրաքաղաք Քրիստիանսենը վերանվանվեց Օսլո:
- 1927թ. Երեւանում, ուշացած վիրահատությունից մահացավ Եղիշե Չարենցի կինը` Արփենիկը:
- 1927թ. Մասաչուսեթս նահանգում (ԱՄՆ) աշխարհում 1-ին անգամ ավտոմոբիլային պարտադիր ապահովագրություն մտցվեց:
- 80 տարի առաջ` 1932թ. գործարկվեց Գորկու (այժմ` Նիժնի Նովգորոդ) քաղաքի ավտոգործարանը` ԳԱԶ-ը: 
- 1936թ. ԽՍՀՄ-ում վերացվեցին արդյունաբերական ապրանքների քարտերը, որով բնակչությունը կարողանում էր ինչ որ բան գնել: Վերացավ հավասարության պատրանք ստեղծող վերջին թուղթը: Առեւտուրը սկսեց տեղափոխվել հատուկ  փակ խանութներ եւ պահեստներ, լավագույն դեպքում` վաճառասեղանների տակ:
- 1951թ. Աշոցքի շրջանի Կրասար գյուղում ծնվեց բանաստեղծ Նորայր Բաղդասարյանը: Տպագրվել են նրա ՙԾաղկած ձյուն՚, ՙԱմենագետ թզուկը՚ եւ ՙԿյանքի ջահեր՚ բանաստեղծությունների ժողովածուները (մ. 1991):
- 1959թ. Ամանորին ԽՍՀՄ-ի ՙԼունա- 1՚ ինքնաշխատ միջմոլորակային կայանը, ըստ կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովի պլանի, պետք է Լուսին հասցներ ԽՄ-ի զինանշանով դրոշակը: Սակայն թռիչքը ձախողվեց:
- 1961թ. ԽՍՀՄ- ում դրամական ռեֆորմ իրականացվեց: Նոր թողարկված փողերը հների հետ փոխանակվում էին 1:10 հարաբերությամբ: Ոմանք ավելի հարստացան, ոմանք ավելի աղքատացան: Հատկապես տուժեցին հայրենադարձները:
- 1967 թ. Ամանորը Մոսկվայում դիմավորեց ԽՍՀՄ-ի օգտին լրտեսությամբ զբաղվելու համար անգլիական դատարանի կողմից` 42 տարվա ազատազրկման դատապարտված Ջորջ Բլեյքը: Նա 1966-ի հոկտեմբերի 22-ին փախել էր բանտից, 2 ամիս թաքնվել Լոնդոնի մի գաղտնի բնակարանում, ապա ավտոբուսիկի բեռնախցում համախոհների օգնությամբ տեղափոխվել Բեռլին, այնտեղից` ԽՍՀՄ: Նրան Մոսկվայում բնակարան տվեցին, ամառանոց եւ ավտոմեքենա, շնորհեցին գնդապետի կոչում, հանձնեցին Լենինի եւ Կարմիր աստղի շքանշաններ:
- 1968թ. ԽՍՀՄ-ում 1-ին անգամ եթեր հեռարձակվեց կենտրոնական հեռուստատեսության ՙՎրեմյա՚ տեղեկատվական- քարոզչական ծրագիրը:
- 30 տարի առաջ` 1982թ. ծնվեց աշխարհի լավագույն թենիսիստներից մեկը` արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը:
- 1983թ. ընդունվեց ՙինտերնետ՚` ՙհամացանց՚ անունը: Իսկ դրանից առաջ` 1969թ. սեպտեմբերի 2-ին, Կալիֆորնիայի համալսարանից (Լոս Անջելես) փորձագետների ներկայությամբ երկու համակարգիչ 3 մ երկարությամբ լարի միջոցով միմյանց անիմաստ հաղորդագրություններ էին ուղարկել: Նույն համալսարանում հոկտեմբերի 29-ին տեղական ժամանակով 22.30-ին ուսանող Չարլի Կլայնը Arpanet ցանցով Ստենդֆորդի հետազոտական ինստիտուտ ուղարկեց 1-ին հաղորդագրությունը` ՙգրանցում՚ (login): Սկզբի երկու տառից հետո ցանցային կապն ընդհատվեց: Փաստորեն, միջցանցային 1-ին հաղորդագրությունը եղավ երկու տառ` lo:
- 1993թ. 72 տարի առաջ ստեղծված եւ նախորդ օրը վերացած Չեխոսլովակիա պետության փոխարեն ծնվեց 2 նոր պետություն` Չեխիան եւ Սլովակիան: 
- 1994թ. Ամանորը մենք նշեցինք հայկական ուժերի վերահսկողության տակ ունենալով Հորադիզ կայարանից մինչեւ ՀՀ սահմանն ընկած 140 կմ երկարությամբ տարածք: ԼՂՀ-ն ընդլայնված էր 2,5 անգամ` դարձած 12.000 քկմ: Ճակատի գիծը 100 կմ-ով հեռացված էր դեպի արեւելք, Կապանը, Գորիսը, Մեղրին, Շուշին, Քաշաթաղն ու Հադրութը տարեմուտը նշեցին առանց ռմբահարվելու վախի: Աղդամը դարձել էր Ակն, Լաչինը` Բերձոր, Զանգելանը` Կովսական...
- 1999թ. ծնվեց եվրոն. շրջանառության մեջ մտցվեց անկանխիկ եվրոն: Իսկ եվրոպական մետաղադրամները եւ թղթադրամները մտցվեցին 2002-ին եւ լիովին փոխարինեցին եվրագոտու մեջ մտնող 12 երկրների ազգային արժույթներին: Ոմանք այս տարի եվրոյի վախճանն են գուշակում: Ճապոնական Նոմուրա բանկի մասնագետները 2012-ի ամենամեծ ռիսկը համարում են եվրագոտու փլուզումը: Եթե Գերմանիան եւ Եվրոպական կենտրոնական բանկը վճռական քայլեր չձեռնարկեն, ասել են նրանք, եվրագոտին կփլուզվի: Տեսնենք, թե ինչ կլինի:
- Ամեն տարի Վիեննայի ՙՄուզիկֆերայն՚ (երաժշտական միավորում) դահլիճում Ամանորին տեղի է ունենում մեծ համերգ, որը ՀՏ- ներով սփռվում է ողջ աշխարհում: Դիտենք:
.................................................
ՕՐԱՑՈՒՅՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Հռոմի կայսր Լիցինին տարին բաժանեց 14 ամսվա, որպեսզի իր հպատակներից երկու ավելորդ հարկ վերցնելու հնարավորություն ունենա: