Հայ Առաքելական Եկեղեցու
Շիրակի թեմի
Սոցիալ - կրթական կենտրոն
Հայաստանի Հանրապետություն
3104, Գյումրի, Վարպետաց 176
հեռ. /+ 374 312/ 5 12 14, 5 51 48
ֆաքս /+ 374 312/ 5 12 14

էլ. փոստ sec@shte.am
http://shiraksec.am
Բեռնում...
 
ՄԵՐ ՕՐԱՑՈԻՅՑԸ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, երկուշաբթի
- ԵԹԵ ԵՐԵԿ ՄՈՌԱՑԵԼ ԵՔ ԱՆՑՆԵԼ ՁՄԵՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ, ՁԵՐ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՍԼԱՔՆԵՐԸ ՀԵՏ ՏԱՐԵՔ 1 ԺԱՄՈՎ:
- ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ:
- ՍԵՎ ԾՈՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ:
1996-ի այս օրը Բուլղարիան, Թուրքիան, Ռումինիան, Ռուսաստանը, Վրաստանը եւ ՈՒկրաինան ստորագրեցին Սեւ ծովի փրկությանն ուղղված ռազմավարական ծրագիր:
- ԱՄԵՆ ՏԱՐԻ հոկտեմբերի վերջին օրերին Պերուջա քաղաքում /Իտալիա/ անցկացվում է ՙԵՎրաշոկոլադ՚ ավանդական փառատոնը: Քաղաքի կենտրոնում տեղացի քանդակագործը շոկոլադից արձան է պատրաստում: Ոմանք մասնակցում են այդ քաղցրավենիքի պատրաստման դասերին, ուրիշները հակառակը` հոգեբաններին են դիմում շոկոլադամոլությունից ազատվելու համար, բայց մեծամասնությունը վայելում է ամենատարբեր համի, գույնի ու ձեւի շոկոլադները:
- 475 գահ բարձրացավ Փլաբիոս Հռոմուլոս Օգոստոսը` Արեւմտյան Հռոմի վերջին կայսրը:
- 1815թ. անգլիացի գիտնական Հեմֆրի Դեւին ստեղծեց 1-ին հանքահորային լամպը:
- 1892թ. Արթուր Կոնան Դոյլը հրատարակեց խուզարկուի մասին պատմվածքների 1-ին ժողովածուն` ՙՇերլոք Հոլմսի արկածները՚:
- 70 տարի առաջª 1941թ. ավարտվեց Ռաշմոր սարի վրա ԱՄՆ-ի 4 Նախագահների գլուխները պատկերող 18 մետրանոց արձանների պատրաստումը:
- Կես դար առաջª 1961թ. Մոսկվայի Կարմիր հրապարակի դամբարանից Ստալինի դիակը դուրս բերվեց եւ թաղվեց Կրեմլի պատի տակ: Չնայած հեղինակազրկմանը, նրա սարսափելի ստվերը դեռ սավառնում է Ռուսաստանի եւ մերձակա տարածքների վրա, ստալինիզմը դեռ շատերի սրտում է, նույնիսկ նրանց, ում պապերը դրա զոհերն են եղել:
- 1984թ. իր սիկխ թիկնապահների կողմից սպանվեց Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին: Սպանվելուց մեկ օր առաջ նա ասել էր. ՙԱյսօր ես կենդանի եմ, իսկ վաղը` գուցե ոչ...Իմ արյան ամեն մի կաթիլը պատկանում է Հնդկաստանին՚: Նրա մահվան օրը Հնդկաստանում ՙԱզգային նվիրվածության՚ տոնն է:
- 2000թ. 4-ամյա մի թուրք փորձեց ընդօրինակել մուլտֆիլմի պոկեմոններին եւ ցատկեց 7-րդ հարկից: Բախտը բերեց` ընկավ թփերի վրա, միայն կոտրվածքներ ստացավ: Ահա տխմար ֆիլմերի ազդեցությունը: Ձեր երեխաներին եւ ձեզ Աստված հեռո պահի նման սերիալներից ու անմիտ արարքներից: 

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, կիրակի, Ը կիրակի Ս.Խաչի
- ՌՈՒԱՍՏԱՆՈՒՄ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ: Մենք եւս հիշենք հայ քաղբանտարկյալներին:
- 1875թ. ծնվեց Ավետիք Իսահակյանը (մ.1957թ. հոկտեմբերի 17-ին):
- 1888թ. Ջոն Լաուդը (ՈՒեյմութ, ԱՄՆ, Մասաչուսեթս նահանգ) արտոնագիր ստացավ գնդիկավոր գրիչի համար:
- 1917թ. անգլիական գծանավի վրա թուրքերը ստորագրեցին 1-ին համաշխարհային պատերազմում իրենց պարտության ակտը:
- 1918թ. երիտթուրքերի պարագլուխները, իշխանությունը նոր կառավարությանը հանձնելուց հետո, փախան Թուրքիայից:
- 1918թ. ստորագրվեց Մուդրոսի զինադադարը, որով սկսվեց օսմանյան կայսրության անկումը: Անտանտն իրեն իրավունք վերապահեց տնօրինելու Այսրկովկասի բախտը, իսկ թուրքերը պարտավորվեցին զորքերը դուրս բերել եւ այստեղից, եւ Կիլիկիայից:
- 1920թ. թուրքերը գրավեցին Կարսը, իսկ 7 օր անց` Ալեքսանդրապոլը: Իսկ երկու օր առաջ Երեւան էր եկել ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Լեգրանը: Ստորագրվել էր ՀՀ-ի հետ պայմանագրի նախագիծ, որով Մոսկվան պարտավորվել էր երաշխավորել Կարսի, Նախիջեւանի եւ Զանգեզուրի միացումը Հայաստանին:
- 1940թ. նախընտրական ցույցի ժամանակ Նախագահ Ռուզվելտը երդվելով խոստացավ, որ ԱՄՆ-ը երբեք չի մասնակցի 2-րդ աշխարհամարտին: Բայց վաղուց է ասված` ՙՄի երդվիր՚ եւ ՙԵրբեք մի ասա` երբեք՚:
- 1959թ. ճապոնական ՙՍոնի՚ ընկերությունը թողարկեց 1-ին տրանզիստորային հեռուստացույցները:
- 1960թ. ծնվեց մեծ ֆուտբոլիստ (1986թ. ՙԱստծո ձեռքի՚ օգնությամբ խփած գոլով աշխարհի չեմպիոն, 1990թ. փոխչեմպիոն, 1979 եւ 1980 թթ. Հար. Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ, ՙԲոկա Խունիորսի՚ կազմում Արգենտինայի չեմպիոն, ՙՆապոլի՚ կազմում Իտալիայի կրկնակի չեմպիոն), իր երկրի հավաքականի ձախողակ գլխավոր մարզիչ, ՙդերասան՚, աղմկարար Դիեգո Արմանդո Մարադոնան:
- 1989թ. մի քանի ՙանհաջող՚ փորձերից հետո Երեւանի Կիեւյան կամրջից ցած նետվելով ինքնասպան եղավ բանաստեղծ Աշոտ Գրաշու որդին` տաղանդավոր շախմատիստ, Հայաստանի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ-ի առաջնության մասնակից (լավ ցուցանիշով) Կարեն Գրիգորյանը (ծ. 7.9.1947): Նրա երկվորյակ եղբայր, նույնպես շախմատիստ, Լեւոնը հանելուկային պայմաններում (այս դեպքում նույնպես ինքնասպանության վարկած կար) մահացել էր 1975-ին Տաշքենդում:
- 1990թ. ծայրակցվեց Անգլիան եւ Ֆրանսիան Լա Մանշի տակով իրար կապող թունելը:
- ԱՅՍՕՐ ԳԻՇԵՐԸ` լույս 31-ի ժամը 3-ին Հայաստանի տարածքում ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ՍԼԱՔՆ անհրաժեշտ է ՀԵՏ ՏԱՆԵԼ 1 ԺԱՄՈՎ: Ովքեր ճանապարհին չեն կամ աշխատանքի չեն, ավելի հարմար է դա անեն քնելուց առաջ: ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ՁՄԵՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, շաբաթ, պահք
- 2550 տարի առաջ` Ք.ա. 539թ. պարսից արքա Կյուրոս Մեծը գրավեց Բաբելոնը:
- 1607թ. Սորբոնում աստվածաբանության դոկտորի ատենախոսություն պաշտպանեց Ֆրանսիայի արքայի ապագա գլխավոր նախարար Արման Ժան դյու Պլեսի դը Ռիշիլյոն:
- 1787թ. 1-ին անգամ (Պրահայում) ցուցադրվեց Մոցարտի ՙԴոն Ժուան՚ օպերան:
- 1863թ. Շվեյցարիայում հիմնվեց Միջազգային կարմիր խաչը:
- 1914թ. գերմանա- թուրքական նավատորմը հարձակվեց Սեւ ծովում գտնվող ռուսական նավերի վրա, ռմբակոծեց Օդեսան, Թեոդոսիան, Սեւաստոպոլը, Նովոռոսիյսկը: Այսպիսով, Թուրքիան պատերազմի մեջ մտավ որպես Գերմանիայի դաշնակից, որի հետ օգոստոսի 2-ին գաղտնի պայմանագիր էր ստորագրել: Երեք տարի անց` նույն ամսին անգլիական գծանավի վրա թուրքերը ստորագրեցին 1-ին համաշխարհային պատերազմում իրենց պարտության ակտը:
- 1918թ. ստեղծվեց Ռուսաստանի կոմունիստական երիտասարդական միությունը, որը հետո ստացավ Լենինի անունը, իսկ 1926-ից դարձավ համամիութենական կազմակերպություն:
- 55 տարի առաջ` 1955թ. Սեւաստոպոլի ծովախորշում պայթեց խորհրդային ՙՆովոռոսիյսկ՚ գծանավը: Զոհվեց 604 մարդ: Ըստ պաշտոնական վարկածի` գծանավը բախվել է պատերազմի ժամանակից մնացած ականին: Ոչ պաշտոնականի համաձայն` ՙՆովոռոսիյսկը՚ պայթեցրել են իտալացի խափանարարները /դիվերսանտ/, քանի որ դա իրենց ՙՋուլիո Չեզարե՚ նավն էր, որը որպես ռազմավար էր անցել ԽՍՀՄ-ին: 
- 1960թ. 18- ամյա Կասիուս Քլեյը (հետագայում նա անվանափոխվելով դարձավ Մոհամեդ Ալի) 6 ռաունդանոց մարտում տարավ իր առաջին հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում: Ասում են` հիմա ծանր հիվանդ է:
- 1969թ. տեղական ժամանակով 22.30-ին ծնվեց համացանցը (ինտերնետ): Կալիֆորնիայի համալսարանից (Լոս Անջելես) ուսանող Չարլի Կլայնը Arpanet ցանցով Ստենդֆորդի հետազոտական ինստիտուտ ուղարկեց 1-ին հաղորդագրությունը` ՙգրանցում՚ (login): Սկզբի երկու տառից հետո կապն ընդհատվեց: Փաստորեն, միջցանցային 1-ին հաղորդագրությունը եղավ երկու տառ` lo: Իսկ մինչ այդ` սեպտեմբերի 2-ին, նույն համալսարանում փորձագետների ներկայությամբ երկու համակարգիչ 3մ երկարությամբ լարի միջոցով միմյանց անիմաստ հաղորդագրություններ էին ուղարկել:
- 1973թ. Հանրապետության օրը Ստամբուլում բացվեց 1560մ երկարությամբ կամուրջը, որը եվրոպական եւ ասիական ափերը միացրեց իրար:
- 1998թ. ամերիկացիները տիեզերք ուղարկեցին ամենատարեց տիեզերագնացին` 77 տարեկան 103 օրական Ջոն Գլենին: Դա նրա 2-րդ թռիչքն էր տիեզերք:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, ուրբաթ, պահք
- ԱՆԻՄԱՑԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ:
- 1216թ. Անգլիայի թագավոր Հենրիխ 3-րդը խաչակրաց արշավանք հայտարարեց անգլիացի ապստամբների դեմ:
- 1746թ. 25-27մ բարձրությամբ ալիքներով ցունամին ավերեց Պերուի մայրաքաղաք Լիման: 3000 շինությունից անվնաս մնաց 25-ը, զոհվեց մի քանի հազար մարդ: Մոտակա Կալյաոն նավահանգստի 4000 բնակչից ողջ մնաց մոտ 200-ը:
- 125 տարի առաջ` 1886թ. Նյու Յորքում տեղի ունեցավ Ազատության արձանի հանդիսավոր բացումը: Այսպես են հայտնում տարբեր տեղեկատուներ: Սակայն, ճշմարտության դեմ չմեղանչելու համար, պարտավոր ենք ասել, որ Նյու Յորքի նավահանգստում խոյացող հանրահայտ արձանը ոչ այդ քաղաքի, ոչ համանուն նահանգի տարածքում չէ: Ազատության կղզին (Լիբերտի այլենդ, նախկինում` Բոդլո այլենդ), որի վրա է արձանը, Նյու Ջերսի նահանգին է պատկանում: Ավելին, արձանը պաշտոնապես այլ անվանում ունի. ՙԱզատություն, որ լուսավորում է աշխարհը՚: 1885թ. ֆրանսիացիներն արձանն այդ անունով են նվիրել ամերիկացիներին:
- 1907 թ.Ստամբուլում սկսեց լույս տեսնել այսօր էլ հեղինակավոր ՙԺամանակ՚ հայկական թերթը:
- 1908թ. էկրան բարձրացավ ռուսական 1-ին գեղարվեստական ֆիլմը` ՙՍտենկա Ռազինը՚:
- 1920թ. Երեւան եկավ ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Լեգրանը: Ստորագրվեց ՀՀ-ի հետ պայմանագրի նախագիծը, որով Մոսկվան պարտավորվում էր երաշխավորել Կարսի, Նախիջեւանի եւ Զանգեզուրի միացումը Հայաստանին:  Երկու օր անց` հոկտեմբերի 30-ին, թուրքերը գրավեցին Կարսը, իսկ 7 օր անց` Ալեքսանդրապոլը:
- 1922թ. շուրջ 25 հազար սեւազգեստ ֆաշիստներ երկրի տարբեր կողմերից ոտքով սկսեցին արշավը դեպի Հռոմ: Նրանց առաջնորդ Մուսոլինին պահանջում էր վարչապետի պաշտոնը: Թագավոր Վիկտոր Էմանուիլ 3-րդը վախեցավ եւ հաջորդ օրը նրան խնդրեց կառավարություն կազմել: Իտալիան դարձավ 1-ին երկիրը, որտեղ իշխանությունն անցավ ֆաշիստների ձեռքը:
- 1940թ. Հունաստանը ներքաշվեց 2-րդ համաշխարհային պատերազմի մեջ: Այդ օրը Հունաստանը ՙոչ՚ է ասել Իտալիայի ներկայացրած վերջնագրին: Տոնն այդպես էլ կոչվում է` ՙՈչի օր՚:
- 56 տարի առաջ ծնվեց մեր օրերի ամենահարուստ եւ խելացի մարդկանցից մեկը` Բիլ Գեյթսը:
- 1962թ. ԽՍՀՄ-ի ղեկավար Խրուշչովը հայտարարեց Կուբայում խորհրդային հրթիռների ապասարման մասին` վերջ դնելով կարիբյան ճգնաժամին:
- 1973թ. Երեւանի ՙԱրարատ՚ ֆուտբոլային թիմը վերջին խաղում 3:2 հաշվով հաղթելով ՙԶենիթին՚, հռչակվեց ԽՍՀՄ-ի չեմպիոն: Իսկ 10 օր առաջ թիմը նվաճել էր ԽՍՀՄ-ի գավաթ:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, հինգշաբթի, պահք
- 97թ. Հռոմի կայսր դարձավ Տրայանոսը: 20 տարվա ընթացքում նա պետության կազմում ընդգրկեց Հայաստանը, Միջագետքը, արաբական երկրների որոշ մասեր, հնազանդեցրեց դակերին /ռումինացիների նախնիներ/, կարճ ժամանակով նրա լեգեոներները հասան մինչեւ Պարսից ծոց:
- 1275թ. հոլանդացի կոմս Ֆլորիս 5-րդի ստորագրած ֆինանսական փաստաթղթում 1-ին անգամ հիշատակվեց Ամստելդամ անվանումը /Ամստելի ամբարտակ` դամբա/, որը հետագայում մի փոքր ձեւափոխվեց:
- 1917թ. նոր իշխանության 3-րդ օրը ժամանակավոր հեղափոխական կոմիտեն մամուլի մասին դեկրետ ընդունեց, որով թերթերի, ամսագրերի եւ հրատարակչությունների մեծ մասն արգելվեց` մինչեւ ՙհասարակական կյանքի նորմալ պայմանների հաստատումը՚: Իսկ ՙհասարակական կյանքի նորմալ պայմանների հաստատումը՚ այդպես էլ չտեսանք:
- 1949թ. Նյու Յորք- Փարիզ չվերթի ինքնաթիռը վթարվեց Ազորյան կղզիների մոտ: Զոհվողների մեջ էր հռչակավոր բռնցքամարտիկ Մարսել Սեդանը: Նա ԱՄՆ էր թռչում իր սիրուհու` Էդիտ Պիաֆի շտապ կանչով, որն Ամերիկայում հյուրախաղերի էր: Սեդանի դին ճանաչեցին նրա տարօրինակ սովորույթի շնորհիվ. երկու ձեռքին էլ ժամացույց էր կապում, որոնք, ի դեպ, Էդիտի նվերներն էին: Վթարից հետո Կլոդ Լելյուշը նկարահանեց ՙԷդիտ եւ Մարսել՚ ֆիլմը:
- 1951թ. Սասկաչեւանի համալսարանում /Կանադա/ Հարոլդ Ջոնսի ղեկավարությամբ 1-ին անգամ ճառագայթումը կիրառվեց որպես չարորակ ուռուցքի դեմ պայքարի միջոց:
- 1999թ. ՀՀ ԱԺ-ում պետական հեղաշրջման փորձ կատարվեց: Ոճրագործության զոհ գնացին ԱԺ-ի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, պետական ու քաղաքական գործիչներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Միքայել Քոթանջյանը, Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Լեոնարդ Պետրոսյանը:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, չորեքշաբթի, պահք
- ԱՄՆ-ում ԶՈՔԱՆՉԻ ՕՐ Է:
- 1822թ. 17- ամյա Հանս Քրիստիան Անդերսենը դպրոց ընդունվեց 11-ամյա երեխաների հետ:
- 130 տարի առաջ Ալեքսանդրապոլում հունադավան հայերի ընտանիքում ծնվեց Սերգեյ Մերկուրովը` ապագա մեծանուն քանդակագործ:
- 1947թ. ծնվել է ԱՄՆ-ի արտգործնախարար, երկրի 42-րդ Նախագահի կինը` Հիլարի Քլինթոնը /Հիլարի Դայան Ռոդեմ/:
- 1950թ. Մայր Թերեզան Կալկաթայում սկսեց իր բարեգործական առաքելությունը:
- 1965թ. ՙՄեծ Բրիտանիայի բարգավաճման գործում մեծ ներդրման համար՚ Բուքինգհեմյան պալատում ՙԲիթլզ՚ խմբի անդամներին կայսրության շքանշաններ հանձնվեց:
- 1992թ. Կանադայում անցկացված հանրաքվեի ժամանակ ձայների 53 տոկոսով մերժվեց գավառների անկախության իրավունքն ընդլայնելու եւ ֆրանսալեզու Քվեբեկին հատուկ կարգավիճակ շնորհելու մասին ուղղումներ անելու առաջարկը:
- 1999թ. Բրիտանիայի խորհրդարանը չեղյալ հայտարարեց  լորդերի պալատում տեղ զբաղեցնելու համար ժառանգական իրավունքը, որ 800 տարվա պատմություն ուներ:
- 2000թ. Բեռլինում ցուցադրվեց պապիրուս, որի վրա Ք.ա. 33թ. եգիպտական վերջին թագուհի Կլեոպատրա 7-րդի ձեռքով հին հունարենով մակագրված էր. ՙԹող այդպես լինի՚:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, երեքշաբթի
- ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԻ ՕՐ:
- 1867թ. Թիֆլիսում ծնվել է հայկական ազատագրական զինյալ պայքարի առաջին նահատակներից Ալեքսանդր Գոլոշյանը: ՈՒսում է առել Ներսիսյան եւ Լազարյան ճեմարաններում: 1883-ին գնացել է Էրգիր` ՙթշուառ Հայաստանին՚ օգնելու: 1889-ի մայիսին ընկերների հետ զինված մեկնել են Մուշ` միանալու Սարկավագի հայդուկական խմբին: Ճանապարհին` մայիսի 24-ին հանդիպում են թուրք ոստիկանների եւ ստիպված կռվի բռնվում: Գոլոշյանը եւ վանեցի Հովհաննես Ագրիպասյանը զոհվում են:
- 1825թ. ԱՄՆ-ում բացվեց Էրի ջրանցքը, որը Հուդզոն գետով Մեծ լճերը միացնում էր Նյու Յորքին:
- 1917թ. բոլշեւիկները Ռուսաստանում հեղաշրջում արեցին, որը  հետագայում կոչվեց Հոկտեմբերյան հեղափոխություն եւ տոնվում էր նոյեմբերին:
- 1922թ. Հեռավորարեւելյան հանրապետության ժողովրդա- հեղափոխական բանակը ապագա ՙժողովրդի թշնամիներ՚ Բլյուխերի եւ ՈՒբորեւիչի հրամանատարությամբ գրավեց Վլադիվոստոկը: Դրանով Ռուսաստանում ավարտվեց գրեթե 5 տարի տեւած քաղաքացիական պատերազմը: Երբեմնի ծաղկուն երկրի նյութական վնասը կազմեց 29-50 մլրդ ոսկե ռուբլի: Բնակչությունը 1917-ի աշնանից մինչեւ 1922-ի վերջը նվազեց մոտ 13 մլն-ով (6,5-ը մահացավ սովից, 3-ը` համաճարակից, 1,5-ը` կարմիր ահաբեկչությունից, 0,5-ը` սպիտակ ահաբեկչությունից, 1 մլնը կարմիրների մարտական կորուստներ էին, 0,25-ը` սպիտակների մարտական կորուստներ): Տեխնիկական մտավորականությունն ընդհանրապես անհետացավ: Երբ բոլշեւիկները ցանկացան Վոլխովի ջրէլկայանը գործարկել, ինժեներներ հրավիրեցին արտասահմանից: Երկրից ճողոպրեցին գրողներ Վլադիմիր Նաբոկովը, ապագա նոբելյան մրցանակակիր Իվան Բունինը, շախմատի աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինը, հանրաճանաչ գյուտարար Վլադիմիր Զվորիկինը, ավիակոնստրուկտոր Իգոր Սիկորսկին, մեծ երաժիշտ Սերգեյ Ռախմանինովը, հռչակավոր երգիչ Ֆեոդոր Շալյապինը, դրամատուրգ Արկադի Ավերչենկոն եւ այլք, մոտ 2 մլն մարդ:
- 1935թ. Գերմանիայում արգելվեց ռադիոյով ջազային երաժշտություն հաղորդել, եթե համույթում հրեաներ կամ աֆրաամերիկացիներ կան:
- 1943թ. գնդապետ Լուկա Մինովիչ Դուդկոն արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման: Նա ռազմաճակատ էր մեկնել մեր քաղաքի սահմանապահ ջոկատից: Նրա գունդը, որի կազմում բազմաթիվ էին իր սահմանապահ ջոկատի մարտիկները, սեպտեմբերին Կիեւից հարավ 1-ինն անցավ Դնեպր գետը եւ, մինչեւ գլխավոր ուժերի անցումը, հերոսաբար պահեց դիրքը: Դուդկոն զոհվեց հաղթանակից մի քանի օր առաջ: Նրա անունով են կոչվում իր հարազատ ուղեկալը եւ Գյումրու մի փողոց:
- 1977թ. սահմանվեց ՙԽՍՀՄ ժողովրդական բժիշկ՚ կոչումը:
- 1990թ. ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությամբ ՙՀրաշքների դաշտ՚ հեռուստախաղի 1-ին թողարկումը վարեց հեղինակը` Վլադիսլավ Լիստեւը: Բայց արդարության համար պարտավոր ենք ասել, որ խաղն ընդօրինակված է ամերիկյան մի ՀՏ-ի ՙԲախտի անիվ՚ շոուից, իսկ անունը վերցվել է Բուրատինոյի մասին հեքիաթից:
- 2000թ. Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը իր ՙԵՎս մի շիշ գարեջուր բերեք՚ երգով վարկանիշային ցուցակներում 1-ին տեղը գրավեց, առաջ անցնելով Մադոննային, Բրիտնի Սպիրսին եւ այլ հանրահայտ երգիչների:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, երկուշաբթի
- ՄԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ:
- ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ:
- ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՇԱԲԱԹ:

- 1857թ. Քեմբրիջի շրջանավարտները Շեֆիլդում ստեղծեցին աշխարհի 1-ին ֆուտբոլային թիմը: Սակայն հավաստի հայտնի է, որ Անգլիայում ֆուտբոլ խաղում էին դեռ 14-րդ դարի սկզբներին: Պահպանվել է թագավոր Էդուարդ 2-րդի 1314թ. դժգոհությունը Լոնդոնում եղած մեծ անկարգություններից, որոնք առաջանում էին ՙ...նրանց սանձարձակությամբ, որոնք հասարակական վայրերում ֆուտբոլային /footbolls-այդպես էլ գրված է / խաղերի են այցելում, որից կարող է մեծ չարիք ծագել՚:
- 1901թ. 63- ամյա ուսուցչուհի Էնի Էդսոն Թեյլորը հատուկ պատրաստված տակառով նետվեց 51 մետր բարձրություն ունեցող Նիագարա ջրվեժից: Երբ նրան հանեցին, հոգեցնցումից դուրս գալուց հետո, թեեւ մի քանի աննշան քերծվածք էր ստացել, աղերսեց. ՙԱյլեւս նման բան չանեք՚:
- 1929թ. Ջալալորդիում ծնվեց թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասան Սոս Սարգսյանը:
- 1949թ. Նյու Յորքում դրվեց ՄԱԿ-ի այժմյան շենքի կառուցման 1-ին քարը:
- 1960թ. եւ 1963թ. այս նույն օրը Բայկոնուր տիեզերակայանում վթարներ եղան, որոնց պատճառով զոհվեց ընդհանուր առմամբ 100 մարդ: Ամեն տարի այս օրը բնագավառի աշխատողները նշում են որպես իրենց զոհված գործընկերների հիշատակի եւ սգի օր:
- 1974թ. ինքնասպանություն գործեց ԽՍՀՄ-ի մշակույթի նախարար Եկատերինա Ֆուրցեւան: Ասում են` դժբախտ սիրո պատճառով:
- 2000թ. սըր Պոլ Մաքքարթնին 1-ին անգամ հրապարակավ պատմեց իր նոր սիրո` մոդել Հիթեր Միլզի մասին:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, Է կիրակի Ս.Խաչի
- ԽԱՉԻ ԳՅՈՒՏԻ ՏՈՆ:
- ԳՈՎԱԶԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕՐՆ Է:

- 1814թ. Լոնդոնում վիրաբույժ Ժոզեֆ Կարպյուն պաշտոնապես 1-ին պլաստիկ վիրահատությունը կատարեց. ճակատից վերցրած մաշկով վերականգնեց քիթը:
- 1873թ. ստեղծվեց 3 կայսրությունների միությունը /Ռուսաստան, Գերմանիա, Ավստրո- Հունգարիա/:
- 1906թ. Փարիզում բրազիլացի Ալբերտու Սանտուս Դյումոնը աշխարհում առաջինը օդ բարձրացավ սեփական կառուցվածքի ինքնաթիռով, գետնից կտրվելու համար օգտագործելով միայն օդանավի շարժիչի ուժը: Նա 60մ անցավ միջինը 3մ բարձրությամբ: Համաշխարհային մամուլը շտապեց նրան ՙավիացիայի հայր՚ կնքել, իսկ օդագնացության պիոները 1-ին մարդը եղավ, որ ի լուր բոլորի կոչ արեց ինքնաթիռները չօգտագործել ռազմական նպատակներով: Այդ իրադարձության պատվին հոկտեմբերի 23-ը Բրազիլիայում նշում են որպես ռազմաօդային ուժերի օր:
-1915թ. թնդանոթների հզոր հարվածներից ավերվեցին հայկական թաղերը, ընկան վերջին մարտիկները, ավարտվեց ՈՒրֆայի 25- օրյա հերոսական ինքնապաշտպանությանը: Թշնամին, հակառակ տված խոստմանը, տարագրության հանեց մնացյալ ժաղովրդին եւ դատարկեց 30 հազարանոց հայ ՈՒրֆան:
- 1946թ. սկսվեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1-ին նիստը:
- 1958թ. ՙԴոկտոր Ժիվագո՚ վեպի եւ քնարական պոեզիայի համար Բորիս Պաստերնակին շնորհվեց նոբելյան մրցանակ: Ռուսական գրականությունը նոբելյան հինգ մրցանակակիր ունի. Բունին, Շոլոխով, Սոլժենիցին, Բրոդսկի եւ Պաստերնակ: 
- 1975թ. կեսօրին երեք մարդ Վիեննայում թրքական դեսպանատանը հայտնեցին, որ խիստ կարեւոր գործով պետք է հանդիպել դեսպանին: Ինքնաձիգներով սպանելով նրան, հայ երիտասարդները շենքի առջեւ իրենց սպասող մեքենայով անհետացան: 35 տարի առաջ սկսված բռնարարքների թիվը մինչեւ 1983-ը անցավ 200-ից:
- 2002թ. չեչեն ահաբեկիչները Մոսկվայում գրավեցին մշակույթի տան շենքը, որտեղ ցուցադրվում էր ՙՆորդ օստ՚ մյուզիքլը: Պատանդներին ազատելիս ամսի 26-ին զոհվեց 128 մարդ, սպանվեցին բոլոր ահաբեկիչները:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, շաբաթ
- ՏԱՍՆԵՐԿՈՒ ՍԲ. ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ:
- 2011թ. այսօր նախատեսվում է վերաբացել Դիարբեքիրի Ս.Կիրակոս հայկական եկեղեցին:
- ՙՍՊԻՏԱԿ ԿՌՈՒՆԿՆԵՐ՚ ՊՈԵԶԻԱՅԻ ՕՐ Ռուսաստանում` ի հիշատակ բոլոր պատերազմների զոհերի:
- 362թ. ՙերկնքից ընկած՚ կրակից այրվեց Ապոլոնի հանրահռչակ տաճարը Դափնիում:
- 1835թ. գրող, թարգմանիչ եւ գովազդային գործակալ Շարլ Լուի Ավան արտասահմանյան թերթերի թարգմանության իր բյուրոն վերափոխեց լրատվական գործակալության, որն 1-ինն էր աշխարհում: Մինչեւ հեռագրի ստեղծումն աշխատում էր աղավնային փոստով: Այսօր դա կոչվում է ՙՖրանս Պրես՚ գործակալություն:
- 1870թ. ծնվեց ռուս գրող, հոբելյան մրցանակակիր Իվան Բունինը:
- 1926թ. ՙժամը 7-ին ժաժքը ելավ` Գյումրին ավերեց:
Աղաներին Բոշի սադը ներս հրավիրեց...
Չբլախ, չբլախ փախչում էին բաղնիսներիցը,
Սապնոտ, սապնոտ վազում էին բարբարխանիցը,
Դու մի ասի, դու մի ասի`ժաժքն է գալիս գետնի տակիցը:
Ժամը 7-ին ժաժքը ելավ, Գյումրին ավերեց:
Հարուստները ֆայտոն նստան, Թիֆլիս գնացին,
Աղքատները խեղճ ու կրակ պատերի տակ մնացին...՚:
85 տարի առաջ տեղի ունեցած այս աղետը դաս չեղավ մեր քաղաքի ղեկավարների համար:
- 1935թ. հինգ տարի ազատազրկման դատապարտված զորավար Գայը /Հայկ Բժշկյան/ փախչում է Մոսկվայից իրեն Յարոսլավլ տեղափոխող գնացքից: Իշխանությունը ոտքի է հանում հազարավոր մարդկանց` չեկիստներ, կոմերիտականներ, կոլտնտեսականներ, միլիցիոներներ, զինվորական ուսումնարանների կուրսանտներ: Հայտնաբերում են: Այս դեպքն առիթ է դառնում, որ ներքգործժողկոմ Յագոդան ընկնի Ստալինի աչքից: Իսկ դա նշանակում էր մահ: Այդպես էլ եղավ. երեք տարի չանցած` նրան գնդակահարեցին:
- 1965թ. Իտալիայում եւ Ֆրանսիայում միաժամանակ ցուցադրվեց Ֆեդերիկո Ֆելինիի ՙՋուլիետը եւ ոգիները՚ ֆիլմը` մեծ վարպետի 1-ին գունավոր կինոնկարը:
- 1966թ. Ջորջ Բլեյքը փախավ անգլիական բանտից, որտեղ 1961-ից 42 ամյա պատիժ էր կրում ԽՍՀՄ-ի օգտին լրտեսություն անելու, Անգլիայի ՄԻ-6 ծառայության հարյուրավոր գործակալների տվյալներ հաղորդելու համար: 2 ամիս Լոնդոնի մի գաղտնի բնակարանում մնալուց հետո նրան ավտոբուսիկի բեռնախցում տեղափոխեցին Բեռլին, այնտեղից Մոսկվա: Ամանորը նա անցկացրեց ազատության մեջ: Այստեղ նա բնակարան ստացավ, ամառանոց, ավտոմեքենա, գնդապետի կոչում, երկու շքանշան: Ապրեց մինչեւ խոր ծերություն:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, ուրբաթ, ՊԱՀՔ
- ԱՄՆ-ում ԱԼՅԱՍԿԱՅԻ ՕՐՆ Է

- Ամեն տարի այս օրը Աբու Սիմբելում /Եգիպտոս/ ՙհրաշք՚ է տեղի ունենում: Արեւի առաջին ճառագայթը թափանցում է տաճարի շքամուտքից եւ 12 րոպե շլացուցիչ կերպով լուսավորում Ռամզես 2-րդի փառահեղ արձանը: Այդ լուսահանդեսը կրկնվում է փետրվարի 22- ին:
- 1520թ. Ֆերնան Մագելանը հայտնաբերեց Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսները միացնող նեղուցը, որը հետագայում կոչվեց նրա անունով:
- 1833թ. ծնվել է Ալֆրեդ Նոբելը: Բացի դինամիտից, նրան են պատկանում նաեւ ջրաչափի, ծանրաչափի, սառնարանի եւ այլ արտոնագրեր: Հոկտեմբերը ողջ աշխարհում նոբելյան ամիս է:
- 1837թ. հրավիրելով բանակցության, ամերիկացիները ձերբակալեցին սեմինոլների առաջնորդ Օցեոլային:
- 1923թ. Մյունխենի Գերմանական թանգարանում բացվեց 1-ին պլանետարիումը:
- 1918թ. Լոռի- Փամբակի շրջանն վերադարձավ հայերին:
- 1920թ. Հայաստանում հայտարարվեց մինչեւ 37 տարեկանների զորակոչ: Հայոց բանակի թվակազմը հասավ 40 հազարի:
- 1935թ. Փարիզի Վիլ Ժուիֆ հիվանդանոցում մահացավ Կոմիտասը: Նրա ապակեպատ դագաղը ամսի
27-ին դրվեց Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեց մուտքի առաջ, կատարվեց հոգեհանգստի հուզիչ արարողություն. դամբանականներ, հիշատակի, հրաժեշտի խոսքեր, Տարոնի սոխակ, Կոմիտասի սիրելի աշակերտ Արմենակ Շահմուրադյանի արտասվախառն երգեր: Առաջին դամբանականն ասում է Ֆրանսիայի երգ- երաժշտության ընկերության նախագահ Ամեդե Կոստունեն, հաջորդը` միջազգային երաժշտական ընկերության նախագահ Կուրդ Սաքսը, կոմպոզիտոր Արա Պարթեւյանը, գրող Արշակ Չոպանյանը եւ այլք: Հոգեհանգստի արարողությունն ավարտվում է արքեպիսկոպոս Վռամշապուհ Քիպարյանի սրտաճմլիկ խոսքով: Ապա դագաղ իջեցվում է եկեղեցու հերքնահարկում գտնվող փոքրիկ մատուռ` հետագայում Հայաստան տեղափոխելու: Առիթը գալիս է հաջորդ տարի: Այդ մասին` կպատմենք մայիսին:
- 1970թ. ԱՄՆ-ի  զինուժին պատկանող ՈՒ8Դ տիպի երկշարժիչ մի ինքնաթիռ, առանց համապատասխան թույլտվության, անցնելով խորհրդա- թուրքական օդային սահմանը, ժամը 11.22-ին բարեհաջող վայրէջք կատարեց ... մեր քաղաքի օդանավակայանում: Սահմանախախտ ինքնաթիռում կային ԱՄՆ-ի բանակի երեք բարձրաստիճան սպա եւ մեկ թուրք գնդապետ: Մինչ նրանք հանգիստ իջնում էին օդանավից, չզգալով, որ այլ երկրում են, խորհրդային մի զինվորական հասցնում է ավտոմեքենայով մտնել ինքնաթիռի տակ եւ խոչընդոտել դրա հետագա շարժը: Օտարերկրացիները ձերբակալվում են: Սահմանախախտները պարզաբանում են, որ Կարսի օդանավակայանի հետ են շփոթել: Այս խայտառակ փաստի մասին չբարձրաձայնվեց: Ինձ պատմել է նրանց ինքնաթիռի առաջը փակած զինվորականը, որի ազգանունը, ցավոք չեմ հիշում: Թշնամական բանակների ներկայացուցիչներին մի լավ հարցաքննելուց, ինքնաթիռը խոշորացույցով զննելուց հետո, Մոսկվան նույն տարվա նոյեմբերի 10-ին նրանց հանձնեց ՆԱՏՕ-ին:
- 1980թ. ծնվել է դերասանուհի, սեքսի խորհրդանիշ Քիմբեռլի /Քիմ/ Քարդաշյանը /ԱՄՆ/:
- 1978թ. մահացավ Անաստաս Միկոյանը /ծ. 1895/:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, հինգշաբթի
- Ս.ԽԱՐԻԹՅԱՆՆԵՐԻ, Ս.ՎԿԱՆԵՐ ԱՐՏԵՄԻՈՍԻ ԵՎ ՔՐԻՍՏԱՓՈՐԻ, Ս.ԿԱԼԻՆԻԿԵԻ ԵՎ Ս.ԱԿՅՈՒԼԻՆԵԻ ՏՈՆԸ:
-1822թ. Անգլիայում լույս տեսավ ՙՍանդի թայմս՚ այժմ շատ ծանրակշիռ թերթի 1-ին համարը:
- 1830թ. ծնվեց բանաստեղծ Ռափայել Պատկանյանը /մ. 1892թ. օգոստոսի 30-ին/:
- 1880թ. Մոսկվայի Ցվետնոյ Բուլվարում բացվեց համանուն կրկեսը:
- 1907թ. սահմանի այն կողմի Շիրակ գյուղում ծնվել է ճանաչված նկարչուհի Մարիամ Ասլամազյանը:
- 1907թ. Բոստոնում ծնվել է ԱՄՆ-ում ՙՀեռուստատեսության առաջին լեդի՚ ճանաչված Արլայն Կապանջյանը /Արլին Ֆրենսիս, մ. 2001/:
- 1920թ. արյունահեղ մարտեր Սուրմալուի ճակատում: Մինչեւ ամսի 26-ը Դրոյի ղեկավարությամբ հայերը ջարդում են թուրքերին:
- 1921թ. Անկարայում Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ կնքված պայմանագրով, վերջինս դուրս եկավ հակաթուրքական կոալիցիայից եւ պարտավորվեց իր զորքերը դուրս բերել Կիլիկիայից: Կիլիկիան հանձնվեց թուրքերին` կոտորածի վտանգի մատնելով տեղի հայությանը: Դրանից հետո ծնվեց Նահապետ Ռուսինյանի բանաստեղծության ժողովրդականացած պահանջատիրական նոր տարբերակը.
Երբ որ բացվին դռներ հույսի,
ԵՎ մենք Երկիր դառնանք նորից,
Չքնաղ երկիր մեր Ռուբինյանց,
Որ բռնությամբ առին մեզնից:
Ցանկամ տեսնել իմ Կիլիկիան.
Օդը` մաքուր, ջուրը` զուլալ,
Ցանկամ տեսնել իմ Կիլիկիան.
Վանքեր, բերդեր հոնտեղ շատ կան:
Երբ որ լուծվի Հայոց Հարցը,
ԵՎ մեզ տրվի նախնյաց հողը,
Մենք կցանենք մեր սուրբ հացը,
Կշենացնենք մեր հին գյուղը:
Ցանկամ տեսնել Սիս եւ Սասուն,
Հաճըն, Զեյթուն եւ Տարսոն,
Մարաշ, Այնթափ եւ Ադանա,
Կծաղկեցնենք մենք անպայման:
- 1927թ. Գյումրում սկսեց գործել նորակառույց կինոն: Ցուցադրվում էր Հայկինոյի 4-րդ ֆիլմը` ՙՉար ոգին՚: Կինոտանը գործում էր երաժշտական եռյակը` վիոլոնչելիստ Այվազյանի գլխավորությամբ:
- 1945թ. Ֆրանսիայի կանայք ընտրելու իրավունք ստացան:
-1968թ. Մեխիկոյի օլիմպիադայում տղամարդկանց բարձրացատկի մրցման ժամանակ 2,24մ արդյունքով հաղթեց ամերիկացի Դիկ Ֆոսբերին: Այդ արդյունքն այնքան էլ զարմանալի չէր, քանի որ 1961-ին նման ցուցանիշ նվաճել էր նաեւ Վալերի Բրումելը, շշմեցուցիչը ամերիկացու ցատկի ձեւն էր: 1-ին անգամ նա ցատկեց մեջքով դեպի ձողը: Այդ ձեւը կոչվեց նրա անունով` ՙՖոսբերի շըրըմփ՚, որն այժմ բոլորի ցատկաձեւն է:
- 1970թ. ԽՍՀՄ-ում կայացավ ՙՍպորտլոտոյի՚ 1-ին խաղարկությունը:
- 1973թ. ծնվել է մեր օրերի ամենահայտնի ՙբրիգադավար՚ Սերգեյ Բեզրուկովը:
- 2000թ. Մեքսիկական ծոցի ափին 300 սատկած շնաձուկ գտան: Պատճառն անհայտ մնաց:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, չորեքշաբթի, ՊԱՀՔ
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԹԻՌԱ- ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՕՐՆ Է:

- 1739թ. նավապետ Ջենկինսն ազգային ժողովին ցույց տվեց իսպանացիների կողմից կտրված իր ականջը, որից հետո Անգլիան Իսպանիային պատերազմ հայտարարեց:
- 1745թ., մահացավ բրիտանացի մեծ գրող Ջոնաթան Սվիֆթը:
- 1845թ. 1-ին անգամ ցուցադրվեց Ռիխարդ Վագների ՙՏանգեյզեր՚ օպերան:
- 1860թ. Ֆլորենցիայում հիմնվեց ներքին այրման շարժիչների արտադրության 1-ին ընկերությունը:
- 1870թ. ծնվեց Աթաբեկ Խնկոյանը /Խնկո Ապեր, մ. 6.10.1935/: Ծնվել է այժմ Խնկոյան կոչվող գյուղում /Լոռի մարզ, Սպիտակի շրջան/: Նախնական կրթությունն ստացել է Գյումրում: ՈՒսուցչություն է արել տարբեր վայրերում, գրել մանկական բազմաթիվ գործեր: 1-ին գիրքը` ՙԲանաստեղծական փորձեր՚, տպագրվել է Ալեքսանդրապոլում 1890թ.: Նրա ստեղծագործությունները լույս են տեսել 60-ից ավելի գրքով: ՈՒթ տասնյակի չափ են ռուսերենից թարգմանածները:
- 1956թ. դեկլարացիա ստորագրվեց ԽՍՀՄ-ի եւ Ճապոնիայի միջեւ պատերազմական վիճակի դադարեցման, դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերությունների վերականգնման մասին: - 50 տարի առաջ` 1960թ. ԱՄՆ-ի կառավարությունը արգելք դրեց Կուբայի հետ առեւտրի վրա:
- 1973թ. ՀԽՍՀ Նախարարների խորհուրդը որոշեց. ՙԲավարարել գունավոր մետալուրգիայի վարչության խնդրանքը եւ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի ... կարգադրությունը. Հայաստանի պատմության պետական թանգարանին հանձնել Զոդի ոսկու հանքում գտած ոսկե 155 գրամանոց բնակտորը՚: Դրանից մեծ բնակտորներ շատ են գտնվել, բայց սրա արժեքը քաշի մեջ չէ. սա ապշեցուցիչ կերպով նման է առյուծի: Այսպիսի բաներին հավաքորդները հսկայական գումարներ են տալիս: Իսկ ըստ օրենքի, սա պիտի խառնվեր մյուսների հետ եւ ուղարկվեր ձուլման: Գործի ղեկավար Սամվել Մաթեւոսյանը դա թույլ չտալու համար հասավ Մոսկվա, մինչեւ Նախարարների խորհրդի նախագահ Կոսիգինը եւ հարցը լուծեց հօգուտ բնակտորի պահպանման: Այժմ այդ բնակտորը գտնվում է թանգարանի հատուկ պահոցում: ԽՄ եւ սոցաշխատանքի հերոս Սամվել Մաթեւոսյանը ծնվել է 1912թ. Ղարաբաղ գյուղում, որը գտնվում էր Կարսի մարզում:
- 2003թ. Մայր Թերեզան երանելիների շարքը դասվեց:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, երեքշաբթի
- Ս. ԹԵՈԴԻՏՈՆ ՔԱՀԱՆԱՅԻ, Ս. ԶԵՆՈՆ ԶԻՆՎՈՐԻ, Ս.ՄԱԿԱՐԻ ԵՎ Ս.ԵՎԴՈՔՍԻՈՍԻ ԵՎ Ս.ՌԱՄԵԼԱՍԻ ՏՈՆԸ:
- 1009թ. Էլ Խակիմ խալիֆը հրամայեց ավերել Տիրոջ Սուրբ Հարության տաճարը Երուսաղեմում, որ 325 թ. կառուցել էր Հռոմի կայսր Կոնստանտին Մեծի մայր Հեղինեն:
ՙԽելառ խալիֆը՚, ինչպես նրան անվանում էր ժողովուրդը, այդ օրը ջարդել տվեց նաեւ Երուսաղեմի քրիստոնյաներին: Այս ամենը պատճառ դարձավ Խաչակրաց արշավանք սկսելու մտադրության տարածմանը:
- 1907թ. Հագայում կայացած խաղաղության հարցերի 2-րդ կոնֆերանսում 44 երկիր ստորագրեց ՙՑամաքային պատերազմի օրենքների եւ սովորույթների կանոնակարգը՚: Եթե այս շատ հետաքրքիր փաստաթուղթը ուսումնասիրեին բոլոր ռազմական ուսումնարաններում, ապագա հրամանատարները կիմանային, թե իրենց ինչի համար կարող են հետագայում դատել պատերազմական հանցագործությունների տրիբունալում:
- 1920թ. ՀՀ կառավարությունը Վրաստան է ուղարկում զինվորական նախարար Ռուբեն Տեր- Մինասյանին: Վրացիները չեն համաձայնում դուրս գալ չեզոքությունից եւ Հայաստանի հետ պայքարել կրկնակի սպառնալիքի դեմ. հայերը` թուրքերի, իրենք`բոլշեւիկների:
- 1968թ. մարզասերներին անհայտ 22- ամյա ցատկորդ Ռոբերտ Բիմոնը Մեխիկոյի օլիմպիադայում աշխարհի ռեկորդը 8,35մ-ից հասցրեց 8,9մետրի: Դա համարվեց թռիչք 21-րդ դար: Բայց մինչ դարի ավարտը, 1991թ. Տոկիոյում Մայկ Պաուելը դրան ավելացրեց եւս 5 սմ:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, երկուշաբթի
- Ս. ՂՈՒԿԻԱՆՈՍԻ, Ս.ՀՈՎՍԵՓ ԱՍՏՎԱԾԱՀՈՐ, Ս.ՀՈՎՍԵՓ ԱՐԻՄԱԹԱՑՈՒ ԵՎ Ս.ՂԱԶԱՐՈՍԻ ՈՒ ՆՐԱ ՔՈՒՅՐԵՐԻ Ս.ՄԱՐԹԱՅԻ ԵՎ Ս.ՄԱՐԻԱՄԻ ՏՈՆԸ:
- ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ:

- 1938թ. ԽՍՀՄ-ում սահմանվեցին ՙԽիզախության համար՚ եւ ՙՄարտական ծառայությունների համար՚ մեդալները:
- 1939թ. Ստալինը եւ Հիտլերը Լվովում գաղտնի հանդիպել եւ նոր ռազմական համաձայնագիր են ստորագրել հնի փոխարեն: Հենց դա է Ստալինին վստահություն ներշնչել, որ Գերմանիան չի հարձակվի ԽՍՀՄ-ի վրա:
- 1957թ. մահացավ Ավետիք Իսահակյանը:
- 1957թ. 50 տարեկանում հանկարծամահ եղավ Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միքայել Թավրիզյանը:
- 1945թ. Յալթայի եւ Պոտսդամի կոնֆերանսների որոշումների համաձայն Քյոնիգսբերգը հարակից տարածքով մտցվեց ԽՍՀՄ-ի կազմ: Արեւելյան Պրուսիայի հարավային մասն անցավ Լեհաստանին: Հաջորդ տարի այստեղ կազմավորվեց առանձին մարզ, իսկ քաղաքին տրվեց նոր մահացած ՙհամամիութենական ավագի՚ անունը:
- Ֆրանսիայում այսօր կսկսվի ՀԱՄԻ ՇԱԲԱԹԸ: Առաջինը կնշվի շուկրուտի օրը: Դա գարեջրում թրջած նրբերշիկից եւ թթվեցված կաղամբից պատրաստված կերակուր է: Ապա կլինի քաղցրեղենի օր, խնձորի գինու, հետո` ձկան: Վերջին օրը կհատկացվի շագանակին: Կրակարանները դուրս կբերվեն փողոց եւ հենց այդտեղ խորովելով կպատրաստեն ֆրանսիացիների ամենասիրելի ուտելիքը: Ողջ երկրի վրա կտարածվի խորոված շագանակի հաճելի բույրը:

ՄԵՐ ՕՐԱՑՈՒՅՑԸ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,
Զ կիրակի Ս.Խաչի
- ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՕՐ:
Նշվում է 2004-ից: 1794թ. հոկտեմբերի 16-ին Մադրասում /այժմ` Չենաի/ լույս է տեսել 1-ին հայկական տպագիր պարբերականը` ՙԱզդարարը՚: Շնորհավորում ենք մամուլի բոլոր հին ու նոր աշխատողներին, թղթակիցներին, ընթերցողներին, տպագրիչներին, թերթավաճառներին, նաեւ ՀՏ- ների աշխատողներին, կայքէջեր եւ բլոգներ վարողներին:
- ՊԱՐԵՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ: Ներկայումս աշխարհի յուրաքանչյուր 6 բնակչից 1-ը սոված է քնում:
- ԱՆԵՍՏԵԶԻՈԼՈԳԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ:
- ՇԵՖԻ /բոսի, տնօրենի, վարիչի, կառավարիչի, նախագահի, առաջնորդի, բրիգադավարի, մի խոսքով` բոլոր ղեկավարների/ ՕՐ: Այս տոնն առաջին անգամ նշվել է 1958թ., իհարկե, քարտուղարուհու նախաձեռնությամբ: Ամերիկուհի Պատրիցիա Հարոսկու նախաձեռնությունն արդեն 1962-ին պաշտոնապես հաստատեց Իլինոյսի նահանգապետը, ապա ավանդույթը տարածվեց ողջ Ամերիկայում, իսկ հետո` այլ երկրներում: Ղեկավարը, հայտնի է, երրորդ ամենահին մասնագիտությունն է, ուստի, իսկապես, կարող է ունենալ իր տոնը: ՈՒրեմն, այսօր չմոռանաք, քանի որ կիրակի է, ինչպես կարող եք, գոնե հեռախոսով, շնորհավորել ձեր սիրելի ղեկավարի տոնը:
- 1793թ. հեղափոխական տրիբունալի վճռով գլխատվեց Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետան /ծ. 2.11.1755/:
- 1982թ. Պալոմարի /ԱՄՆ/ աստղադիտարանի 5 մետրանոց դիտակով հաջողվեց ստանալ Հալլեի գիսավորի 1-ին լուսանկարը:
- 20 տարի առաջ` 1991թ. Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվեց Լեւոն Հակոբի Տեր- Պետրոսյանը: Ինչ օրեր էին, ինչ տարիներ...

ՄԵՐ ՕՐԱՑՈՒՅՑԸ.  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, ՇԱԲԱԹ
- Ս.ՄԱՏԹԵՈՍ, Ս.ՄԱՐԿՈՍ, Ս.ՂՈՒԿԱՍ ԵՎ Ս.ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐԻ ՏՈՆ:
- ԳՅՈՒՂԱՑԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ:
- ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների` ամեն օր փորլուծից, որը համարվում է կեղտոտ ձեռքերի հիվանդություն, մահանում է 5000 երեխա: Այդպես չէր լինի, եթե նրանք զուգարանից հետո եւ հաց ուտելուց առաջ ձեռքերը լվանային:
- Ք.ա. 70թ. ծնվեց հռոմեացի պոետ Վերգիլիոսը /Պուբլիոս Վերգիլիոս Մարոն, մ. 21.9.19/: Նրա մի շարք պոեմներ մտել են համաշխարհային գրական գանձարան: Դանթեն իր ՙԱստվածային կատակերգության՚ մեջ Վերգիլիոսին է հանձնել դրախտի ու դժոխքի էքսկուրսիայի ՙուղեվարի՚ դերը:
- 345 տարի առաջª 1666թ. 1-ին անգամ Անգլիայի թագավոր Կարլ 2-րդը ժիլետ հագավ, ինչի շնորհիվ այդ հագուստը հարգաձեւ դարձավ նրա պալատականների շրջանում:
- 1814թ. ծնվեց ռուս դասական գրող Միխայիլ Լերմոնտովը: Սպանվեց մենամարտում 27.7.1841:
- 1815թ. Նապոլեոնին բերեցին իր վերջին աքսորավայրը` Ս. Հեղինեի կղզին: Բոնապարտն այդտեղ էլ կնքեց իր մահկանացուն:
- 1880թ. Քյոլնում տեղի տաճարի կառուցման ավարտի առիթով Վիլհելմ 1-ին կայսեր ներկայությամբ կայացավ եռօրյա հանդիսություն: 157 մ բարձրությամբ կառույցի շինարարությունն սկսվել էր 1248-ին, ծախսվել էր 20,5 միլիոն մարկ: Այդ ժամանակ դա աշխարհի ամենաբարձր շենքն էր:
- 1917թ. Փարիզի մերձակայքում որպես անգլիական լրտես գնդակահարվեց պարուհի Մատա Հարին /Մարգարետա Գերտրուդա Զելե, ծ. 7.6.1876/, 20-րդ դարի ամենահանելուկային կանանցից մեկը:
- 1920թ. դեռ լույսը չբացված, թուրքական հրետանին ուժեղ ռմբակոծություն սկսեց Հաճըն քաղաքի վրա: Ապա շուրջ 16 հազարանոց հրոսակախումբը խուժեց քաղաք: Ավարտվեց ութամսյա հերոսական պաշտպանությունը: Միայն 400 մարդ է կարողանում փրկվել մահվան օղակից:
- 1920թ. Ռոդոսթո քաղաքում /Թուրքիա/ ծնվեց Անրի Վերնոյը /Աշոտ Մալաքյան/: Հետո ընտանիքը տեղափոխվել է Հունաստան, ապա` Ֆրանսիա: Սկզբում լրագրող է աշխատել, ՙՄարսելյեզ՚ թերթում գրել է ցեղասպանության մասին հոդվածաշար: Ապա անցել է կինեմատոգրաֆիային, նկարահանել 20 կարճամետրաժ ֆիլմ: 30 տարեկանում նկարահանել է ՙՄեռածների սեղան՚ կինոնկարը /գլխավոր դերում` Ֆերնանդել/: Նույն դերասանին նա ընդգրկել է նաեւ հաջորդ` ՙԿովը եւ զինվորը՚ ֆիլմում, որը հայ ռեժիսորին մեծ ճանաչում է բերել: Վերնոյը ֆրանսիական արկածային եւ կատակային ժանրերի մեծ վարպետն էր: Հանրահայտ ՙՄայրիկ՚ եւ ՙՊարադի փողոց, տուն 588՚ ֆիլմերում նա 1991թ. ներկայացրել է իրենց ընտանիքի պատմությունը: Անրի Վերնոյը մահացավ 2002-ի հունվարի 11-ին:
- 1940թ. Նյու Յորքում 1-ին անգամ ցուցադրվեց Չապլինի սցենարով եւ ծախսերով նկարահանված ՙՄեծ դիկտատորը՚ քաղաքական կինոծաղրը Հիտլերի նկատմամբ: Չարլին խաղում էր 2 գլխավոր դերում: Վարձույթի հարցը որոշելու համար այդ ֆիլմը խորհրդային ղեկավարները Ստալինի գլխավորությամբ դիտեցին եւ... չգնեցին: Երեւի հասկացան, որ շատ է հիշեցնում նաեւ Ստալինին:
- 60 տարի առաջª 1951թ. ծնվեց միջազգային գրոսմայսեր Ռաֆայել Վահանյանը
- 1970թ. հայր եւ որդի Բրազինսկասները զավթելով խորհրդային ՙԱՆ- 24՚ ինքնաթիռը, ստիպեցին անցնել Թուրքիա: Նրանց դիմադրելիս զոհվեց ուղեկցորդուհի Նադեժդա Կուրչենկոն, վիրավորվեցին անձնակազմի երեք անդամներ:
- 1978թ. ընդունվեց կենդանիների իրավունքների համաշխարհային հռչակագիր:
- 1990թ. ԽՍՀՄ-ի Նախագահ Մ. Գորբաչովին շնորհվեց խաղաղության նոբելյան մրցանակ:
- 1997թ. Էնդի Գրին ՙՏրաստ՚ ավտոմոբիլով սահմանեց արագության համաշխարհային ռեկորդ` ժամում 1.227,99կմ:
- 1999թ. խաղաղության նոբելյան մրցանակը (980 հազար դոլար) հանձնվեց ՙԲժիշկներ առանց սահմանի՚ միջազգային կազմակերպությանը:

ՄԵՐ ՕՐԱՑՈՒՅՑԸ.  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, ՈՒՐԲԱԹ
- ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ:
- 1445թ. Մոսկվայում ուժեղ երկրաշարժ եղավ:
- 1793թ. հեղափոխական տրբունալի առջեւ կանգնեց Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետան: Երկու օր անց կախաղան հանվեց:
- 1794թ. հիմնադրվեց ՙԱզդարար՚ թերթը:
- 160 տարի առաջ` 1851թ. Անգլիայում հիմնվեց Ռոյթեր տեղեկատվական գործակալությունը:
- 1895թ. Բայբուրտում եւ մոտակա գյուղերում սպանվեց 1000 հայ:
- 1903թ. Թիֆլիսում Դրաստամատ Կանայանը /զորավար Դրո/ եւ Հայկ Բժշկյանը /զորավար Գայ/ հակահայ քաղաքականության համար դաշյունահարեցին Կովկասի փոխարքա Գոլիցինին: Վերջինս մեկ տարի անց ստիպված հեռացավ Կովկասից:
- 1936թ. Իսպանիայի հանրապետական կառավարությանը պաշտպանելու նպատակով Ալբասետե քաղաք ժամանեցին 1-ին կամավորները` 500 մարդ:
- 1947թ. ամերիկացի օդաչու Չարլզ Յեգերը աշխարհում 1-ին անգամ ինքնաթիռով գերազանցեց ձայնի արագությունը:
- 1964թ. ԽՄԿԿԿԿ պլենումը Ն. Խրուշչովին ազատեց ԿԿ-ի 1-ին քարտուղարի պաշտոնից: Նրան փոխարինեց Լ. Բրեժնեւը:
- 1975թ. ԱՍԱԼԱ-ի ուժերով Փարիզում սպանվեցին Թուրքիայի դեսպանը եւ նրա վարորդը:

ՄԵՐ ՕՐԱՑՈՒՅՑԸ.  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, ՀԻՆԳՇԱԲԹԻ
- Ս.ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑՈԻ ԵՎ  Ս.ՏԻՄՈԹԵՈՍ ՈՒ Ս.ՏԻՏՈՍ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՏՈՆ:
- ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՎՏԱՆԳԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ:
- ՁԵՌԱԽՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ:

- 1668թ. Աստվածաշնչի 1-ին հայերեն տպագրությունը:
- 1792թ. Վաշինգտոնում սկսվեց ԱՄՆ-ի ղեկավարի կեցավայրի կառուցումը, որը հետագայում ստացավ Սպիտակ Տուն անվանումը: Դրա 1-ին բնակիչները եղան Նախագահ Ջոն Ադամսը եւ իր կինը
- 1815թ. Նեապոլում գնդակահարվեց Նապոլեոնի բոլոր պատերազմների մասնակից, մարշալ, այդ ժամանակ Նեապոլի թագավոր Իոախիմ Մյուրատը /ծ.25.3.1767/:
- 1902թ. Երեւանում հանդիսավորությամբ բացվեց հանրային գրադարանը:
- 1920թ. Հայաստան է եկել խորհրդային Ռուսաստանի պատվիրակ Լեգրանը եւ ներկայացրել հետեւյալ պահանջները. հրաժարվել Սեւրի պայմանագրից, արտոնել կարմիր բանակի մուտքը Հայաստան, սահմանները գծելու հարցը թողնել Ռուսաստանի տնօրինությանը: Մեր կառավարությունը մերժել է:
- 1921թ. Ռուսաստանի մասնակցությամբ կնքվեց Կարսի պայմանագիրը` մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որը կրկնեց մոսկովյան պայմանագրի կետերը, հաստատեց խորհրդա- թուրքական, այսինքն` ներկա սահմանները:
0 տարի առաջ` 1921թ. ծնվեց ֆրանսիացի ճանաչված դերասան եւ երգիչ Իվ Մոնտանը /Իվո Լիվի` մ. 1991/:
- 1923թ. Թուրքիայի մայրաքաղաքը Ստամբուլից տեղափոխվեց Անկարա:
- 1963թ. ՙԲիթլզ՚ խումբը ելույթ ունեցավ Լոնդոնի նշանավոր ՙՊալադիում՚ դահլիճում: Համերգի հեռուստահաղորդումը դիտեց 15 միլիոն մարդ: Այդ օրվանից սկսվեց բիթլամանիան:
- 1980թ. պատահական կրակոցից զոհվեց արձակագիր Մուշեղ Գալշոյանը /ծ. 1933թ./:
- 1983թ. ՙՄոտորոլա՚ հեռախոսով Բոբ Բարնետը իր գրասենյակից 1-ին զանգը կատարեց թոռանը, որը գտնվում էր Գերմանիայում: Այդ օրը համարվում է ձեռախոսի ծննդյան օրը:
- 1985թ. Կոլումբիայում ժայթքեց Նեվադո դել Ռուիս հրաբուխը: Զոհվեց ավելի քան 23 հազար մարդ: 

ՄԵՐ ՕՐԱՑՈՒՅՑԸ.  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, ՉՈՐԵՔՇԱԲԹԻ

- ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ:
- ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕՐ:
Ծխելուց առաջացող հիվանդություններից Հայաստանում տարեկան մահանում է 2000 մարդ:
- 1350թ. ծնվեց ռուսական իշխան Դմիտրի Դոնսկոյը /մ. 1389/, որը փառաբանվեց Կուլիկովոյի ճակատամարտում հաղթելով մոնղոլ- թաթարներին:
- 1428թ. հարյուրամյա պատերազմի ընթացքում անգլիացիներն սկսեցին Ֆրանսիայի` մեծությամբ երկրորդ քաղաք Օրլեանի պաշարումը: Միայն Ժաննա դը Արկը կարողացավ 7 ամիս հետո վերացնել այն:
- 1810թ., Բավարիայի թագավորի որդու պսակադրության առթիվ Մյունխենի մոտ տոնակատարություն անցկացվեց, որի ժամանակ քաղաքի բոլոր 40 հազար բնակիչներին անվճար գարեջուր հյուրասիրվեց: Դրանով սկիզբ առավ օկտեբերֆեստ անունով հանրահայտ եւ ավանդական տոնախմբությանը:
- 1813թ. Գյուլիստանում /Ղարաբաղ/ կնքվեց ռուս- պարսկական հաշտության պայմանագիր: Դրանով Պարսկաստանն ընդմիշտ հրաժարվեց Արեւելյան Վրաստանից, Գանձակի, Արցախի, Շաքիի, Շիրվանի, Բաքվի, Ղուբայի, Դերբենտի, Թալիշի խանություններից եւ Դաղստանից, Ռուսաստանին անցան Լոռու, Շիրակի, Ղազախի, Տավուշի, Զանգեզուրի, Մեղրու շրջանները:
- 1813թ. Պարագվայն իրեն հռչակեց անկախ պետություն:
- 1897թ.Պետերբուրգում կայացավ Ռուսաստանում 1-ին ֆուտբոլային խաղը ՙՍպորտ՚ եւ ՙՎասիլեոստրովսկի կլուբ լյուբիտելեյ ֆուտբոլա՚ թիմերի միջեւ:
- 110 տարի առաջ` 1901թ. Թեոդոր Ռուզվելտը ԱՄՆ-ի Նախագահի նստավայրը պաշտոնապես կոչեց Սպիտակ Տուն:
- 85 տարի առաջ` 1926թ. ծնվեց նշանավոր ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը:
- 1928թ. ծնվել է հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանը:
- 1960թ. ԽՍՀՄ-ի ղեկավար Նիկիտա Խրուշչովը ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանի ժամանակ զեկուցողին խանգարելու նպատակով սկսեց հարվածել սեղանին: Նրան սաստելու նպատակով նախագահողը եւս սկսեց խփել իր սեղանին, որի պատճառով կոտրեց իր մուրճը:
- 40 տարի առաջ` 1971թ. Նյու Յորքում 1-ին անգամ ցուցադրվեց երիտասարդ հեղինակներ Էնդրյու Լոյդ ՈՒեբերտի եւ Թիմ Ռայսի ՙՀիսուս Քրիստոս գերաստղ՚ ռոկ օպերան:
- 1984թ. Բրայտոնում /Անգլիա/ պահպանողական կուսակցության կոնֆերանսի ժամանակ ռումբի պայթյունից զոհվեց չորս մարդ: Բռնարարքի թիրախը` վարչապետ  Մարգարետ Թեթչերը չվնասվեց, որովհետեւ այդ պահին զուգարանում էր: Հաջորդ օրը ՙերկաթյա լեդիի՚ ծննդյան օրն էր /ծ. 1925/:
- 25 տարի առաջ` 1986թ., 1-ինը Մեծ Բրիտանիայի միապետներից, Ելիզավետա 2-րդն այցելեց Չինաստան:
- 1999թ. ըստ գիտնականների հաշվարկների, Երկիր մոլորակի բնակչության թիվը հասավ 6 միլիարդի:
- 5 տարի առաջ` 2006թ. Ֆրանսիայում օրենք ընդունվեց, ըստ որի հայերի ցեղասպանության եւ հոլոքոստի ժխտումը քրեական հանցագործություն է:

ՄԵՐ ՕՐԱՑՈՒՅՑԸ.  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, ԵՐԵՔՇԱԲԹԻ
- ԱՆԱՆԻԱ, ՄԱՏԹԵՈՍ, ԲԱՌՆԱԲԱՍ, ՓԻԼԻՊՈՍ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՎ ՇԻՂԱ ՍՈՒՐԲ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՏՈՆ:
-  1931թ. ԽՍՀՄ- ում ամբողջովին արգելվեց մասնավոր առեւտուրը:
- 1963թ. մահացան երկու մեծ ֆրանսիացիներ` գրող, կինոռեժիսոր Ժան Կոկտոն եւ երգչուհի Էդիտ Պիաֆը:
- 1975թ. տեղի ունեցավ ԱՄՆ-ի ապագա Նախագահ Բիլ Քլինտոնի եւ ներկայիս արտգործնախարար Հիլարի Քլինտոնի /այն ժամանակ` Հ. Ռոդհեմ/ պսակադրությունը:
- 35 տարի առաջª 1976թ. ԱՄՆ-ում ձերբակալվեց ՙչորսի բանդան՚. Մաո Ցզեդունի այրու` Ցզյանցինի գլխավորությամբ, ինչը դարձավ Չինաստանում արմատական փոփոխությունների պատճառ:
- 1989թ. Լեհաստանի իշխանությունները բացեցին Արեւելյան Գերմանիայի հետ սահմանը եւ հայտարարեցին, որ պատրաստ են ընդունելու փախստականներին:

ՄԵՐ ՕՐԱՑՈՒՅՑԸ.  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
- Ս. ԳՐԻԳՈՐԻՍ ԱՂՎԱՆԻՍ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳՅՈՒՏԻ ԵՎ Ս. ՀԱՅՐԵՐ ԹԱԹՈՒԼԻ, ՎԱՐՈՍԻ, ԹՈՒՄԱՍԻ, ԱՆՏՈՆԻ, ԿՐՈՆԻԴԵՍԻ ԵՎ ԻՆՆԱԿՅԱ ՎԱՆՔԻ ՅՈԹ ԽՈՏԱՃԱՐԱԿՆԵՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՏՈՆ:
- ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ:

- 1813թ. ծնվել է իտալացի մեծ կոմպոզիտոր Ջուզեպե Ֆորտունինո Ֆրանչեսկո Վերդին /մ.27.1.1901/:
- 150 տարի առաջ` 1861թ. ծնվել է նորվեգացի բեւեռախույզ, հասարակական գործիչ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենը /մ. 13.5.1930/: Նրա հայրենակից անվանի բեւեռախույզ Հարալդ Սվերդրուպը գրել է. ՙՆանսենը մեծ էր որպես բեւեռախույզ, ավելի մեծ` որպես գիտնական եւ էլ ավելի մեծ` որպես մարդ՚:
- 1943թ. ԽՍՀՄ- ում ստեղծվեցին Բոգդան Խմելնիցկու 1-ին, 2-րդ եւ 3-րդ աստիճանի շքանշանները:
- 1955թ. ԲԻԲԻՍԻ-ն սկսեց փորձնական գունավոր հեռուստահաղորդումները:
- 1967թ. Մեծ Բրիտանիայում կիրառության մտցվեց վարորդի օրգանիզմում ալկոհոլի առկայության ստուգումը ներկայումս օգտագործվող սարքերը:
- 1973թ. Երեւանի ՙԱրարատ՚ ֆուտբոլային թիմն 1-ին անգամ նվաճեց ԽՍՀՄ-ի գավաթը:
- 1995թ. աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովն իր կոչումը պաշտպանեց հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ մրցամարտում:
- 2009թ. Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխի համալսարանի գլխավոր սրահում ստորագրեցին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին ու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները: Արարողությանը ներկա էին ԵՎրոպական միության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան, ԵՎրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Սամուել Ժբոգարը եւ Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները:

ՄԵՐ ՕՐԱՑՈՒՅՑԸ.  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, ԿԻՐԱԿԻ
- ՓՈՍՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ:
- ՁՎԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ:

- 1201թ. ծնվեց աստվածաբան Ռոբեր դե Սորբոնը, որի անունով կոչվեց Փարիզի համալսարանը:
- 175 տարի առաջ ծնվեց ֆրանսիացի նշանավոր երգահան Շարլ Կամիլ Սեն Սանսը /մ.1921/:
- 1869թ. ծնվեց Կոմիտասը: Նա 1905թ. Վարդավառին եկել է Հառիճ գյուղ, հանգստացել եւ բազմաթիվ երգեր գրառել ժողովրդից, հիացել գեղջուկների մաքուր կատարումնեերով ու զայրացել զուռնայի անհարկի օգտագործման պատճառով:
- 1874թ. Բեռնում 21 ներկայացուցիչներ ստորագրեցին փոստային կապի մասին համընդհանուր համաձայնագիր, որով ապահովվում էր թղթակցությունների անարգել փոխադրումը երկրից երկիր:
- 1924թ. Մոսկվայում մահացավ ռուս բանաստեղծ, սիմվոլիզմի հիմնադիրներից Վալերի Բրյուսովը /ծ. 13.12.1873/, որը մեծ գործ է կատարել հայ գրականությունը Ռուսաստանում տարածելու համար:
- 1924թ. մեր քաղաքում բացվում է ... պիոներական դպրոց, որի սաները նամակ են գրում ընկեր Լենինի այրուն` Նադյա տատիկին ու խնդրում ուղարկել իր համառոտ կենսագրությունը եւ մեկ լուսանկար: Հավանաբար խեղճ երեխաներին անգիր անել էին տվել բոլորի պապի կենսագրությունը, մնացել էր տատինը: Բայց քանի որ տատիկը սգի մեջ էր, չպատասխանեց իր ամուսնու անունը կրող քաղաքի երեխաներին:
- 70 տարի առաջ Լիվերպուլում ծնվեց ՙԲիթլզ՚ երաժշտախմբի ապագա անդամ Ջոն ՈՒիստոն Լենոնը:
- 35 տարի առաջ խորհրդային ակադեմիկոս, այլախոհ մտավորական Անդրեյ Սախարովին շնորհվեց խաղաղության նոբելյան մրցանակ:
- 1989թ. ԽՍՀՄ- ում օրենք ընդունվեց աշխատանքային կոլեկտիվ վեճերի լուծման կարգի մասին, որով 1-ին անգամ հաստատվեց գործադուլ անելու աշխատողի իրավունքը:
- 1989թ. Մոսկվայի կենտրոնական ՀՏ-ով սկսվեց հոգեբան Ա. Կաշպիրովսկու առողջարարական հեռուստասեանսների շարքը:
- 1991թ. ԽՍՀՄ-ը դիվանագիտական  հարաբերություններ հաստատեց Լիտվայի եւ Էստոնիայի հետ, այսինքն` փաստորեն ընդունեց նրանց անկախությունը:  
- 1993թ. Գյումրու մշակութային կենտոնը որոշում է ընդունում կենտրոնն անվանել Լորիս Ճգնավորյանի անունով:
- 2010թ. այսօր Երեւանի տոնն է /նշվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը/:

ՄԵՐ ՕՐԱՑՈՒՅՑԸ.  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, ՇԱԲԱԹ
- ՄԵՐ ՍՈՒՐԲ ԹԱՐԳՄԱՆԻՉ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻ ՏՈՆ:
- ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՆԿԻՍՏԻ ՕՐ:

- 1871թ. գիշերը հրդեհը ոչնչացրեց գրեթե ողջ Չիկագո քաղաքը /ԱՄՆ/:
- 1897թ. Թիֆլիսում ծնվեց հետագայում ԱՄՆ-ում մեծ անուն հանած ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը: Նա իր 1-ին ֆիլմը նկարահանեց 1929-ին, վերջինը` 1961-ին, այդ ընթացքում բազմաթիվ տեխնիկական եւ ստեղծագործական նորարարություններ մտցնելով կինեմատոգրաֆում: 1971-ին այցելել է Հայաստան: 
- 1914թ. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անգլիական ինքնաթիռները ռմբակոծեցին դիրիժաբլներ պատրաստող գերմանական արհեստանոցը: Սա պատմության մեջ 1-ին ավիացիոն ռմբակոծությունն էր:
- 1917թ. բոլշեւիկների առաջնորդներից մեկը` Լեւ Տրոցկին/1879- 1940/ ընտրվեց Պետրոգրադի խորհրդի նախագահ: Դա հնարավորություն տվեց բացահայտ պատրաստվելու զինված ապստամբությանը: Ի դեպ, այդ ժամանակ խորհրդի քարտուղարը մեկ ուրիշ Լեւ էր` Լեւ Կարախանը /Լեւոն Միքայելի Կարախանյան/, հետագայում հայտնի խորհրդային դիվանագետ, 1923-ին` խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմի պաշտոնակատար:
- 1922թ. Մոսկվայում սկսվեց խորհրդային 1-ին ավտոմոբիլների արտադրությունը:
- 85 տարի առաջ` 1926թ. տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպման 1-ին ռադիոհաղորդումը: Մրցում էին Պրահայի եւ Բուդապեշտի թիմերը:
- 1970թ. խորհրդային գրող Ա. Սոլժենիցինին շնորհվեց գրականության նոբելյան մրցանակ:
- 1982թ. Լեհաստանում արգելվեց ՙՀամերաշխություն՚ արհմիութենական կազմակերպության գործունեությունը եւ նորերի ստեղծումը: ՙՀամերաշխությունն՚ ընդհատակ անցավ:

ՄԵՐ ՕՐԱՑՈՒՅՑԸ.  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, ՈԻՐԲԱԹ
- Ք.ա. 3761թ., ըստ հրեական օրացույցի, Աստված ստեղծեց աշխարհը:
- 1571թ. Լեպանտոյի մոտ վենետիկա- իսպանական նավատորմը ջախջախեց մինչ այդ անպարտելի համարվող օսմանյան նավատորմին: Այդ մարտի ժամանակ երկու անգամ վիրավորվեց Միգել Սերվանտեսը` ՙԴոն Կիխոտի՚ ապագա հեղինակը:
- 1918թ. Թալեաթի կառավարությունը հրաժարական է տալիս:
- 1920թ. Օքսվորդի համալսարանում 1-ին անգամ կին ուսանող գրանցվեց:
- 1949թ. խորհրդային օկուպացիոն զորքերի գրաված տարածքում ստեղծվեց Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետությունը:
- 1952թ. ծնվեց Վ.Վ.Պուտինը /1999թ.` ՌԴ վարչապետ, 2000- 2008թ.` ՌԴ Նախագահ, այժմ` վարչապետ, մոտ ապագայում` Նախագահ/:
- 40 տարի առաջ` 1971թ. թողարկվեց 13-ամյա Մայքլ Ջեքսոնի 1-ին ձայնասկավառակը:
- 1977թ. ընդունվեց ԽՍՀՄ-ի նոր` ՙբրեժնեւյան՚ սահմանադրությունը: Նրանում ՙպրոլետարիատի դիկտատուրան՚ փոխարինվեց ՙհամաժողովրդական պետությունով՚, բայց կոմկուսի առաջնորդող դերի մասին հոդվածը մնաց:
- 1993թ. Մոսկվայում վերացվեց Լենինի դամբարանի մոտի համար 1 պահակետը:

ՄԵՐ ՕՐԱՑՈՒՅՑԸ.  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, ՀԻՆԳՇԱԲԹԻ
- Ս.ՊԱՆԴԱԼԵՈՆ ԲԺՇԿԻ, Ս. ԵՐՄՈՂԱՅՈՍ ՔԱՀԱՆԱՅԻ ԵՎ Ս.ԵՎՊՐԱՔՍՅԱ ԿՈՒՅՍԻ ՏՈՆ:
- ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ:
- 1600թ. Ֆլորենցիայի Պիտի հրապարակում կատարվեց 1-ին օպերային ներկայացումը` ՙԷվրիդիկան՚, որը ստեղծվել էր Ֆրանսիայի արքա Հենրիխ 4-րդի եւ Տոսկանիայի մեծ հերցոգ Ֆրանցիսկա 1-ին Մեդիչիի դստեր` Մարիի պսակադրության համար, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 16-ին:
- 1919թ. Նորվեգիայում ՙչոր օրենք՚ մտցվեց:
- 1927թ. Նյու Յորքում 1-ին անգամ գեղարվեստական հնչունային ֆիլմ ցուցադրվեց: Թեեւ ՙՋազի երգիչը՚ ֆիլմի մեծ մասը երաժշտություն էր եւ միայն երկու խոսակցական դրվագ կար, նրա հաջողությունը Ատլանտիկայի երկու կողմերում այնպիսին էր, որ ստորագրեց համր կինոյի մահավճիռը:
- 1935թ. մահացավ առակագիր Խնկո Ապերը /Աթաբեկ Խնկոյան, ծ. 19.10.1870թ./:
- 1940թ. բացվեց Երեւանի բուսաբանական այգին:
- 1948թ. ժամը 5-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ավերիչ երկրաշարժ եղավ: 160 հազար բնակչության կեսից ավելին զոհվեց քնի մեջ: Այս աղետի մասին ճշգրիտ տեղեկությունը թաքցվեց եւ ժողովրդից, եւ ԽՍՀՄ բարձր ղեկավարությունից: Ի դեպ, քաղաքային բանտի պահակախումբը գնդակահարել էր կալանավորներին, որպեսզի նրանք փլված շենքից չփախչեն:
- 1959թ. ծնվեց Արցախի հերոս Աշոտ Ղուլյանը /Բեկոր, զոհվել է 1992-ին/:
- 1973թ. Եգիպտոսը եւ Սիրիան հարձակվեցին Իսրայելի վրա: Բայց ուժեղ հակահարված ստանալով, նահանջեցին:
- 1977թ. ԽՍՀՄ նախարարների խորհուրդը որոշում ընդունեց Երեւանում մետրոխոլիտեն կառուցելու մասին:
- 1977թ. ԽՍՀՄ-ում տեղի ունեցավ Արտեմ Միկոյանի եւ Լեւ Գուրեւիչի ստեղծած ՄԻԳ- 29 ռեակտիվ կործանիչների 1-ին թռիչքը:
- 1981թ. Կահիրեում զինվորական շքահանդեսի ժամանակ երեք մարտիկ դուրս թռան ջիպից եւ ավտոմատներից կրակահերթեր ուղղեցին գլխավոր տրիբունայի վրա: Սպանվեցին երկրի Նախագահ, վարչապետ Մոհամեդ Անվար աս Սադաթը /ծ. 25.12.1918/ եւ մի շարք արտասահմանցի հյուրեր:
- 1982թ. ծնվել է գրոսմայստեր, ներկայումս ամենաուժեղ հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը: ՙՇախմատն ինձ համար խաղ է դառնում, երբ պարտվում եմ: Ասում եմ` լավ, ոչինչ, խաղ էր, անցավ, կարեւորը` կյանքում դժվարություններ չունենամ,- ասել է Արոնյանը:- Բայց սա ինձ հանգստացնելու ձեւ է. ինձ եւ շախմատիստ շատ ընկերներիս համար շախմատն արվեստ է՚:
- 1986թ. աշխարհի շախմատի չեմպիոն Գարի Կասպարովը Անատոլի Կարպովի հետ մրցամարտում պաշտպանեց իր կոչումը:
- 1993թ. ժամը 16-ին վերացվեց Մոսկվայի Լենինի դամպարանի պատվո պահակախումբը:

ՄԵՐ ՕՐԱՑՈՒՅՑԸ.  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
- ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ: ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` 2010-ԻՑ` ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ:
- ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ:
- 1709թ. ՈՒկրաինայի հետման Իվան Մազեպան /ծ.1687/, որը ցանկանում էր իր երկիրն անջատել Ռուսաստանից, Պոլտավայի ճակատամարտից հետո Շվեդիայի թագավորի հետ փախավ Թուրքիա եւ թունավորվեց:
- 1713թ. ծնվեց ֆրանսիացի մեծ փիլիսոփա, գրող եւ հանրագիտակ Դենի Դիդրոն /մ. 1784/:
- 1762թ. Վիեննայի ՙԲուրգ՚ թատրոնում կայացավ Քրիստոֆ Գլյուկի ՙՕրփեոսը եւ Էվրիդիկան՚ օպերայի 1-ին ներկայացումը: Ի դեպ, այս սյուժեով ավելի քան 50 օպերա է գրվել:
- 1793թ. Ֆրանսիայի կոնվենտը որոշեց մտցնել նոր հեղափոխական օրացույց, ըստ որի` տարի սկսվում էր հանրապետության 1-ին օրվանից` սեպտեմբերի 22-ից:
- 1908թ. Բուլղարիան հայտարարեց իր անկախությունը Թուրքիայից:
- 1920թ. Հայաստանի կոմունիստների կենտկոմը Բաքվից դիմեց հայ աշխատավորներին` դաշնակների լուծը թոթափելու կոչով: Բոլշեւիկները զորամասերում հայ զինվորներին համոզում էին զենքը նետել, եղբայրանալ ՙհեղափոխական թուրք ասկյարի՚ հետ: Նրանք ձախողում էին զինամթերքի, պարենի մատակարարումը, խորտակում էին ռազմաճակատ գնացող էշելոնները: Դրանից բարոյալքված հայկական բանակը սկսեց անկանոն նահանջել եւ ցրվել:
- 90 տարի առաջ` 1921-ին Լոնդոնում հիմնվեց ՓԵՆ ակումբը` գրողների միջազգային միավորումը:
- 1938թ. ծնվեց ֆրանսիացի հանրահայտ երգիչ Ջո Դասենը /մ.1980/:
- 1947թ. ԱՄՆ-ի Նախագահ Հարի Տրումենն 1-ին անգամ իր ժողովրդին դիմեց հեռուստատեսությամբ:
- 1962թ. Անգլիայում թողարկվեց ՙԲիթլզ՚ խմբի 1-ին սինգլը, որը հանրահայտության բրիտանական աղյուսակում գրավեց 17-րդ տեղը:
- 1988թ. Չիլիում անցկացված հանրաքվեի ժամանակ քաղաքացիների մեծ մասը դեմ արտահայտվեց Պինոչետի կառավարման երկարացմանը: Ահա եւ ՙբռնապետ՚ Պինոչետը:

ՄԵՐ ՕՐԱՑՈՒՅՑԸ.  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, ԵՐԵՔՇԱԲԹԻ
- Ս.ԹԵԿՂ, ՎԱՌՎԱՌԵ ԵՎ ՊԵՂԻԳԵ ԿՈՒՅՍԵՐԻ ՏՈՆ:
- ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
- 973թ. ծնվել է արաբ հանրագիտակ գիտնական Աբու Ռեյհման Մուհամեդ իբն Ահմեդ ալ Բիրունին, որը Միջին Արեւելքում 1-ինն է կռահել Արեւի շուրջ Երկրի պտտման մասին:
- 1535թ. տպագրվեց 1-ին անգլիալեզու Աստվածաշունչը:
- 1582թ. Հռոմի պապ Գրիգորի 13-րդի հրահանգով մտցվեց նոր` գրիգորյան օրացույց, որի համաձայն հաջոդ օրը ոչ թե հոկտեմբերի 5-ը, այլ 15-ը դարձավ:
- 1664թ. հոլանդացիների հիմնադրած Նոր Ամստերդամ քաղաքը վերանվանվեց Նյու Յորք:
- 335 տարի առաջ հոլանդացի ֆիզիկոս Քրիստիան Հյուգենսը /1629- 1695/ արտոնագրեց գրպանի ժամացույցը:
- 1824թ.ավարտվեց 1810թ. սեպտեմբերի 16-ին սկսված Մեքսիկայի անկախության պատերազմը: Սեպտեմբերի 16-ը ազգային տոն հայտարարվեց:
- 1837թ. Գյումրին վերանվանվեց Ալեքսանդրապոլ, սակայն ոչ թե ցարի կնոջ պատվին, ինչպես գրվում եւ ասվում է հաճախ, այլ` Սուրբ Ալեքսանդրայի:
- 100 տարի առաջ` 1911թ. Լոնդոնում սկսեց գործել 1-ին շարժասանդուխքը:
- 115 տարի առաջ ծնվեց Ռիխարդ Զորգեն /մահապատժվել է 1944-ին/, խորհրդային այն հազվագյուտ հետախույզներից, որ արժանացել են ԽՄ հերոսի կոչման:
- 1916թ. Ռուսաստանում հիմնադրվեց Մուրոմի Ռոստով քաղաքը /այժմ` Մուրմանսկ/:
- 1920թ. Անկարա է ժամանում խորհրդային դիվանագիտական պատվիրակությունը:
- 1920թ. Բաքվում, Ստալինի մասնակցությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի եւ Ադրբեջանի կոմկուսների բյուրոների համատեղ նիստը, որտեղ քննարկվեց Հայաստանի առաջարկած պայմանագրի նախագիծը տարածքների մասին: Նախագիծը վերջնականապես մերժվեց եւ քննարկման չդրվեց Մոսկվայում: Մեր հայրենիքի հողերը բոլշեւիկները նվիրեցին մեր դրացիներին:
- 1925թ. Թիֆլիսում մահացավ մեծ բնանկարիչ Գեւորգ Բաշինջաղյանը:
- 1930թ. ՀԽՍՀ-ի ժողկոմը որոշում կայացրեց ՙկուլտուրական հետամնացության դեմ պայքարի մասին՚: Սկսվեց համակողմանի քարոզչություն ընդդեմ ազգային նկարագրի, հավատի եւ եկեղեցու:
- 65 տարի առաջ` 1946թ. ծնվեց կուսակցական գործիչ, գրող Ալվարդ Պետրոսյանը:
- 1951թ. օրը ցերեկով Նյու Ջերսիի մի ռեստորանում սպանվեց մաֆիայի պարագլուխներից Մորետին: Սպանիչը հետագայում ասել է, որ քրոնիկ սիֆիլիսով հիվանդ Մորետին դարձել էր թուլամիտ եւ կարող էր անմիտ արարքով վնասել իրենց խմբավորմանը:
- 1957թ. ԽՍՀՄ-ն արձակեց Երկրի 1-ին արհեստական արբանյակը` ՙՊՍ-1՚-ը, որը ժամում 24.500 կմ արագությամբ մեր մոլորակի շուրջը 95 րոպեում 1440 անգամ: Չորս ամիս անց այրվեց մթնոլորտում: Աստղագիտության միջազգային ֆեդերացիայի որոշմամբ 1957թ.հոկտեմբերի 4-ը հայտարարված է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՍԿԻԶԲ:
- 1958թ. բացվեց Լոնդոն- Նյու Յորք 1-ին կանոնավոր չվերթը: 22 օր անց բացվեց եւս մեկը` Փարիզ- Նյու Յորքը:
- 1963թ. Երեւանում բացվեց Կարապի լիճը:
- 1965թ. Հռոմի պապ Պողոս 6-րդը ԱՄՆ կատարած 1-ին այցի ժամանակ կոնդակ արձակեց, որով հրեաների վրայից հանվեցին Հիսուս Քրիստոսի մահվան բոլոր մեղադրանքները:
- 1992թ. իսրայելական ավիաընկերության ՙԲոինգ- 747՚ տրանսպորտային ինքնաթիռը Ամստերդամից օդ բարձրանալով քիչ անց այրվեց եւ ընկավ 9 հարկանի տան վրա: Զոհվեց 250 մարդ:
- 1993թ. Ռուսաստանի քաղաքական ճգնաժամի թեժ պահին Ելցինին հավատարիմ զորքերը Մոսկվա մտան, ռմբակոծեցին Սպիտակ Տունը, որի ջրի եւ էլեկտրականության մատակարարումը դադարեցված էր: Մութ դահլիճում ՙԻնտերնացիոնալը՚ երգելուց հետո պատգամավորները հանձնվեցին: Ձերբակալվեցին Նախագահի տեղակալ Ա. Ռուցկոյը, ԳԽ-ի նախագահ Ռ. Խասբուլատովը եւ այլք: Խռովության ժամանակ զոհվեց 150 մարդ: Ամեն ինչ սկսվել էր սեպտեմբերի 21-ին, երբ ՌԴ Գերագույն խորհրդի կողմից երկրի Նախագահի պարտականությունները հետագայում խորհրդարանին հանձնելու մտադրությամբ սահմանադրական փոփոխություններ կատարելու փորձին ի պատասխան Բորիս Ելցինը ՌԴ ժողպատգամավորների համագումարի եւ Գերագույն խորհրդի լուծարման մասին հրամանագիր արձակեց: Սահմանադրական դատարանը Նախագահի գործողությունները համարեց հակասահմանադրական եւ նրան պաշտոնանկ անելու հիմք: Գիշերը Գերագույն խորհուրդը հայտարարեց Ելցինին Նախագահի պարտականություներից զրկելու եւ այդ լիազորությունները փոխնախագահ Ա. Ռուցկոյի վրա դնելու մասին: Այդ ժամանակ Սպիտակ Տունը գրոհելու հրաման տրվեց..
- 1997թ. Գյումրում սկսեց լույս տեսնել ՙՀինգշաբթի՚ շաբաթաթերթը: Շնորհավոր մեր կրտսեր գործընկերոջ ծնունդը:

ՄԵՐ ՕՐԱՑՈՒՅՑԸ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
- Ս. ՓՈԿԱՍ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԵՎ Ս. ԵՐԱՆՈՍԻ ՏՈՆ
- Մինչեւ ամսի 10-ը ՏԻԵԶԵՐՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇԱԲԱԹ է: 
- 1895թ. Ռյազանի նահանգի Կոնստանտինովո գյուղում ծնվեց ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինը /ինքնասպան եղավ 28.12.1925/: 
- 105 տարի առաջ` 1906թ. SOS-ը հաստատվեց որպես աղետի միջազգային ազդանշան` փոխարինելով CQD-ին:
- 1932թ. Ազգերի Լիգային անդամակցելով, Իրաքի Թագավորությունն անկախություն ձեռք բերեց Մեծ Բրիտանիայից:
- 1935-ին ծնվեց հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանը /նա, ով ամեն օր հեռուստացույցում Գյումրու գարեջուրը փոխում է ավտոյի հետ/:
- 1942թ. Գերմանիայում փորձարկվեցին Ֆաու-2 հրթիռները, որոնք զարգացնում էին ժամում 5400 կմ արագություն եւ բարձրանում մինչեւ 85 կմ: Դրանցով սկսեցին պարբերաբար ռմբակոծել Լոնդոնը:
- 1952թ. Մոնտե Բելո կղզում փորձարկվեց անգլիական 1-ին ատոմային ռումբը:
- 30 տարի առաջ` 1981թ. պայթեցվեց Ժնեւի (Շվեյցարիա)քաղաքային դատարանի շենքը, որտեղ պիտի կայանար ԱՍԱԼԱ-ի մի անդամի դատավարությունը:
- 1990-ին պաշտոնապես ավարտվեց Գերմանիայի արեւմտյան եւ արեւելյան մասերի միավորումը:
- 1993թ. իշխանական ճգնաժամ Ռուսաստանում. ՌԴ Գերագույն խորհրդի զինված կողմնակիցները գրավեցին Մոսկվայի քաղաքապետարանը եւ փորձեցին ներխուժել Օստանկինոյի հետուստատեսություն: Ելցինի հրամանագրով Մոսկվայում արտակարգ դրություն հայտարարվեց:
- 2010թ. այսօր կհայտարարվի գրականության նոբելյան մրցանակի նոր դափնեկրի անունը:

ՄԵՐ ՕՐԱՑՈՒՅՑԸ.  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2. ԿԻՐԱԿԻ
- ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ: Նշվում է Մահաթմա Գանդիի` բռնություն չկիրառելու փիլիսոփայության ու գաղափարի հիմնադրի ծննդյան օը:

- ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ:
- 322 Ք.ա. վախճանվեց հինհունական հանրահայտ փիլիսոփա եւ գիտնական Արիստոտելը /ծ. Ք.ա. 384/:
- 1522թ. ռուսական Իվան Գրոզնի ցարը երկարատեւ պաշարումից հետո գրավեց Կազանը եւ այդ խանությունը միացրեց Ռուսաստանին:
- 1869թ. ծնվեց Հնդկաստանի ազատության եւ անկախության համար պայքարի կազմակերպիչ, ազգի հոգեւոր առաջնորդ Մոհանդաս Կարամչանդ Գանդին /սպանվեց 30.01.48/:
- 110 տարի առաջ Ադանայում ծնվեց երաժշտական նշանավոր գործիչ Թաթուլ Ալթունյանը (մ. 1973թ. նոյեմբերի 29-ին):
- 1936թ. ՙԲացառիկ դեր խաղաց ընկեր Բերիան Լենինականի կուսակցության մեջ թաքնված տրոցկիստների մերկացման ու ջախջախման գործում: Լենինականի բոլշեւիկները ընկեր Լավրենտիի ղեկավարությամբ դուրս շպրտեցին տրոցկիստ գարշելիներին՚: Երեւանի կուսկազմակերպության ակտիվի ժողովում ՀԿ/բ/Կ ԿԿ-ի քարտուղար Ամատունու զեկուցումից:
- 1944թ. գերմանական զորքերը վերջնականապես ճնշեցին Վարշավայի ապստամբությունը, որի ընթացքում զոհվեց 10.000, գերի ընկավ 17.000, անհետ կորավ 7000 մարդ: Այդ գազանությանն ակտիվորեն մասնակցել են ռազմագերի ադրբեջանցիներից կազմված ջոկատները: Խորհրդային բանակը օգնության չհասավ լեհ հայրենասերներին: Ավելին, չհամաձայնեց, որ ապստամբների համար Վարշավայում զենք գցելուց հետո վերալիցքավորվելու համար ամերիկյան եւ բրիտանական ինքնաթիռներն օգտագործեն ԽՍՀՄ-ի օդակայանները, դրանով իսկ վիժեցնելով լեհերին օգնելու դաշնակիցների ցանկությունը:
- 565 տարի առաջ Ամենայն Հայոց կաթողիկոս օծվեց Վազգեն Առաջինը (Լեւոն- Կարապետ Պալճյան):
- 1974թ. ՙՆրանք մարտնչում էին հայրենիքի համար՚ ֆիլմի նկարահանման ժամանակ հանկարծամահ եղավ ռուս գրող, դերաասան եւ կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը /ծ. 25.7.1929/

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, ՇԱԲԱԹ

- ՔՐԻՍՏՈՍԻ 72 ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՏՈՆ 
- ՀԵՊԱՏԻՏ C-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 
- ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 
- ԲՈՒՍԱԿԵՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 
- ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 
- ԺՊԻՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 

- Ք.ա. 331թ. տեղի ունեցավ Գավգամելայի ճակատամարտը աքեմենյան եւ հունական բանակների միջեւ: Ալեքսանդր Մակեդոնացու հաղթանակից հետո Մեծ Հայքը եւ Փոքր Հայքը հռչակվեցին անկախ թագավորություններ: 
- 1772թ. Լեհաստանի 1-ին բաժանումը Ավստրիայի, Պրուսիայի եւ Ռուսաստանի միջեւ: Բելոռուսիայի միացումը Ռուսաստանին:
- 1827թ. առավոտյան ռուսական զորքը, առաջին շարքերում` հայ կամավորները, սրընթաց գրոհով մտան Երեւանի բերդ: Ընկավ պարսկական բռնակալության հենակետը Հայաստանում: Գերի վերցվեց ավելի քան 3000 հոգի, այդ թվում` խանը: Գրավվեց 100 թնդանոթ եւ մեծ քանակով այլ զենք ու ռազմամթերք: Երեւանի ազատագրումը համաժողովրդական ցնծություն առաջացրեց: Ներսես Աշտարակեցին գրեց. ՙՇնորհավորում եմ Հայաստան աշխարհի փրկությունը անագորույն պարսից երկաթե հնոցից՚: Խ. Աբովյան. ՙԴժողքի քանդվիլը մեղավորների համար էն գինը չէր ունենալ, ինչպես Երեւանու բերդի առնիլը հայերի համար՚:
- 1856թ. ֆրանսիական ամսագրում սկսեցին տպագրել Գուստավ Ֆլոբերի ՙՏիկին Բովարի՚ վեպը: Հեղինակի դեմ դատական գործ բացվեց ՙբարոյականությանն անարգելու՚ մեղադրանքով, սակայն նրան հաջողվեց խուսափել տուգանքից եւ վեպն արգելելուց: 
- 1871թ. ամերիկյան մորմոնների առաջնորդ Բ. Յանգը ձերբակալվեց միանգամից 16 կին պահելու մեղադրանքով: 
- 1909թ. ստեղծվեց բրիտանական հետախուզությունը` ՄԻ-ը: 
- 1910թ. ծնվել է պատմաբան, հայրենասիրական գործիչ Վարագ Առաքելյանը:
- 100 տարի առաջ` 1910-ին ահաբեկիչները պայթեցրեցին ՙԼոս Անջելես թամս՚ թերթի խմբագրության շենքը:
- 1920թ. ՀՀ նախարարապետ Հ. Օհանջանյանը կոչով դիմեց Հայաստանի քաղաքացիներին. ՙԱնթիվ զոհերի արյունով ձեռք բերված մեր հայրենիքը եւ ազատությունը վտանգված են. տաճիկ փաշաներն ու բեկերը ձեռնարկել են հայ ժաղովրդի բնաջնջման գործին... Թշնամին տիրանալով Սարիղամիշին եւ այլ դիրքերի, ուզում է հարձակվել Կարսի վրա: Քաղաքացիներ... հիշեցեք 1918-ի օրերը, միտք բերեք Սարդարապատն ու Ղարաքիլիսեն... Ի զեն, քաղաքացիներ, ի զեն, անվարան եւ առավել քան երբեք ինքնավստահ... Հասել է այն օրը, երբ այլեւս թույլեր ու դասալիքներ չպիտի լինեն, այլ միայն հայրենիքին համար մեռնելու պատրաստ զինվորներ... Այն օրը միայն թշնամին պարտված կլինի, երբ ամենքդ իբրեւ մի անձ ոտքի կկանգնեք սպառազեն եւ զոհվելու պատրաստ: Ի զեն, քաղաքացիներ, դեպի ռազմաճակատ` դեպի հաղթանակ՚:
- 1921թ. Կ. Պոլսում վերակազմյալ հնչակյանները, արմենականները եւ այլ կազմակերպությունների մի խումբ նախկին անդամներ հիմնադրեցին ՌԱԿ-ը:
- 1923թ. բացվեց Երեւանի պետական կոնսերվատորիան:
- 1928թ. խորհրդային 1-ին հնգամյակի պաշտոնական սկիզբը:
- 1935թ. ԽՍՀՄ-ում վերացվեցին մթերաքարտերը: Հիմնական առեւտուրը տեղափոխվեց հատուկ` փակ խանութներ, պահեստներ եւ վաճառասեղանների տակ:
- 1946թ. Նյուրնբերգում /Գերմանիա/ ավարտվեց միջազգային զինվորական տրիբունալի աշխատանքը, որը դատապարտեց գերմանական 24 զինվորական հանցագործների:
- 1960թ. Կիպրոսի անկախության սկիզբը: Այս դրախտային կղզին տարբեր ժամանակներում եղել է բյուզանդացիների, արաբների, ֆրանսիական ասպետների տիրապետության տակ: 16-րդ դարումԿիպրոսը զավթեցին թուրքերը: 1878թ. կղզին նվաճեցին անգլիացիները, թեեւ այն պաշտոնապես մնում էր Օսմանյան կայսրության կազմում եւ անգլիական գաղութ հայտարարվեց ավելի ուշ` 1925թ.: 1950թ. հունվարին Կիպրոսի հույն բնակչության շրջանում անցկացվեց հանրաքվե, որի մասնակիցների 96 տոկոսը քվեարկեց Հունաստանին միանալու օգտին: Բայց Մեծ Բրիտանիան հրաժարվեց ճանաչել դրա արդյունքները: Ի վերջո, 1959թ. Մեծ Բրիտանիայի, Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագիր ստորագրվեց 1960թ. հոկտեմբերի 1-ից Կիպրոսին անկախություն շնորհելու վերաբերյալ:
- 1960թ. ԽՍՀՄ- ում արտադրվեց ՙԶապորոժեց՚ մակնիշի 1-ին ավտոմեքենան:
-1967թ. ԽՍՀՄ-ում սկսվեցին կանոնավոր գունավոր հեռուստահաղորդումները:
- 1971թ. Ֆլորիդա նահանգում /ԱՄՆ/ բացվեց Դիսնեյլենդը` աշխարհի ամենամեծ` 11.300 հեկտար տարածությամբ զվարճավայրը:
- 1977թ. ամենահայտնի ֆուտբոլիստը` Պելեն, ավարտեց իր մարզական կյանքը, որի ընթացքում խփել է 1281 գոլ /1363 խաղում/:
- 1988թ. Գրոմիկոյի փոխարեն ԽՍՀՄ ԳԽ նախագահության նախագահ ընտրվեց Գորբաչովը: Դրանով նա զբաղեցրեց պետական եւ կուսակցական բարձրագույն պաշտոնները: Բայց դա եւս չփրկեց:
- 1989թ. վերաբացված Գանձասարի վանքում մատուցվեց 1-ին պատարագը:
- 2000թ. Լոնդոնում բացվեց Ս.. Եղիշե եկեղեցին:
- Ամեն տարի Սան Մարինոյի Մեծ գլխավոր խորհուրդն այս օրը կես տարով ընտրում է երկու կառավարիչ /կապիտան ռեգենտ/, որոնք երկիրը ղեկավարում են միասին: Նրանց որոշումները պիտի ընդունվեն միաձայն:

ԺՊԻՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
1963 թվականի դեկտեմբերին, ամերիկյան նկարիչ Հարվի Բոլը հայտնագործեց ծիծաղելի արեւային մռութիկը, որը հայտնի է որպես ժպտերես դեմք կամ սմայլիկ անունով: Դա սկզբում որպես ապահովագրական ընկերության խորհրդանիշ է օգտագործվել: Առաջին սմայլիկն ամրացվել է գնդասեղին, որը հետո երեւաց խորհրդանիշների, բացիկների, նույնիսկ ԱՄՆ-ի նամականիշի վրա: Սմայլիկները նվիրվում են հայտնի մարդկանց, կենդանիներին: Կան Հիտլերին, Ստալինին, Էլվիս Փրեսլիին, Կուտուզովին եւ այլ հայտնի մարդկանց նվիրված սմայլիկներ:
Բոլը իրեն հռչակեց միջազգային երջանկության դեսպան եւ հիմնեց ժպիտի համաշխարհային կոորպորացիան` առաջարկելով  ժպիտի օրը ողջ աշխարհում նշել հոկտեմբերի 1-ին: Նա ասում է, որ այս օրը պետք է նվիրված լինի լավ տրամադրությանն ու բարի գործերին:
Իսկ 1982 թ. սեպտեմբերի 19-ին` առավոտյան ժամը 11 անց 44 րոպեին ծնվեց համացանցի սմայլիկը: Լայն շփման շնորհիվ այժմ սոցիալական կայքերում սմայլիկները մեծ տարածում են գտել, դարձել էլեկտրոնային հաղորդագրության կարեւորագույն մաս: Ժպտերեսիկն օգնում է լավ հասկանալ զրուցակցին, նրա տրամադրությունը:
Ասում են, այսօր ստացած նամակները, որոնց վրա սմայլիկի նշան կա, անպատճառ երջանկություն կբերեն: Օրվա նշանաբանն է`բարի գործ արա, օգնիր ինչ-որ մեկին ժպտալ: