Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումների ծրագիր
Ծրագիրն իրականացնում են Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական բաժինը և Շիրակի թեմի երիտասարդական կազմակերպությունը:
Շարունակել...
ԳՅՈՒՄՐԻ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում փետրվարի 3-ին եւ 4-ին մեծ շուքով կնշվի Սուրբ Սարգիս զորավարի տոնը` Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի եւ Գյումրու երիտասարդաց միության նախաձեռնությամբ:
Շարունակել...
ԳՅՈՒՄՐԻ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում փետրվարի 3-ին եւ 4-ին մեծ շուքով կնշվի Սուրբ Սարգիս զորավարի տոնը` Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի եւ Գյումրու երիտասարդաց միության նախաձեռնությամբ:
Շարունակել...
Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում կայացել է հանդիպում մարզի տարբեր համայնքների եկեղեցասեր երիտասարդների հետ: Քննարկվել եւ ներկայացվել է այն միջոցառումների ցանկը, որոնք տեղի են ունենալու փետրվարի 3-ից 4-ը, եւ նվիրված են լինելու Սուրբ Սարգիս զորավարի տոնին: Մանրամասները տեսանյութում:
Շարունակել...
Agence France-Press-ը հաղորդում է, որ 16-ամյա հոլանդուհի Լորա Դեկկերը դարձավ աշխարհի ամենաերիտասարդ ծովագնացը` ավարտելով միայնակ շուրջերկրյա ճանապարհորդությունը:
Մի տարի տեւած նավարկության վերջին կանգառը դարձավ Կարիբյան կղզիների Սեն Մարտեն կղզին:
Շարունակել...
- Ջրաճահճային տարածքների համաշխարհային օր:
- Արջամկան օր ԱՄՆ-ում (վերջերս նաեւ Ռուսաստանում):
- Գրողներ Կոստան Զարյանի (Կոստանտին Եղիազարյան, 1885-1969), Հրաչյա Քոչարի (Գաբրիելյան, 1910-1965), դերասան Վաղարշ Վաղարշյանի (1894) եւ երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միհրան Երկաթի (1921-1986) ծննդյան օրն է:
Շարունակել...
Երկրի ընդհանուր մակերեսային միջին ջերմաստիճանի պատճառով 2011 թվականը մտավ դիտարկումների պատմության մեջ` սկսած 1880 թվականից, ամենատաք տարիների տասնյակի մեջ:
Շարունակել...
Այսօր հնէաբան ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանի (1912), ռեժիսոր Վիլեն Զախարյանի (1931), կինոօպերատոր Ռոբերտ Բալասանյանի (1939), ՙՆոր ժամանակներ՚ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի (1964) ծննդյան օր է:
Շարունակել...
ՈՒզբեկները հրաժարվեցին Ս Վալենտինից
ՈՒզբեկստանը չեղյալ է համարել Սուրբ Վալենտինի օրվան նվիրված բոլոր միջոցառումները եւ համերգային ծրագրերը: РИА новосmи-ն` հղում կատարելով ուղբեկական լրատվամիջոցներին, հայտնում է, որ ՈՒզբեկստանում բոլոր պաշտոնյաներին բանավոր կարգադրություն է արվել` այսուհետ սիրահարների օրվան նվիրված որեւէ միջոցառում չիրականացնել: Սիրահարների տոնին փոխարինելու կգա ուզբեկ հայտնի գրող Բաբուրի ծննդյան օրը:
1709թ. բրիտանական ՙՀերցոգինիա՚ առագաստանավի անձնակազմը Չիլիից արեւմուտք գտնվող Մաս Ա Տիերա կղզում հայտնաբերեց Ալեքսանդր Սելկիրկին, որը 1518 օր միայնակ ապրել էր այդտեղ: Նա դարձավ Դանիել Դեֆոյի վեպի հերոսի` Ռոբինզոն Կրուզոյի կերպարի նախատիպը:
Շարունակել...
Երբ օրերս Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանին հարցրել էինք, թե ինչպես է վերաբերվում իր սաներ Անդրեի, Վարդան Բադալյանի անունների` աղանդավորների խմբերում շրջանառվելուն, նա պատասխանել էր. «Չեմ պատկերացնում, թե դա ինչպես կարող է լինել, այն էլ` իմ դաստիարակությամբ, որ ես ամիսը մեկ իրենց Նորավանք էի տանում գիշերները...»:
Շարունակել...
- 9թ. Ք.ա. լուսավորվեց Հռոմի խաղաղության խորանը, որը Սենատի որոշմամբ Ք.ա. 13թ. Մարսյան դաշտում կառուցվել էր ի պատիվ Իսպանիայից եւ Գաղիայից Օգոստոս կայսեր հաղթական վերադարձի: Խորանի լուսավորմամբ նշանավորվել է ՙհռոմեական խաղաղության՚ դարաշրջանի սկիզբը:
- 1649թ. Լոնդոնում գլխատվեց Կարլ Ստյուարտ 1-ինը` Անգլիայի, Շոտլանդիայի եւ Իռլանդիայի թագավորը: Համայնքների պալատը հատուկ այդ նպատակով հիմնել էր արդարադատության գերագույն դատարան:
Շարունակել...
Վերջին տարիներին հատկապես Հայաստանի սոցիալապես անապահով շրջանում սկսեցին ՙծաղկել՚ տարբեր տեսակի աղանդներ: Արդեն վերջերս ՙԵհովայի վկաների՚, ՙհիսունականների՚, մորմոնների եւ նման աղանդների կողքին սկսել է ակտիվ զարգանալ ՙԿյանքի խոսք՚-ը:
Շարունակել...
- 1547թ. Ռուսաստանում սկսվեց Իվան 4-րդ Ահեղի գահակալությունը:
- 1635թ. կարդինալ Արման Ժան դյու Պլեսին` հերցոգ դը Ռիշելյեն, առաջին նախարարը եւ Լյուդովիկես 13-րդի ժամանակ երկրի փաստացի դիկտատորը, ստորագրեց Ֆրանսիայի ակադեմիայի հիմնադրման շնորհագիրը: Ինչպես ցույց էր տալիս փաստաթուղթը, ակադեմիան ստեղծվում էր, որպեսզի ՙֆրանսերենը ոչ միայն պերճաշուք լեզու դարձվի, այլեւ բոլոր արվեստներն ու գիտությունները մեկնաբանելու ունակ՚:
Շարունակել...
Քսանամյա տարեդարձը զրուցելու, աշխատանքներն ամփոփելու լավ առիթ էր, եւ թեմի առաջնորդ Տ.Միքայել եպս. Աջապահյանը հունվարի 26-ին ընդունեց համակարգի մի խումբ աշխատողների: Սրբազան Հայրը նրանց շնորհավորեց կառույցի տարեդարձի առթիվ, հաջողություններ մաղթեց իրենց աշխատանքում, հորդորեց պատվախնդրությամբ եւ պատասխանատվությամբ մոտենալ իրենց պարտականություններին:
Շարունակել...
Ս. ԳՐԻԳՈՐ ԱՍՏՎԱԾԱԲԱՆԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ
Սբ. Գրիգոր Աստվածաբանը կամ Նազիանզացին ծնվել է 328 թվականին Կապադովկիայի Նազիանզ գյուղաքաղաքի մոտ գտնվող Արիանզ գյուղում Գրիգոր եպիսկոպոսի ընտանիքում: Նա իր կրթությունն ստացել է Կեսարիայում, այնուհետև Աթենքում, որտեղ էլ ծանոթացել է քրիստոնեության մեկ այլ ապագա խոշոր դեմքերից մեկի` սբ. Բարսեղ Կեսարացու հետ:
Շարունակել...
Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին՚ ՀՀ օրենքի նոր նախագիծը դեռ իր ՙՎենետիկյան ոդիսական՚-ում է: Մինչ օրենսգետներն ու միջազգային դիտորդները ջանում են փոխադարձ ընդունելի դրույթներ մշակել եւ սահմանել, ցայսօր շատ այլ հարցերի հետ առկախ ու անորոշ են մնում երեխաներին առնչվող դրույթները: Վերջինի հետեւանքով առավելապես է տուժում հասարակության խոցելի այս շերտը:
Շարունակել...
- 1724թ. Պետրոս Մեծի հրամանով հիմնվեցին Պետերբուրգի գիտությունների ակադեմիան եւ համալսարանը:
- 1783թ. Ռուսաստանում մասնավոր անձանց թույլատրվեց տպարան ունենալ:
- 1796թ. Ռուսաստանում ստեղծվեց բելոռուսական նահանգ:
- 1807թ. Լոնդոնի Պել Մել փողոցում վառվեցին աշխարհում 1-ին գազե լապտերները:
Շարունակել...
Քրիստոսն առինքնում է ողջ մարդկությանը: Առանց նրա ուսմունքի մենք ոչինչ չգիտենք եւ ոչինչ չենք տեսնում ինչպես Աստծո, այնպես էլ մեր մեջ, առանց Քրիստոսի ամեն ինչ մեզ համար խավար է ու խառնաշփոթություն: Առանց նրա վարդապետության մարդը մատնված է արատների եւ աղետների, մոլորության, խավարի, հուսահատության ու մահվան: Հետեւելով Քրիստոսի ուսմունքին, մարդիկ կարող են ազատվել այդ ամենից: Մեր բովանդակ առաքինությունն ու երանությունը ի Քրիստոս է: Առանց Քրիստոսի վարդապետության մարդիկ կհոշոտեն միմյանց, աշխարհը դժողք կդառնար եւ կայլասերվեր:
ԲԼԵԶ ՊԱՍԿԱԼ (ֆրանսիացի մաթեմատիկոս)
- 1943թ. Գերմանիայում մտցվեց կանանց զինապարտություն:
- 1944թ. ճեղքվեց Լենինգրադի` 900 օր ու գիշեր տեւած շրջափակումը:
- 45 տարի առաջ` 1967թ. մեկնարկի նախապատրաստության ժամանակ ծագած հրդեհից ամերիկյան ՙԱպոլոն՚ տիեզերանավում զոհվեց 3 աստղագնաց:
- 1967թ. 60 պետություն պայմանագիր ստորագրեց ատոմային զենքը տիեզերք չտեղփոխելու մասին:
Շարունակել...
Անգինան սովորական կոկորդաբոբ չէ, որ կարելի է բուժել միայն ողողումներով: Եթե բժիշկը հաստատի, որ անգինա կա, ապա անկողնային ռեժիմը պարտադիր է գոնե այն ժամանակահատվածի համար, երբ ջերմություն, թուլություն ու կոկորդում ցավի զգացում ունեք: Հիվանդի սպասքը պարտադիր առանձնացրեք: Հիշեք, որ հիվանդ կոկորդով դժվար է կոշտ սնունդ ուտել, ուստի հեղուկ ուտելիքը խիստ ցանկալի է: Առաջարկվում է առատ ու տաք ըմպելիք:
Շարունակել...
- 1788թ. անգլիացի բանտարկյալները Ավստրալիայում հիմնեցին 1-ին եվրոպական բնակավայրը` Սիդնեյը:
- 1853թ. Մոսկվայի Փոքր թատրոնում 1-ին անգամ ներկայացվեց 29- ամյա Ա. Օստրովսկու ՙՄի նստիր ուրիշի սահնակը՚ պիեսը: Գլխավոր դերում խուլ գավառից եկած, բայց արդեն մեծ ճանաչում ունեցող Լյուբով Կոսիցկայան էր: Պիեսի հաջողությունը բացառիկ էր: Դերասանուհին դարձավ հեղինակի թալիսմանը եւ տանջող սերը: Պիեսը դարձավ Փոքր թատրոնը ՙՕստրովսկու տուն՚ դառնալու առաջին աստիճանը: Հետագայում այստեղ բեմադրվեց մեծ դրամատուրգի եւս 46 գործ:
Շարունակել...
Ս. ՎԿԱՆԵՐ ԵՎԳԵՆԻՈՍԻ, ՄԱԿԱՐԻՈՍԻ, ՎԱՂԵՐԻՈՍԻ, ԿԱՆԴԻՏՈՍԻ ՈՒ ԱԿՅՈՒՂԱՍԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ
Քրիստոնեության արագ տարածումը հատկապես հռոմեական կայսրության սահմաններում արդեն երկրորդ դարից անհանգստացնել է կայսրերին:
Շարունակել...
Ինչպես արցունքներն են բխում սրտից եւ ուղղվում դեպի սիրտ, այնպես էլ Աստվածաշունչը բխում է Աստծուց, եւ ով Աստծուց է, լսում է Նրա խոսքերը:
ՖԱՐԱԴԵՅ (բնախույզ)
- 270 տարի առաջ` 1742թ., մահացավ աստղագետ, հետագայում իր անունով կոչված գիսաստղի հայտնվելու ժամանակը կանխատեսած Էդմունդ Գալլեյը (ծ. 8.11.1656):
- 250 տարի առաջ` 1762թ. 29- ամյա Աննա Մարիա Սմարտը դարձավ 1-ին կին գլխավոր խմբագիրը (ՙՌիդինգ Մերկուրի՚ շաբաթաթերթի):
- 180 տարի առաջ` 1832թ., ծնվեց ռուս նկարիչ Իվան Իվանոնիչ Շիշկինը (մ.20.3.1898):
Շարունակել...
Ս. ԵՎԳԻՆԵ ԿՈՒՅՍԻ, ՆՐԱ ՀՈՐ` ՓԻԼԻՊՈՍԻ ԵՎ ՄՈՐ` ԿՂՈԴԻԱՅԻ, ԵՐԿՈՒ ՆԵՐՔԻՆԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ
Փիլիպպոսը հռոմեացի ազնվական էր: Նշանակվելով Եգիպտոսի կառավարիչ` ընտանիքով տեղափոխվում է Ալեքսանդրիա: Եվգինեն հոր խորհրդով սովորում է գիտության այդ նշանավոր կենտրոնում, որտեղ մեծ հետաքրքրությամբ ընթերցում է Պողոս առաքյալի թղթերը: Հավատալով Հիսուս Քրիստոսին` իր երկու ներքինիների հետ մկրտվում է և դառնում քրիստոնյա: Այնուհետև տղամարդու զգեստ հագած գնում է վանք, դառնում վանահայր:
Շարունակել...
Անպայման ընկեր չէ նա, որին հանդիպում ես ամեն օր, այլ նա է ընկերը, որը քո մոտ է գալիս այն ժամանակ, երբ բոլորը գնում են քեզանից: /ժողովրդական/
- 1848թ. Կալիֆոռնիայում ոսկի հայտնաբերվեց:
- 150 տարի առաջ` 1862թ., Մոլդովայի եւ Վալախիայի միավորմամբ նոր պետություն ստեղծվեց` Ռումինիան, մայրաքաղաքը` Բուխարեստ:
- 1888թ. ԱՄՆ- ում արտոնագրվեց գրամեքենաների ժապավենը:
- 1889թ. Նյու Օռլեանում սպանվեց նեապոլցի Վ. Օտումբոն` ԱՄՆ- ում իտալական մաֆիայի 1- ին հայտնի զոհը:
Շարունակել...
Ս. ԿԻՐԱԿՈՍԻ, ՆՐԱ ՄՈՐ` ՀՈՒՂԻՏԱՅԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ
Հուղիտան աստվածասեր ու բարեպաշտ մի կին էր: Նա ուներ երեք տարեկան մի մանուկ, որի անունը Կիրակոս էր: Երբ սկսում են հալածանքները քրիստոնյաների դեմ, նա փախչում է Տարսոն: Սակայն այստեղ էլ չի կարողանում հանգիստ մնալ, քանզի հալածանքները շարունակվում են: Սրբին ձերբակալում են և չարչարանքների ենթարկում:
Շարունակել...
ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում և 2012 թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը 10 հազար 500 դրամի փոխարեն սահմանել 13 հազար դրամ (աճը` շուրջ 24 տոկոս):
Շարունակել...
-27թ. Օգոստոս Օկտավիանոսը հռչակեց Հռոմեական կայսրության ստեղծումը:
-41թ. Հռոմում դավադիրները սպանեցին Կալիգուլային` Հին Հռոմի ամենաարյունարբու կայսրերից մեկին:
-530 տարի առաջ` 1482թ. 1- ին անգամ տպագրվեց հրեական սուրբ գիրքը` ՙՏորան՚:
Շարունակել...
Աշխարհը խարսխված է օրինաչափությունների վրա, եւ իր դրսեւորումներով ներկայանում է իբրեւ բանականության արգասիք, իսկ սա արդեն նրա Արարչի մասին է խոսում:
ՉԱՐԼԶ ԴԱՐՎԻՆ
- 1506թ. կապիտան Կասպար ֆոն Զիլենենի հրամանատարությամբ ՈՒրի կանտոնից 150 շվեյցարացի զինվորներ մտան Հռոմ` ծառայելու պապին: Նա Սբ. Պետրոսի հրապարակում հանդիսավորապես օրհնեց Եվրոպայում որպես լավ կռվող եւ խիստ հավատարիմ զինվորներ հայտնի շվեյցարացիներին: Ֆրանսիայի թագավորի դեմ պատերազմում ունեցած նշանակալի դերի համար 1512-ին շվեյցարացիների ջոկատն ստացավ ՙԵկեղեցու ազատության պաշտպանների՚ կարգավիճակ:
Շարունակել...
Մովսեսը մեզ ավանդել է տիեզերածնությունը (կոսմոգոնիան), որի դրույթների ճշտությունը զարմանալիորեն հաստատվում է օրեցօր:
ԿՅՈՒՎԻԵ (հնէաբանության հիմնադիր)
- 1775թ. Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում ժողովրդի աչքի առաջ մահապատժվեց գյուղացիական պատերազմի ղեկավար Եմելյան Պուգաչովը (ծ.մոտ 1741):
- 1790թ. ֆրանսիացի բժիշկ Գիլիոտենն առաջարկեց մահապատժի իրականացման սարքի նոր տարբերակ, որը հետո կոչվեց նրա անունով:
- 1793թ. հեղափոխական դատարանի վճռով մահապատժի ենթարկվեց Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս 14- րդը:
Շարունակել...
Ս. ԱԹԱՆԱՍ, Ս. ԿՅՈՒՐԵՂ ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ
Սբ. Աթանաս և Սբ. Կյուրեղ հայրապետներն Ընդհանրական Եկեղեցու ամենակարկառուն գործիչներից են, ովքեր իրենց ողջ կյանքն ապրեցին հանուն քրիստոնեական հավատի ուղղափառության հաստատման ու տարածման` ընդդեմ մոլար ըմբռնումների եւ ուսմունքների:
Շարունակել...
Աստվածաշունչը բնավ չի կարող ստել եւ սխալվել. նրա վկայությունները բացարձակ եւ անձեռնմխելիորեն ճշմարիտ են:
ԳԱԼԻԼԵՈ ԳԱԼԻԼԵՅ (ֆիզիկոս, աստղագետ)
- 1778թ. անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը հայտնագործեց Հավայան կղզիները, որոնք այժմ ԱՄՆ-ի նահանգներից մեկն են համարվում:
- 1877թ. Կոնստանտինոպոլում ավարտվեց 1876թ. դեկտեմբերի 23-ին սկսված բալկանյան հարցին նվիրված կոնֆերանսը: Մեծ տերությունների անհամաձայնություններից օգտվելով, Թուրքիան կարողացավ մերժել նրանց` գործնականում բոլոր պահանջները, վկայակոչելով հենց նոր ընդունված սահմանադրությունը եւ նրանում ամրագրված կայսրության անբաժանելիությունը:
Շարունակել...
Ս. ԹԵՈԴՈՍ ԹԱԳԱՎՈՐԻ ԵՎ ԵՓԵՍՈՍԻ ՄԱՆԿԱՆՑ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ
Սուրբ Թեոդոս թագավորը և մեծահամբավ զորավարը, որին տրվել է նաև Մեծն Թեոդոս անունը, քրիստոնյա աշխարհին հայտնի է որպես ուղղափառության մեծագույն ջատագով ու պաշտպան:
Շարունակել...
- 570թ. ծնվել է մահմեդականության հիմնադիր Մուհամեդ մարգարեն:
- 1649թ. Քվեբեկում տեղի ունեցավ Կանադայի պատմության մեջ գրանցված 1-ին մահապատիժը: Հանցագործը 16- ամյա մի գող աղջիկ էր:
- 1729թ. երկարատեւ ու դժվարին բանակցությունների արդյունքում Էլվաշ քաղաքի մոտ, Պորտուգալիան եւ Իսպանիան բաժանող Կայա գետի վրայով անցնող կամրջի վրա երկու հարսանիք տեղի ունեցավ: Իսպանիայի գահաժառանգը` ապագա թագավոր Ֆերդինանտ 6- րդը (1713- 1759) ամուսնացավ Պորտուգալիայի արքա Ժուան 5-րդի դուստր Մարիա Բարբարե դե Բրագանսի հետ (1711- 1758):
Շարունակել...
- 1505թ. Ֆիլիպ Գեղեցիկի (չշփոթել Կիրկորովի հետ) գլխավոր փոստապետ Ֆրանց ֆոն Տակսիսը ձեռնարկեց Նիդերլանդների, Ավստրիայի, Իսպանիայի եւ Ֆրանսիայի միջեւ կանոնավոր փոստային հաղորդակցություն կազմակերպելու 1-ին փորձը, որը ձախողվեց: Միայն 10 տարի անց նրան հաջողվեց Եվրոպայում ստեղծել ժամանակակից փոստի նման կառույց:
- 1535թ. իսպանական կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիսարոն հիմնեց Լիման` Պերուի ապագա մայրաքաղաքը:
Շարունակել...
Ս. ԱՆՏՈՆ ՃԳՆԱՎՈՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ
Սբ. Անտոն Ճգնավորը կամ Սբ. Անտոն Անապատականը ճգնավորության եւ վանական կյանքի հայրն ու հիմնադիրն է: Երանելի այրը ծնվել է Եգիպտոսի Կոմա գյուղում 251 թվականին, ազնվական ծնողների ընտանիքում: Ծնողների մահից հետո Անտոնը ժառանգում է նրանց հարստությունը: Սակայն մի օր եկեղեցում լսում է ավետարանական այն պատգամը, որտեղ Հիսուս ասում է. «եթե կամենում ես կատարյալ լինել, նախ վաճառիր ինչ-որ ունես ու աղքատներին տուր և երկնքում գանձեր կունենասե: /Մատթ.19: 21/:
Շարունակել...
Կամ Մովսեսը մեր դարաշրջանին հատուկ խոր գիտական փորձառություն ուներ կամ էլ նա կրող էր հայտնության:
ԲԻՈ (ֆրանսիացի ֆիզիկոս, օպտիկայի հիմնադիրներից մեկը)
- 395թ. Հռոմեական կայսրությունը բաժանվեց Հարավայինի եւ Արեւմտյանի:
- 1377թ. Հռոմի պապ Գրիգորիուս 11-րդը (1329-1378) 13 կարդինալների ուղեկցությամբ հանդիսավոր մուտք գործեց Հռոմ, ինչով վերջ դրվեց ՙպապերի ավինյոնյան գերությանը՚, որի ընթացքում 1309-ից Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդի նստավայրը Ավինյոնում էր (Ֆրանսիա), իսկ իրենք` հոգեւորականները, ֆրանսիական թագավորների հպատակության տակ էին: Պապը տեղափոխվեց Վատիկան, որտեղ աստիճանաբար շքեղ պալատ ստեղծվեց` իր գեղարվեստական հարուստ հավաքածուով:
Շարունակել...
Ս. ՊԵՏՐՈՍ ՀԱՅՐԱՊԵՏԻ, ՎԼԱՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԵՎ ԱԲԻՍՈՂՈՄ ՍԱՐԿԱՎԱԳԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ
Ալեքսանդրիայի Ս. Պետրոս հայրապետը և Աբիսողոմ սարկավագը Ընդհանրական Եկեղեցու մեծ սրբերից են: IV դարի սկզբին գլխավորելով Ալեքսանդրիայի աթոռը` Սբ. Պետրոս հայրապետն իր հավատի արիությամբ եւ Աբիսողոմ սարկավագի աջակցությամբ պահպանել է հավատավոր հոտը Դիոկղետիանոսի, Գաղերիոսի և Մաքսիմիանոսի կայսրերի հալածանքների ընթացքում:
Շարունակել...
Հաջորդականությունը, որով ի հայտ են գալիս օրգանապես ստեղծված արարածները, խիստ համահունչ է արարչագործության վեց օրերին, ինչպես այդ մասին մեզ պատմում է Ծննդոց գիրքը:
ԱՆԴՐԵ ԱՄՊԵՐ (ֆիզիկոս)
- 1362թ. փոթորիկի պատճառով փլուզվեցին Հյուսիսային ծովի եվրոպական ափի որոշ շրջաններ, որի հետեւանքով առաջացան Ֆրիզյան կղզիները:
- 1889թ. Ավստրալիայում գրանցվեց 53,3 աստիճան տաքություն:
- 1901թ. ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ քաղաքային դուման հավանություն տվեց նոր զինանշանի նախագծին: Սակայն հերալդիկայի պետական դեպարտամենտը չհաստատեց դա եւ կարգադրեց ՙավելորդ ինքնագործունեությամբ զբաղվելու փոխարեն գործածել 1843թ. հաստատված զինանշանը՚: Իսկ Գյումրու ներկայիս` բազմաթիվ տարրերով խիստ ծանրաբեռնված զինանշանը ով պիտի փոխել տա:
- 1920թ. ԱՄՆ-ում սկսեց գործելՙչոր օրենքը՚, որը վերացվեց 1933-ի դեկտեմբերի 5-ին:
Շարունակել...
- 1609թ. Ներքին Սաքսոնիայում շաբաթը մեկ անգամ սկսեց լույս տեսնել 1-ին տպագիր պարբերականը` ՙԱվիզո Ռելացիո օ6դեր ցայտունգ՚-ը:
- 1797թ. Լոնդոնում Ջոն Էթերինգթոնը փողոց դուրս եկավ 1-ին ցիլինդրը գլխին:
- 1870թ. ՙՀարփրեզ ուիքլի՚ շաբաթաթերթում 1-ին անգամ հրապարակվեց ԱՄՆ-ի ժողովրդավարական կուսակցության խորհրդանիշի` ավանակի պատկերը:
Շարունակել...
Հայերը հունվարի 6-ին, իսկ Արեւմուտքը դեկտեմբերի 25-ին, տոնում են Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը, ինչին, սակայն, Հայաստանում նախորդում է Նոր Տարին, որն ավելի է արժեւորվում մեզ համար, եւ Ծննդյան տոները գրեթե երկրորդ պլան են մղվում:
Շարունակել...
Ս.ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆ
Հովհաննես Մկրտչի`Կարապետի (որն ավետեց Հիսուս Քրիստոսի գալուստը) ծնունդը մանրամասն նկարագրել է Ղուկաս Ավետարանիչը (Ղուկ. 1:5-25):
Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային Տիրոջ տաճարում խնկարկության ժամանակ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում նրա որդու ծննդյան մասին:
Շարունակել...
- 1690թ. գերմանացի Յոհան Քրիստոֆ Դեները, կատարելագործելով հնագույն սրինգը, ստեղծեց կլառնետը` լեզվակավոր, բարակ խողովակաձեւ փայտե երաժշտական փողային գործիքը:
- 1506թ. Հռոմում գտնվեց ՙԼաոկոն՚մարմարե արձանախումբը: Ք.ա. 1-ին դարի, այժմ շատ հանրահայտ, այդ գլուխգործոցը ցուցադրվում է Վատիկանի թանգարանում:
Շարունակել...
Ով էլ, երբ էլ փորձի շարադրել տիեզերքի պատմությունը, դա ավելի վսեմ ու արժեքավոր չի կարող լինել, քան աշխարհի արարման սուրբգրային պատումը:
ՋՈՆ ԴԱՈՒՍՈՆ (երկրաբան, ԱՄՆ)
ՔՐԻՍՏՈՍԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՏՈՆ
Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց:
Այդ մասին վկայում է Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնումե (Ղուկ. 2:21): Հիսուս եբրայերեն բառ է, որ նշանակում է Փրկիչ:
Շարունակել...
- ՏԻՐՈՋ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՏՈՆ:
- Այսօր Ռուսաստանի Նորիլսկ քաղաքում ՙԱմանոր՚ կլինի. կավարտվի բեւեռային գիշերը:
- Հռոմայեցիներն այս օրը նվիրել էին Յուպիտերին եւ ոչխար էին զոհաբերում նրան:
- 1610թ. Գալիլեո Գալիլեյը հայտնաբերեց Յուպիտերի 4-րդ արբանյակը` Կալիստոն:
Շարունակել...
Հարցազրույց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ
-Սրբազան, ողջ քրիստոնյա աշխարհը մեծ շուքով տոնում է Սուրբ Շնունդը: Իսկ մեզ մոտ հակառակն է` մեծ շուքով տոնում ենք Ամանորը, հետո նոր` Սուրբ Ծնունդը: Որքանով է դա ճիշտ:
Շարունակել...
- 29թ. Ք.ա., որպես քաղաքացիական պատերազմի ավարտի նշան, Հռոմում փակվեցին Յանուսի տաճարի դռները:
- 1591թ. Մինսկ քաղաքին զինանշան շնորհվեց:
- 1876թ. Սան Ֆրանցիսկոյում ծնվեց ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնը (Ջոն Գրիֆիտ): Ինքնասպան եղավ 1916-ի նոյեմբերի 22-ին:
Շարունակել...
ՀՀ մաքսային համակարգն ստեղծվեց 20 տարի առաջ` 1992 թ. ՀՀ Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով:
Պատմական Հայաստանում, որ գտնվում էր խաչմերուկային տարածքում եւ ուներ բնական հարստություններ ու զարգացած տնտեսություն, մաքսատուրքեր գանձվել են անհիշելի ժամանակներից: Այդ մասին հետաքրքիր տեղեկություններ կան Եղիշեի ՙՊատմությունում՚, Եզնիկ Կողբացու ՙԵղծ աղանդոցում՚, Անանիա Շիրակացու ՙԽնդրագրքում՚ եւ այլուր:
Շարունակել...
- 1503թ. Պարմում նկարչի ընտանիքում ծնվեց իտալացի գեղանկարիչ Ֆրանչեսկո Մացոլան, որն ավելի հայտնի է Պարմիջանինո` ՙՊարմեցի մանչուկ՚ մականունով:
Նա 21 տարեկանում մեկնեց Հռոմը նվաճելու, ինչը նրան հաջողվեց: Նշանավոր Ջորջո Վազարիի խոսքով ասած, նա հրեշտակի տեսք ուներ: Նրանում տեսնում էին վերածնված Ռաֆայելին, որ վերջերս էր վախճանվել, քանի որ նրան նման էր եւ արտաքինով, եւ նկարելու ոճով:
Շարունակել...
Երբ Յարոսլավլի (ՌԴ) ՙԼոկոմոտիվի՚ հոկեյիստներն անցած տարի օդային աղետի ենթարկվեցին, լրատվամիջոցներն անընդհատ հիշատակում էին Տաշքենտի (ՈՒզբեկստան) ՙՊախտակոր՚ ֆուտբոլային թիմի կործանումը խորհրդային տարիներին:
Սակայն հոկեյի ռուսական եւս մի խմբի նույնպիսի վախճանի մասին կարծես թե չհիշեցին: Մինչդեռ խորհրդային բանակի ռազմաօդային ուժերի (BBC) թիմի կորուստը պակաս ծանր չէր ԽՍՀՄ-ի հոկեյի համար:
Շարունակել...
- 49 թ. Ք.ա. Հուլիոս Կեսարը, հնազանդեցնելով Գալիան, որոշեց Հռոմում վերցնել բարձրագույն իշխանությունը:
Վախենալով դրանից, Հռոմի սենատը նրան արգելեց անցնել Իտալիայի սահմանը: Սակայն ՙՎիճակը նետված է՚ (ՙAlea jacta est՚) ասելով, նա անցավ Ռուբիկոն գետը, եւ Հին Հռոմում սկսվեց քաղաքացիական պատերազմը: Ի վերջո, Կեսարը զավթեց իշխանությունը: ՙՎիճակը նետված է՚, ՙՌուբիկոնն անցնել՚ արտահայտություններն այժմ օգտագործվում են համարձակ, վճռական եւ վերջնական որոշում կատարելու իմաստով:
Շարունակել...
Սիրիայում, Լիբանանում, Պաղեստինում, Եգիպտոսում հայերը 100 տարի իշխել են, եւ հայոց պատմության մեջ այդ մասին գրեթե ոչինչ չկա:
Իր ՙՖաթիմեական հայերը՚ գրքում փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պոֆեսոր Սեդա Պ. Տատոյանը ներկայացնում է, թե ինչպես Սիրիայում ստեղծված եւ 960 թ. Եգիպտոսում հաստատված Ֆաթիմեական խալիֆայության օրոք հայերը շենացրել են Եգիպտոսը:
Շարունակել...
- 1811թ. Շոտլանդիայի Էդինբուրգից 10 կմ հեռու գտնվող ձկնորսական Մեսելբուրգ փոքր քաղաքում, Ֆորտ օֆ Ֆորտ ծոցի ափին կայացավ համաշխարհային սպորտի պատմության մեջ գոլֆի կանանց 1-ին թիմային մրցաշարը:
Շարունակել...
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ.ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՀԵՏ
- Սրբազան Հայր, Սուրբծննդյան տոների առաջ չամփոփենք 2011-ը: Անցնող տարին ինչպիսին էր Շիրակի թեմի համար: Ձեր առաջնորդության տարիներին այստեղ կառուցողական մեծ գործեր են արվել: Այս տարի նույնպես շինարարական աշխատանքներ կատարվեցին, տնտեսական ճգնաժամը չխանգարեց:
Շարունակել...
- Գրագիտության միջազգային օր:
- Դոնորի միջազգային օր:
- 1415թ. Փարիզի իշխանությունը երկրի պատմության մեջ 1-ին անգամ հնագույն մասնագիտության տերերի իրավունքների սահմանափակում մտցրեց: Կուրտիզանուհիներին արգելվեց ոսկե եւ արծաթե զարդեր, կաշվե կամ մորթե վերնազգեստ կրել, կանգնել կրթօջախների մոտ: Կարգը խախտողներին մերկ նստեցնում էին ավանակի վրա եւ հրապարակավ խարազանում:
Շարունակել...
Նրանք, ովքեր ամեն Ամանորի ՙՕլիվյե՚ աղցան են պատրաստել եւ նրանք, ովքեր դա սիրով կերել են, նրանք, ովքեր այս Ամանորին եւս դրանից պատրաստելու են եւ նրանք, ովքեր պիտի ուտեն դա, թող մեզ ներեն, նրանց պիտի հիասթափեցնենք: Ձեր վայելածը ՙՕլիվյե՚ չէ, ՙՄայրաքաղաքային՚ է: Իսկ դրանք, ցավոք սրտի, տարբեր բաներ են:
Շարունակել...
- Հանգուցյալների հիշատակության օր:
- 1825թ. ծնվեց նշանավոր հայագետ Արսեն Այտինյանը:
- 1831թ. ծնվեց գերմանացի երգահան Յոհան Բրամսը (մ.3.4.1897):
- 1881թ. ծնվեց մեծ զվարճաբան եւ առակախոս Պոլոզ Մուկուչը:
- 1891թ. Ռուսաստանի Շլիսելբուրգյան բանտի մենախցում ինքնասպան եղավ 27- ամյա Սոֆյա Գինզբուրգը, որը նախապատրաստել էր Ալեքսանդր 3- րդի սպանությունը, բայց ձերբակալվել էր եւ դատապարտվել:
Շարունակել...
Այսօր շարունակվեց Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի երիտասարդ տնօրեն, մասնագիտությամբ անոթաբան Տաթևիկ Փանոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ ճանաչված բժշկուհին մեղադրվում է խոշոր չափի կաշառք վերցնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, աշխատակիցներից ապօրինաբար ջեռուցման գումարներ հավաքելու, «լեվի» հաստիքներ պահելու, ինչպես նաև հարկերից ու պարտադիր վճարներից չարամտորեն խուսափելու մեջ:
Շարունակել...
ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ եւ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց:
Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. <Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը> (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը:
Շարունակել...
Ամանորին սպասելիքների արդարացման, հրաշքների ակնկալիքով ու լավատեսությամբ լցված մարդիկ որքան էլ ասեն, թե չեն հավատում աստղագուշակներին, այնուամենայնիվ, կարդում ու հետեւում են գալիք տարվան վերաբերող կանխատեսումներին. այդ են վկայում այս օրերին թերթի կրպակներում վաճառվող բազմաթիվ ու բազմաբնույթ աստղագուշակների թողարկած գույնզգույն ամսագրերը:
Շարունակել...
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ եւ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ:
- 1198թ. Տարսոնի Ս. Սոփիա տաճարում Կիլիկիայի Լեւոն Բ-ի թագադրման ժամանակ արարողապետը` Սսի Հովհաննես Մեծաբարո արքեպիսկոպոսը, օրհնեց գերմանական կայսր Հենրիկոս 4-րդի, բյուզանդական կայսր Ալեքսոս 3-րդի եւ Հռոմի պապի ուղարկած թագերը, հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, լատիներեն ճառով դիմեց ներկաներին եւ Լեւոն Բ-ին թագադրեց ... Գագիկ Բ Բագրատունի արքայի հանդերձանքով ու զենքով, որոնք հայերը սրբորեն պահում էին արդեն 88 տարի:
Շարունակել...
Հետմրցաշրջանային հանգստի մինչամանորյա հատվածը մեր ֆուտբոլային ակումբների համար սիմվոլիկ հանգստի ու սիմվոլիկ մարզումային է: Բուն նախապատրաստությունը նոր մեկնարկելիք մրցաշրջանին սկսվում է միայն հունվարյան տոներից հետո: Իսկ ինչպե՞ս անել, որ դեկտեմբերն էլ արդյունավետ ու օգտակար անցնի… Այդ հարցի պատասխանը, կարծես թե, գտել են «Շիրակ» ֆուտբոլային ակումբում:
Շարունակել...
Ճրագալույց Ս. Ծննդյան եւ Աստվածահայտնության
Ճրագալույցի Ս.Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս.Ծննդյան և Ս.Հարության տոներին: Ս.Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո պահք ենք պահում: Այդ ընթացքում օգտագործում ենք բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:
Շարունակել...
Մոռացկոտությունից բոլորն են բողոքում` թե՛ տարեցները, և թե՛ երիտասարդները:
Հիշողության պակասը հաճախ կապված է լինում գերհոգնածության, քրոնիկ քնատության, սթրեսների, սննդի մեջ վիտամինների անբավարարության հետ:
Ուղեղն օգտագործում է օրգանիզմի ողջ էներգիայի 25%-ը: Եթե իսկապես ցանկանում եք հավաք ու ուշադիր լինել` հրաժարվեք վատ սովորություններից (ծխախոտ ու ալկոհոլ):
Շարունակել...
- Ճրագալույց Ս. Ծննդյան եւ Աստվածահայտնության: Քրիստոսի թե Ծնունդը, թե Մկրտությունը նշելու համար մեր եկեղեցին այսօր երեկոյան` ժամը 17.30-ին կմատուցի Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ` ազդարարելով Ս. Ծննդյան ավետիսը:
- 420 տարի առաջ` 1592թ. ծնվեց իր հայուհի կնոջ համար Թաջ Մահալ դամբարանի կառուցմամբ սեփական անունն անմահացրած Շահ Ջահանը (մ. 1666):
Շարունակել...
Հայտնի է, որ մի շաբաթ առաջ Գյումրիում տեղի էր ունեցել մանկապղծության նողկալի մի դեպք. 25-ամյա Վարդան Ղազարյանը Գյումրու կենտրոնում, օրը ցերեկով, բռնաբարել էր գիշերօթիկ դպրոցի 10-ամյա սաներից մեկին: Ու թեևւ մանկապիղծը ձերբակալված է, նրան սպառնում է 8-15 տարվա ազատազրկում, այդուհանդերձ գյումրեցիները սահմանված պատժաչափով չեն բավարարվում: Մեր հետ զրույցում, գյումրեցիներից շատերը պահանջում էին ջահելին կամ կախաղան հանել, կամ էլ մանր խարույկի վրա այրել:
Շարունակել...
-ՀՀ մաքսային աշխատողների օր
- 1570թ. Ռուսաստանի Իվան Ահեղ ցարը ժամանեց Նովգորոդ եւ սկսեց պատժել դավաճան բոյարներին ու աստվածուրացներին: Ավելի ուշ պարզվել է, որ այդ 3 հազար անմեղ նովգորոդցիների դեմ ցարին տրամադրել էին լիտվացի լրտեսները:
- 1643թ. ծնվեց անգլիացի մեծ գիտնական Իսահակ Նյուտոնը (մ. 31.3.1727):
- 1807թ. մահացավ 1769- 1774թթ. ռուս- թուրքական պատերազմի հերոս, թուրքական նավատորմը կործանած կոմս Ալեքսեյ Օրլովը (ծ. 1737):
Շարունակել...
Գյումրու երկու հանրահայտ դեմքերը` ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, թեևւ քաղաքապետի նախորդ ընտրություններից հետո մեկը մյուսին չեն հանդուրժում, սակայն վերջերս սկսել են միմյանց ընդօրինակել ու խոսել նույն բառապաշարով:
Շարունակել...
- 899թ. Քա. ծնվեց հռոմեացի մեծ հռետոր, քվեստոր, պրետոր եւ կոնսուլ Մարկ Տուլի Ցիցերոնը: ՙՑիցերոն՚ լատիներեն նշանակում է սիսեռ: Նրա ՙՆամակները՚ 1467թ. տպագրվեցին` 1-ին անգամ օգտագործելով 12 պունկտի (4,51մմ) չափի տառեր, որոնք եւս ստացան ՙցիցերո՚ անունը, փոխաբերական իմաստով` փոքր:
- 1521թ. Հռոմի Պապը Մարտին Լյութերին մեղադրեց հերետիկոսության մեջ եւ նրան բանադրեց:
Շարունակել...
ՍԿԿ-ում անցկացվող առավոտյան զրույցներից
Ծխականներից մեկը դադարեց եկեղեցի հաճախել, թեև նախկինում կանոնավոր կերպով գալիս էր: Ժամանակն անցնում էր, և քահանան որոշեց այցելել այդ մարդուն: Մի ցրտաշունչ երեկո նա գնաց նրա տուն: Դուռը փակ չէր, այդ պատճառով էլ քահանան, իր վրա ուշադրություն չհրավիրելով, մտավ ներս:
Շարունակել...
- 1611թ., հունգար կոմսուհի Էրժեբեթ Բատորին մեղադրվեց 650 աղջնակի մահվան մեջ: Հավերժ երիտասարդ մնալու հույսով այդ ճիվաղը նրանց սպանել էր տալիս եւ արյունով լոգանք ընդունում: Դատարանի վճռով դիվային կնոջը ողջ- ողջ փակեցին քարե պատյանում, իսկ նրա անմարդկային հրամանները կատարողները գլխատվեցին:
Շարունակել...
Վերջերս Գյումրին դարձել է ամենաքննարկվող քաղաքներից մեկը, եւ պատճառը ոչ միայն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի քարուքանդ տնակների ֆոնի վրա կառուցած շքեղ հյուրանոցն է կամ էլ գերեզմանոց տանող ճանապարհի վրա ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդու հիմնած գիշերային ակումբը՝ ուկրաինացի մերկապարուհիներով, այլ քաղաքում տեղի ունեցող ինքնասպանություններն ու 10-ամյա աղջկան բռնաբարելու դեպքը:
Շարունակել...
Ինչպես հայտնի է, ՙԿյանքի խոսք՚ տոտալիտար աղանդի հայաստանյան մասնաճյուղի պարագլուխ Արթուր Սիմոնյանը մեր թերթի դեմ հայցով դիմել է դատարան` ՙՀետաքննության՚ թիվ 39-ում հրապարակված կոլաժի կապակցությամբ: Նրան հատկապես վրդովեցրել է երկու հանգամանք. մեկը, որ կոլաժով ցցվում է այն հանգամանքը, որ աղմկալի պոռնոսկանդալի հերոսուհի Անժելա Սարգսյանը ՙԿյանքի խոսքի՚ հետեւորդ է, երկրորդը` որ ինքը` Արթուր Սիմոնյանը, այդտեղ պատկերված է կաթոլիկ վանականի հանդերձներով:
Շարունակել...
- ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ:
- 45թ. Ք.ա.Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կարգադրությամբ նոր օրացույց մտցվեց:
- 42թ. Ք.ա. Հին Հռոմում աստվածացվեց Գայ Հուլիոս Կեսարը, որով սկսվեց կայսրերի պաշտամունքը:
- 404թ. Հռոմում տեղի ունեցան գլադիատորական վերջին մարտերը: Քրիստոնեական եկեղեցին արգելեց 275թ. սկսված այս արյունալի զվարճանքը:
- 1618թ. ծնվեց իսպանացի նկարիչ Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոն (մ.3.4.1682):
Շարունակել...
130 տարի առաջ` 1881 թվականին, Բեթհովենը ստեղծագործական ծաղկման ժամանակաշրջանում էր: Հենց այդ տարի էլ երկնեց իր` բերկրանք արտահայտող Երկրորդ սիմֆոնիան: Ներշնչանքը Ջուլիետան էր…
Շարունակել...
ՌԴ Չելյաբինսկի մարզի Օզերսկ քաղաքում տեղի է ունեցել դաժան սպանություն: Այնտեղ հայտնաբերվել է 16- ամյա աշակերտուհի Տատյանա Գայսինայի մասնատված դիակը:
Շարունակել...
Դեկտեմբերի 10-ը ֆուտբոլի համաշխարհային օրն էր եւ այդ կապակցությամբ երեկ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը հանդիպեց Գյումրու «Շիրակ» թիմի ֆուտբոլիստների հետ: Հանդիպման նպատակներից էր նաեւ թիմի խաղացողների հետ ծանոթանալը: Հանդիպման սկզբում թեմի առաջնորդն ասաց, որ ինքը ֆուտբոլի մեծ երկրպագու է, 1971-1981թթ. «Շիրակի» թիմի ոչ մի խաղ բաց չի թողել, իսկ հիմա էլ աշխարհի առաջնությունների խաղերին է հետեւում:
Շարունակել...
Հայազգի փիլիսոփա, երաժիշտ, պարուսույց, գրող Գ.Ի.Գյուրջիևի երաժշտությունը ժողովրդական գործիքներով ներկայացնող այս ձայնասկավառակը թողարկվել է 2011թվականի հուլիսին, ամբողջ աշխարհում մեծ հեղինակություն վայելող գերմանական ECM Records-ի կողմից:
Շարունակել...
Դեկտեմբերի 5-ին ողջ աշխարհը նշում է տնտեսական ու սոցիալական զարգացման կամավորականների օրը: Շիրակի մարզում այժմ մի քանի երկրից եկած բազմաթիվ կամավորականներ կան, որոնք տարբեր կազմակերպություններում անհատույց աշխատանք են կատարում, իրենց երկրների փորձը հաղորդում տեղացիներին, նրանց օգնում լուծելու այս կամ այն խնդիրը:
Շարունակել...
2012 թվականի փերտրվարի 12-ին` Տեառնընդառաջի տոնի կապակցությամբ կազմակերպում ենք ուխտագնացություն դեպի ԵՐՈՒՍԱՂԵՄ:
Ուխտագնացությունը տևելու է յոթ օրեր, որոնց ընթացքում շրջելու ենք ողջ երկրի տարածքով: Լինելու ենք Բեթղեհեմում, Գալիլիայում, Երիքովում և այլ տերունական սրբավայրերում:
Մասնակցել ցանկացողները կարող են դիմել Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանին
կամ զանգահարել 077 05 12 53 հեռախոսահամարով:
Շարունակել...
-Սրբազան, Հայաստանի նման փոքր երկրի համար աղանդավորական կազմակերպությունները մի քիչ շատ չե՞ն:
-Կրոնական կազմակերպությունների քանակը բավականին մեծ է, բայց ամեն մեկն իրենով չնչին թիվ է կազմում. կա կազմակերպություն, որում ընդգրկված են, ասենք, 25 հոգի, եւս նման մեկը, ու էդպես ավելանում են:
Շարունակել...
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանի միջնորդությամբ Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ձմեռելու համար նրան սենյակ է տրամադրվել ու մինչ բնակարան ստանալը՝ Սուսաննա Եղտիարյանն այնտեղ կմնա: Հին կացարանից հետը ոչինչ չէր բերել (առանձնապես բան էլ չկար բերելու): Տրամադրած փոքրիկ սենյակի մի անկյունում մահճակալն է՝ գունավոր ծածկոցով: Սեղան-աթոռ չկա: Փոխարենը կա ջերմություն ու ապահովություն ու մեկ էլ 2 թութակ, որ իրենց ձայներով միջամտում էին մեր զրույցին:
Շարունակել...
Մեր երկրում աղանդավորական շարժումները գնալով ակտիվանում են եւ բացի հոգեորսությունից, արդեն երբեմն դիմում են ֆիզիկական բռնությունների: Վերջին շրջանում Երուսաղեմի Հրեշտակապետաց վանքի հոգեւոր սպասավոր հայր ՂԵՎՈՆԴ վարդապետ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ "Կյանքի խոսք" աղանդի դիմակը պատռող տեսաշար էր տեղադրել "Յութուբ" կայքում, որտեղ, մասնավորապես, ցուցադրվում էր այդ աղանդի իրական դեմքն ու նպատակները:
Շարունակել...
Վերջերս Գյումրիում տեղադրվեց իմ արած հուշարձանը: Կարսում եղել է Առաջին համաշխարհային պատերազմում զոհված ռուսներին նվիրված մի հուշարձան, որը թուրքերը վերացրել են: Ռուսները մի հին լուսանկար էին գտել եւ ուզում էին դրա օգնությամբ վերականգնել քանդված հուշարձանի կրկնօրինակը: Բազմաթիվ քանդակագործների ներկայացրած էսքիզները չէին արժանացել հավանության: Ի վերջո, ինձ պատվիրեցին այդ հուշարձանը: Ես Մոսկվայում, աստղացուցարանի առաջ, հուշահամալիր ունեմ դրված:
Շարունակել...
Բոլոր ժամանակների համար ու երաժշտասեր բոլոր խավերի սիրելի «Անուշ» օպերան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում ունեցել է յոթ բեմադրություն (1935, 1939, 1950, 1956, 1964, 1994, 2003) և Անուշի քառասունից ավելի դերերգիչներ` սկսած հայ երաժշտական իրականության մեջ առաջին և սքանչելի Անուշ-անզուգական Հայկանուշ Դանիելյանից։
Շարունակել...
Չնայած ՀՀԿ-ԲՀԿ ներկոալիցիոն հակասությունների մասին երկու ճամբարներից շարունակում են բարձրաձայն չխոսել, սակայն դրանք ի ցույց են դրվում ներքաղաքական գործընթացների միջոցով: Զորօրինակ, ինչպես վերջերս Իջեւանի քաղաքապետի ընտրություններին, երբ ԲՀԿ-ն իրեն չխնայեց թիմակցի հաղթանակի հարցում:
Շարունակել...
Նոյեմբերի 22-29-ը Բալի կղզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանի ժամանակ պետք է որոշվեր, թե 84 ազգային ավանդություններից որոնք են արժանի ընդգրկվելու «Ոչ նյութական ժառանգության» ցանկում եւ պահպանվելու սերունդների համար: Հայաստանը 2 հայտ էր ներկայացրել՝ Վարդավառը եւ Հայ աշուղական սիրավեպը:
Շարունակել...
Ամեն անգամ, որ կարոտախտով տառապող մի հայ ներկայիս Թուրքիաՙ իր պապերի հայրենիքն է այցելում, նրան անմիջապես շրջապատում են ամենուրեք հանդիպող կամավոր ուղեկցորդներ, որոնք առաջարկում են իրենց ծառայություններըՙ գտնելու այդ երկրում թաքցված հարստությունները:
Շարունակել...
Հայաստանի միջազգային երիտասարդական կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, ով ինքն իրեն հռչակել է«մեդիամագնատ», շարունակում է գտնվել ուշադրության կենտրոնում` այս անգամ ոչ թե ձեռք բերած «բազմաթիվ» կայքերի, մարզպետ նշանակվելու հավանականության պատճառով, այլ` գործադրած խարդախությունների:
Շարունակել...
Շատերի համար աստղերն ուղեցույց են, «բարեխղճորեն» հուշում են` ինչպես կյանքի ընկեր ընտրել, ինչպես ապրել տարին, ամիսը, անգամ օրը: Ինչպես ճանաչել ինքն իրեն, բարեկամին, թշնամուն և այլն:
Շարունակել...
Տխուր ու անհերքելի փաստ է, որ հիմնականում հոգեբանական բարդ իրավիճակներում են մարդիկ մոլորվում ու խորթանում հայ իրականությունից. ոմանք դառնում են կրոնական, քաղաքական, ոմանք էլ՝ մշակութային, շոու բիզնեսի, մարզական, բժշկական ու Հայաստանում ակտիվացած տարաբնույթ աղանդավորական կազմակերպությունների զոհերը: Այսինքն, ակնհայտորեն տեղի է ունենում հոգեորսություն:
Շարունակել...
Շիրակի մարզի սոցիալական ծառայության մարմիններում փաստագրված 18547 ընտանիքից 14506-ը նպաստ է ստանում, 1730-ը` հավելյալ դրամական օգնություն:
Մարզում գրանցված է 8432 գործազուրկ, 10392 աշխատանք փնտրող եւ աշխատանք փնտրող 8923 չզբաղված մարդ:
Գործազրկության մակարդակը մարզում կազմում է 11, Գյումրիում` 16%:
Կա 45218 կենսաթոշակառու, 16439 հաշմանդամ (այդ թվում` 1-ին խմբի` 972, 2-րդ խմբի` 8679, 3-րդ խմբի` 6019):
Շարունակել...
Թե ինչը ստիպեց Շիրակի մարզի Ջրառատ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչին ինքնասպան լինել, մինչև այսօր պարզ չէ, սակայն նրա համագյուղացիները չեն համակերպվում ուսուցչի կորստի և ինչպես իրենք են բնորոշում` անհեթեթ մահվան հետ:
Շարունակել...
Ցնծալի լուր, այս անգամՙ վերջին տասնամյակներին միայն տխրեցնող տեղեկությունների աղբյուր դարձած Հայկական Երուսաղեմից: Հայոց պատրիարքության գանձատուն են վերադարձել հանճարեղ Թորոս Ռոսլինի երկու գլուխգործոցները, որոնք շուրջ 100 տարի առաջ, դեռեւս մեզ անհայտ հանգամանքներում, պոկվել-գողացվել են Կեռան թագուհուՙ իր ամուսնու համար պատվիրած Ավետարանից:
Շարունակել...
Նախօրեին, առավոտյան ժամը 8.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «50-ամյակի» կամրջից կախվելու միջոցով ինքնասպան եղած 21-ամյա Ստյոպա Ավագյանը չի աշխատել, չի սովորել:
Շարունակել...
Հայկավանցի Վալերիա Մելքոնյանը Երեւանի ֆրանսիական համալսարանում կարող- մոդելավորողի մասնագիտություն էր ստացել, բայց աշխատանք չէր գտել: Եվ քանի որ նա անգործ նստողներից չէ, սկսել է համագործակցել տեղի ՙԿենաց ծառ՚ ՀԿ-ի հետ:
Շարունակել...
Հոկտեմբերից սոցիալ- կրթական կենտրոնում երկու նոր դասընթաց է բացվել` ՙՀամակարգչային հաշվապահություն՚ եւ ՙՀամակարգչային գործավարություն՚: Յուրաքանչյուրում ընգրկված է տասը գործազուրկ:
Շարունակել...
Շատ քիչ հայ կին կլինի, որ կարել- ձեւել չիմանա, չկարողանա վերափոխել իր ընտանիքի անդամների հագուստը: Սա դեռեւս հնարավոր է առանց համակարգիչի լեզվին տիրապետելու:
Շարունակել...
Հոկտեմբերի 14-ին` գիտության միջազգային օրվա առիթով ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Տ.Միքայել Աջապահյանը հյուրընկալեց Գյումրու մի խումբ գիտաշխատողների:
Շարունակել...
... ԽՍՀՄ-ում ամենաբարձր պաշտոն ունեցած հայը` ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԱՆԸ, հայրենակիցների հանդիպելիս միշտ հարցնում էր այս կամ այն տեխնիկական եզրույթի հայերենը եւ որդիներին հպարտությամբ ասում` ՙՏեսեք, ռուսները միանգամից վերցնում են օտար բառը, իսկ մերոնք ստեղծում են մերը, որովհետեւ մեր լեզուն հարուստ է եւ ինքնուրույն՚:
Շարունակել...
Կարսի մարզը երբեք հայկական չի եղել՚: Վ.Ի. ԼԵՆԻՆ
1920թ. այս օրերին Հայաստանում իրադարձություններ կատարվեցին, որոնք փոխեցին մեր ժողովրդի կյանքի ընթացքը: Կարծում ենք արժե վերհիշել այդ օրերը:
Շարունակել...
Համբավն ուրիշ է, ճշմարտությունը` ուրիշ:
ԵՂԻՇԵ
Լույսը ծագելիս չքանում է խավարը, իսկ ճշմարտությունը հայտնվելիս կորչում է սուտը:
ԱՐԻՍՏԱԿԵՍ ԼԱՍՏԻՎԵՐՑԻ
Շարունակել...
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն արձագանքել է «Շիրակ Կենտրոնի» խնդրանքին եւ կացարանով ապահովել անտուն մնացած Սուսաննա Եղտիարյանի ընտանիքին:
Շարունակել...
Մենք օգնության ակնկալիքով տարբեր դռներ նույնպես թակեցինք… Եվ բարեբախտաբար, ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդը մեր խնդրանքին արձագանքեց` անտուն կնոջը տաք և ապահով ապաստան տրամադրելով թեմի սոցիալ-կրթական կենտրոնի շենքում:
Շարունակել...
Google-ի քարտեզագրման տեսախցիկներն ապշեցուցիչ մի պատկեր են նկարահանել: Շվեյցարիայում գտնվող Կվարտենե լճի վրա «Google Street View» ընկերության տեսախցիկները նկարահանել են պատկեր, որը հիշեցնում է Աստծուն և նրա որդուն՝ Հիսուս Քրիստոսին:
Շարունակել...
-Եկեղեցին անչափ մաքուր էր, խորանը ձեռագործ ու ոսկյա թասերով, մոմերն էլ անվճար,- օրերս Լիբանանից վերադարձած երգչուհի Սաթենիկ Վարդանյանը պատմում է իր տպավորությունների մասին: Ս.Վարդանյանը ծնվել է Լենինականում: Դեռ մանկուց ծնողների շնորհիվ մեծ սեր է տածել դեպի հայ երգն ու երաժշտությունը: Երեւանում նա ստացել է մասնագիտական կրթություն:
Շարունակել...
Հայաստանը թեեւ գազ ու նավթ չունի, բնական պաշարներով ամենեւին էլ աղքատ երկիր չէ:
Մեր տարածքում է մոլիբդենի համաշխարհային պաշարի 7 եւ պղնձի 2 տոկոսը:
Շարունակել...
Հանրապետական կուսակցության` օրեր առաջ կայացած տնտեսական համաժողովում համոզմունք հայտնվեց, որ աղետի գոտու խնդիրը լուծված է, բնականաբար, այն դիտարկելով իշխող կուսակցության ձեռքբերումների շարքում:
Շարունակել...
Վերջին տարիներին մոդայիկ է դարձել Հայաստանում եվրոպական արժեքներ քարոզելը: Մինչդեռ, փորձը ցույց է տալիս, որ դրանց քարոզիչները պարզապես տեղյակ չեն սեփական ժողովրդի քաղաքական եւ իրավական ժառանգությանը:
Շարունակել...
Հոկտեմբերին Բեյրութում ունեցած համերգներից հետո հայրենիք վերադարձած Սաթենիկ Վարդանյանը սոցիալ- կրթական կենտրոնի ՙԽաչմերուկ՚ ակումբում հանդիպեց կառույցի աշխատողների եւ կամավորականների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Շարունակել...
Վիրուսի մասին բոլորս գիտենք, քանի որ մարդկության հետ կապված ամեն բան վարակված է։ Եվ այդ ամենը սկսվեց Եդեմի դրախտից. Ադամն ու Եվան անմահության համար էին ստեղծված, բայց անհնազանդությամբ մեղանչելով, չարի ու բարու գիտության ծառի պտուղը ճաշակելով, մահով վարակվեցին, կենդանական աշխարհը վարակվեց գիշատչությամբ, քանի որ ի սկզբանե պետք է սնվեր խոտով, բնությունն էլ վարակվեց ապականությամբ։
Շարունակել...
Հայ առաքելական եկեղեցու դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն էլ «Հայելի»-ում ասաց, որ հաշվել է` եկեղեցին հարկերից ազատելու պարագայում ֆինանսապես ոչ մի կառույցի վնաս չի հասցվի: «Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վճարում է տարեկան 60.000 դրամ գույքահարկ եւ հողահարկ: Միջին հաշվով, եկեղեցիները, զբաղեցնելով 50.000 քմ տարածք, պետք է վճարեն 20.000 դրամ գույքահարկ եւ հողահարկ»:
Շարունակել...
Այս խոսքի ճշմարտությունն ապացուցել է հենց ինքը` հեղինակը: Վեց տասնամյակ է անցել Սերգեյ Մերկուրովի մահից, բայց նրա մասին խոսում ու գրում, աշխատանքներով հիանում են այսօր եւս` նրա ծննդյան 130-րդ տարում:
Շարունակել...
Հոկտեմբերի 12-ին լույս տեսավ օրաթերթի 1-ին պաշտոնական համարը` երկու մամուլ ծավալով: Մինչ այդ թողարկվել էր փորձնական 5 համար, որոնք անվճար բաժանվել էին հանրությանը: Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ տեղադրվել են նաեւ ակումբի կայքում:
Շարունակել...
Տարեցների միջազգային օրվա առիթով սոցիալ- կրթական կենտրոնի ՙՀերոնտոս՚ ակումբի մի խումբ անդամներհրավիրվեցին Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ` մասնակցելու ՙՀայկական կարիտասի՚ կազմակերպած մեծարման ցերեկույթին:
Շարունակել...
Հարցազրույց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ
- Սրբազան, Հայաստանի նման փոքր երկրի համար աղանդավորական կազմակերպությունները մի քիչ շատ չեն:
- Կրոնական կազմակերպությունների քանակը բավականին մեծ է, բայց ամեն մեկն իրենով չնչին թիվ է կազմում. կա կազմակերպություն, որում ընդգրկված են, ասենք, 25 հոգի, ևս նման մեկը, ու էդպես ավելանում են:
Շարունակել...
Ավելի քան 3 տարի Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի նախաձեռնությամբ Աստվածաշնչյան իմաստությանը խորությամբ ու ամբողջական ընկալելու ցանկություն ունեցող բազմաթիվ եկեղեցասերներ հնարավորություն ունեն հաղորդակից դառնալու «Աստվածաշունչը եւ մենք» խորագրով պարբերաբար կազմակերպվող զրույցներին:
Շարունակել...
Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի դահլիճում թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հոկտեմբերի 6-ին շնորհավորեց Գյումրու մանկավարժներին` ուսուցչի օրվա առիթով:
Շարունակել...
ՙՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԵՏ
ԳՐԱՆՑՈՒՄ
Անունը` Տիգրան
Հայրանունը` Գեւորգի
Ազգանունը` Մարտիրոսյան
Ծննդյան թիվը` 1988
Ազգությունը` հայ
Դավանանքը` քրիստոնյա, Հայ Առաքելական Եկեղեցու անդամ
Ընտանեկան դրությունը` չամուսնացած
Կշիռը` մրցման ժամանակ` 77 կգ, առօրյայում` 80
Հասակը` 168 սմ
Կենդանակերպի նշանը` Երկվորյակ
Անկուսակցական
Չդատված
Շարունակել...
ՙ 1957թ. Գերմանիայում հանդիպման ավարտից մի քանի վայրկյան առաջ թիմերից մեկը կանոնների խախտումով գոլ խփեց:
Սակայն մրցավարը չնկատեց, որ հարվածողը ձեռքով էր խաղացել եւ դարպասի գրավում գրանցեց:
Շարունակել...
ՙ Նախատեսվում է խորհրդային սիրված ֆիլմի` ՙՄիմինոյի՚ պատվին հոկտեմբերի կեսերին հուշարձան կանգնեցնել Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասում:
Շարունակել...
ՙՎենետիկի հանձնաժողովն արդեն քննադատական եզրակացություններ է ուղարկել ՀՀ առաջարկած <Խղճի և կրոնական ազատությունների մասին օրենքի> 2 նախագծերի վերաբերյալ:
Շարունակել...
ՙ Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի շուրջ «Հայելի» մամուլի ակումբը երեկ լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ նահագահ Ստեփան Դանիելյանին:
Շարունակել...
ՙ «Հայելի» ակումբում հյուրընկալված Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ հոգեւորականների համար շատ հստակ է հոգեորսության բացատրությունը: «Նրանք, ովքեր բռնի հոգեբանական, նյութական, վարչական հիմքերի հիման վրա իրենց համոզմունքն ու կրոնն են տարածում, հոգեորսություն են իրականացնում: Եթե հայ առաքելական եկեղեցու հոգեւորականները գնան եզդիական համայնք եւ նրանց սոցիալական պայմաններից, մտավոր կարողություններից օգտվելով քարոզներ կարդան` հոգեորսություն է»:
Շարունակել...
ՙ Արշավանքը սկսվա՞ծ է...
«Աստծո ձայն» կոչվող ավետարանական «եկեղեցու» առաջնորդի կողմից բոլոր աղանդավորական կազմակերպություններին ուղղված ու վերջերս տարածած կոչը` այս ծանր շրջանում միավորվել ընդդեմ հակառակորդի` Հայ Առաքելական եկեղեցու, պարզվում է, իր ուղղվածությամբ նոր չէ. կրոնական (աղանդավորական) կազմակերպությունների` խնդիրները համատեղ դիմակայելու գաղափարը դրանից ավելի վաղ առաջ է քաշվել «Սորոսի» եւ այլ գրանտներով սնվող «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի կազմակերպած սեմինարում։
Շարունակել...
ՙԻոնե Կարապետյանը Ավստրիայում գիրք է գրում՝ իր կյանքի պատմությունը: Վերնագիրը՝ ‘Survivor’ կամ, այլ կերպ ասած՝ ‘Կենդանի մնացած’: Նա 3 անչափահաս երեխաների հետ մի պատահական օր փախել է հարուստ ամուսնուց, իր տնից ու երկրից ու ապաստանել Ավստրիայի մի փոքրիկ ավանում:
Գիրքը դեռ գրվում է, բայց կարելի է արդեն ենթադրել, որ 38-ամյա կնոջ կյանքի իրական պատմությունը ավելի շատ սարսափի եւ թրիլլերի ժանր է հիշեցնելու:
Շարունակել...
ՙՇարունակ իր բնակարանում տեսնում էր եկեղեցու լուսե սյուներ, լուսապսակով կին՝ ամպերի մեջ: Այդ բնակարանում էլ ծնվեց Պապյանների արու զավակը՝ Աշոտը, որը 2-3 տարեկանից սկսած՝ նկարում էր եկեղեցիներ, վանքեր: Տիկին Սոնան շարունակում էր երազներ տեսնել, եւ ինչ իմանար, որ տարօրինակ ոչինչ չկա. պարզապես իրենց նորակառույց շենքը կառուցվել է 7-8-րդ դարերի Սբ. Կարապետ մատուռի վրա...
Շարունակել...
ՙԳիտուն Անանիա Շիրակացին ատում ու արհամարհում էր բոլոր սնոտիապաշտներին: Գուշակներին նա համարում էր խաբեբաներ: Հակառակի պես մի անգամ նրա մոտ եկավ մի գեղուհի գուշակ:
Շարունակել...
ՙ1920թ. մեր քաղաքի վրա նորից կուտակվել էին սեւ ամպեր: Կարսի գրավումից հետո թուրքերը շարժվում էին Ալեքսանդրապոլի ուղղությամբ, իսկ մեր զորքերը նահանջում էին այնքան արագ, որ ժողովուրդը չէր հասցնում տեղահանվել: ՈՒշ աշնուն էր, ցեխոտ ճանապարհները դարձել էին անանցանելի: Գաղթականներ, սայլեր, զինվորներ... Ամենուրեք լաց եւ ճիչ...
Շարունակել...
ՙԵթե աղանդավորական երեւույթները հետխորհրդային Հայաստանում նոր են, ապա սփյուռքում դրանք եղել են սկզբից եւեթ, անգամ Մեծ եղեռնից առաջՙ Կիլիկիայի ու Արեւմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերում: Դրանց անդրադարձել են մեր գրողներից շատերը, տարբեր հոդվածներում եւ հրապարակումներում ձաղկելով օտարամուտ այդ ''վարդապետություններն'' ու դրանց քարոզիչներին, որոնց զոհերից մեկն էլ հայ գրականության ամենաինքնատիպ ներկայացուցիչ Ինտրան էրՙ իր տխուր վախճանով:
Շարունակել...
ՙԾանրամարտի ԵՎրոպայի պատանեկան (17-18 տ.) առաջնությունում գերծանր քաշային կարգում (94 կգ-ից բարձր) Գոռ Մինասյանը պոկում ձեւում 181 կգ (աշխարհի պատանեկան ռեկորդ), հրումում` 209 կգ արդյունքներով, որոնց նա հասավ երկուական մոտեցումներով, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Շարունակել...
ՙOգոստոսի 27-28-ը Շիրակի թեմի երիտասարդական կազմակերպությունը և սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական ուղղությունը թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ ու աջակցությամբ, համատեղ իրականացրեցին Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության փորձնական ծրագրերից մեկը` <<Միշտ միասին, այցելություն Ջավախք>>:
Շարունակել...
ՌԴ ՙՀայրենակիցներ՚ ծրագրի ներկայացուցչության գործունեությունը չի համապատասխանում ՙՀՀ եւ ՌԴ միջեւ կամավոր վերաբնակեցման գործընթացի կարգավորման մասին՚ համաձայնագրին:
Շարունակել...
ՙՕգոստոսի 27-ին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ մարզի դպրոցների ՙՀայ եկեղեցու պատմություն՚ առարկայի ուսուցիչների ավանդական հավաքը:
Շարունակել...
«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ, քո ամբողջ ուժով…քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով… և քո ամբողջ զորությամբե (Բ Օրին. Զ 5, Մատթ. ԻԲ 37, Մարկ. ԺԲ 30, Ղուկ. Ժ 27):
Շարունակել...
Եթե մարդն այնքան բախտավոր է, որ ծնվել է մի օջախում, ուր իշխում է ՙԲոլոր մանչերը պիտի իմանան ժամի աղոթքն ու երգերը՚ նշանաբանը: Եթե նրա պապն ուսանել է Կոմիտաս վարդապետի սանի մոտ ու գեղեցիկ ձայնով կատարում է մեծ երգագրի գործերը եւ հոգեւոր երգեր: Եթե նրա հայրը` քաղաքում ճանաչված խոհարար Ռաֆիկը, բազում շնորհքներից զատ, հիանալի երգում էր եւ դստեր հետ բաց չէր թողնում քաղաքում կատարվող ոչ մի դասական երաժշտության համեգ, այդ անձը կարող էր, արդյոք, հեռու լինել երաժշտությունից ու եկեղեցուց: Իհարկե, ոչ:
Շարունակել...
Ժամանակի իրողություններով պայմանավորվածՙ երբեմն այս կամ այն հասկացությունը, բառը փոխում է իմաստը կամ ձեռք է բերում իմաստային նոր նրբերանգներ: Այս ճանապարհին լինում են նաեւ խոսքի մեջ տարբեր հասկացությունների շփոթի, մեկը մյուսի փոխարեն սխալ գործածելու դեպքեր, որոնք հարկ է ժամանակին ուղղել:
Շարունակել...
Երեխաների հասարակություն՚ աջակցության կենտրոն՚ հասարակական կազմակերպությունը մարդու իրավունքների պաշտպանության Ա.Դ.Սախարովի անվան հայկական կենտրոնի ՙՔաղաքացիական հասարակության նախաձեռնություններ 2008-2011՚ ծրագրով Գյումրում իրականացնում է կրթական ոլորտում դաստիարակչական աշխատանքների բարելավմանն աջակցելու եւ աշակերտական ու ծնողական խորհուրդների մասնակցային դերի բարձրացմամբ ծնող- մանկավարժ- աշակերտ կայուն համագործակցություն ձեւավորելուն միտված գործունեություն:
Շարունակել...
Հայոց աշխարհի յոթ սրբազան վայրերից մեկը Վահկան է, Կիլիկյան Հայաստանի չօծված քաղաքամայրը, կիլիկյան հերոսապատումների ներշնչարանը:
Ժամանակին մարդիկ հավատում էին, թե Հայոց աշխարհի այս հանճարեղ կտորը հենց այն դրախտն է, որ Աստված ստեղծել էր նախամարդու համար:
Շարունակել...
Նորվեգիայի Աուրե քաղաքում անցկացված ՖԻՍ անվադահուկների աշխարհի երիտասարդական առաջնությունը շատ հաջողակ էր աշոցքցի Սերգեյ Միքայելյանի համար:
Շարունակել...
Սոցիալ- կրթական կենտրոնի ՙԽաչմերուկ՚ ակումբում հանդիպում կայացավ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի հետ: Նա օրերս է վերադարձել Արեւմտյան Հայաստանից, ուր Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանի հետ երկրորդ ուխտագնացությունն էին կատարել:
Շարունակել...
ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
1 ամսվա ընթացքում մատչելի գնով լիովին տիրապետեք ֆոտոշոպ
(Photoshop) ծրագրին:
Դասերը վարելու է մեր քաղաքի լավագույն մասնագետներից մեկը`
ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:
Շտապեք գրանցվելու Շիրակի թեմի սոցիալ- կրթական կենտրոնում
(Գյումրի, Վարպետաց փող. 176, հեռ. 5 12 14):
Բաց մի թողեք ընձեռնված բացառիկ հնարավորությունը:
Շարունակել...
ՙ1851 թվին Ներսես Ե կաթողիկոսը տանել է տալիս պատկերը Էջմիածին...:
Ապա, Աղեքսանդրապոլի ժողովրդի դիմումներին զիջելով, 1852 թվին
վերադարձնում են պատկերը եւ դնում Ս. Աստվածածին եկեղեցում՚:
Շիրակում շարունակվում է Մինաս Ավետիսյանի որմնանկարներն իրենց ծննդավայր վերադարձնելու համար ստորագրահավաքը: Արդեն շուրջ 8 հազար մարդ է ստորագրել վարչապետին ուղղված այդ դիմումի տակ:
Շարունակել...
Լրացավ Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի 15-ամյակը:
Շարունակել...
Արթիկում վերջերս բացված մշակույթի կենտրոնը կառուցվել է Վարազ Սամվելյանի միջոցներով եւ կոչվում է նրա անունով:
Շարունակել...
|